Պատկերացնո՞ւմ եք. հեղափոխության մեխանիկա

20/06/2018 schedule16:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 17-ի համարում

Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ Մամուլի ազգային ակումբի կողմից կազմակերպված ասուլիսի ժամանակ Հայաստանում հեղափոխություն անել ցանկացող ընդդիմությանը բացատրեց, որ հեղափոխությունը թատրոն չէ, որ ժամը 8-ին սկսվի, ժամը 10-ին վերջանա: Մարգարյանը ոչ միայն իբրեւ հեղափոխությունների պատմություններին քաջածանոթ մարդ, այլ նաեւ որպես իշխանական կուսակցություններից մեկի ղեկավար, ընդդիմությանը նախազգուշացրեց, որ հեղափոխական մարդը պայքարի եւ կռվի մարդ է, որը ո՛չ ճամփորդության պետք է մեկնի, ո՛չ արձակուրդի: Դրա փոխարեն, ըստ պարոն Մարգարյանի, հեղափոխականը պետք է տանջվի, բանտի մեջ կյանք մաշի, ընդհատակյա կյանք վարի, լեռների գագաթը բարձրանա, բանվորների ու գործարանների մեջ լինի:

Իհարկե, կարելի է ասել, որ Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչներն արդեն հասցրել են ՀՅԴ-ի իշխանության օրոք ծեծի ենթարկվել, բանտ նստել, նրանց բնակարանները խուզարկվել են, շատերը նաեւ ընդհատակյա կյանք են վարել: Բայց երեւի պարոն Մարգարյանը համարում է, որ դա քիչ է, բացի այդ, նրանք դեռ չեն բարձրացել լեռների գագաթը, իսկ մյուսները շարունակում են արձակուրդ գնալ: Մշտապես դրսի ֆինանսավորմամբ գոյատեւող ՀՅԴ ներկայացուցիչը հայտարարեց, որ յուրաքանչյուր կուսակցություն պետք է հենվի մեր ժողովրդի վրա: «Այդ անճարակությունն է պատճառը, որ չենք կարողանում սեփական ժողովրդի մեջ արմատ գցել եւ կազմավորվել, եւ դրա համար դիմում են այլ ուժերի, սկսում են անգլերեն սովորել»,- ասում է Հրանտ Մարգարյանը՝ երեւի մոռանալով, թե որքան բազմամարդ էին ընդդիմության հանրահավաքները, եւ ինչպես էին իրենք մարդկանց ստիպում գալ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված հանրահավաքի:

Չկարծեք, թե ՀՅԴ ղեկավարը չգիտի, որ ժողովրդավարական հեղափոխությունները տեղի են ունենում գործող օրենքների շրջանակներում, որ ուղղակի ժողովրդի վստահությունն ու աջակցությունը չվայելող իշխանությունները ստիպված են լինում համաժողովրդական ճնշման տակ զիջել իշխանությունը եւ հեռանալ, որ դրսի աջակցությունն էլ կայանում է նրանում, որ թույլ չտան իշխանությանը սեփական ժողովրդի նկատմամբ ուժ կիրառել, որ, մի խոսքով, մենք 21-րդ դարում ենք: Պրն Մարգարյանն այդ ամենը շատ լավ գիտի գոնե 21-րդ դարի հետ կապված: Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ինչպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության կազմակերպիչների դեպքում՝ ՀՅԴ-ն ինքը պատժի Ռամիլ Սաֆարովին, եթե հունգարական դատարանն արդարացնի նրան, պարոն Մարգարյանն ասաց.

«21-րդ դարում այդպիսի հարց կտա՞ն, օրը ցերեկով: Աշխարհը տեռորիզմի դեմ է պայքարում, դուք լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն»: Այս պատասխանից երկու հետեւություն կարելի է անել. կա՛մ ՀՅԴ-ն որոշել է 21-րդ դարում այլեւս տեռորիզմով չզբաղվել, կա՛մ չզբաղվել օրը ցերեկով: Չցանկանալով, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, այսինքն՝ ընդդիմությունը գա իշխանության, Հրանտ Մարգարյանը ուզում է, որ դա տեղի ունենա ԼՂՀ-ում: Երեկ նա տեղեկացրեց, որ ինքը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ եւ խոսել Ղարաբաղում ընտրություններն ազատ-արդար անցկացնելու անհրաժեշտության մասին: Ըստ Մարգարյանի, ԼՂՀ նախագահը իրեն տվել է հավաստիքներ, որ Ղարաբաղի ընտրությունները ճիշտ կընթանան, եւ ինքը թույլ չի տա, որ պաշտոնյաներն արջի ծառայություն մատուցեն իրեն:

ՀՅԴ-ն հույս ունի այդ ընտրությունների միջոցով ԼՂՀ-ում կրկին վերադարձնել իշխանության լծակները, որ կորցրել են ընդամենը մի քանի ամիս առաջ: Ըստ Մարգարյանի, իրենք փորձում են ավելի շատ պատասխանատվություն, այսինքն՝ ավելի շատ իշխանություն ունենալ նաեւ Հայաստանի իշխանության մեջ: «Կան երեւույթներ, որոնցից մենք այնքան հեռու ենք, որ չենք կարող նույնիսկ տեսականորեն պատասխանատվություն կրել»,- ասում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը, որի կարծիքով կոալիցիան եւ կա եւ չկա, այսինքն՝ կա ձեւականորեն, եւ իրենց նպատակն է այն վերականգնելը: Սակայն իշխանության մեջ ՀՅԴ-ին ավելի մեծ պատասխանատվություն, այսինքն՝ ավելի շատ լծակներ տալը կարող է կործանարար լինել այդ կուսակցության եւ նրա լիդերների խիստ հայրենասիրական վարկանիշի վրա:

Հայտնի է, որ ՀՅԴ ներկայացուցիչները ազգային հարցերում հանդես են գալիս ամենաարմատական դիրքերից: Մասնավորապես, պարոն Մարգարյանն էլ երեկ խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման սկզբունքների մասին՝ հայտարարեց, որ հարցը լուծելիս քննարկման առարկա չի կարող լինել Ղարաբաղի ինքնուրույնության հարցը, ազգային պատկանելիությունը եւ այսօրվա փաստացի տարածքները: Մարգարյանն ավելացրեց նաեւ, որ իր կարծիքով հայկական իրականության մեջ չի գտնվի մեկը, որը համաձայնվի ազատագրված տարածքները ետ վերադարձնել: Սակայն պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում ՊՆախարար Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, պարոն Մարգարյանն ասաց.

«Ինձ համար հասկանալի է այն մարդու արտահայտությունները, որը դիվանագիտական պատասխանատվություն է կրում, պաշտոնեական անձ է եւ բնականաբար ավելի կաշկանդված է, քան ես, որ նման պատասխանատվություն չունեմ»: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր կասի պարոն Մարգարյանը, եթե հանկարծ լինի պաշտոնատար անձ, կրի դիվանագիտական պատասխանատվություն կամ կաշկանդված լինի:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1344 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին