ԱԺ խմբակցությունները պատրաստակամ են քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով իրենց պատրաստակամությունն են հայտնում սկսել քննարկումները՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով:  

Հայտարարության մեջ ասված է.

«Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումները՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձեւավորել աշխատանքային խումբ:  Յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձեւաչափով:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, աշխատանքային խումբը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ (երեք ներկայացուցիչ):

Քննարկումների հետագա աշխատանքն այլ շահագրգիռ դերակատարների հետ, ժամանակացույցը, պարբերականությունը կհաստատվեն աշխատանքային խմբի առաջիկա քննարկումների ընթացքում:

ՀՀ ԱԺ խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցություն

Արփինե Հովհաննիսյան

Դավիթ Հարությունյան

Վիգեն Սարգսյան 

Ծառուկյան խմբակցություն

Նաիրա Զոհրաբյան

Սերգեյ Բագրատյան

Գեւորգ Պետրոսյան 

ԵԼՔ խմբակցություն

Էդմոն Մարուքյան

Լենա Նազարյան

Գրիգորի Դոխոյան 

Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցություն

Արմեն Ռուստամյան

Սպարտակ Սեյրանյան

Լուսինե Հովհաննիսյան»:

Տպել
2081 դիտում

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է