Համայնքապետերը պետությանը 74 մլն դրամ վնաս են պատճառել. հարուցվել է 71 քրգործ

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում համայնքապետերի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու եւ այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 71 քրեական գործ:

Նշված քրեական գործերից 23-ով քրեական հետապնդում է հարուցվել 23 համայնքապետի նկատմամբ: Ընդհանուր 71 քրեական գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 74.437.600 ՀՀ դրամ, որից ներկա դրությամբ նախաքննության ընթացքում վերականգնվել է 25.560.000 ՀՀ դրամը:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, վերը նշված գործերը հիմնականում քննվում են համայնքապետերի կողմից համայնքապետարանում կամ դրա կազմակերպություններում ձեւական աշխատակիցներ գրանցելու, նրանց անվան տակ աշխատավարձեր դուրս գրելու եւ յուրացնելու, պետական ծրագրերի շրջանակներում գյուղացիներին արտոնյալ պայմաններով սերմեր կամ պարարտանյութ տրամադրելու գործընթացում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացումներ կատարելու, շինարարության կամ վերանորոգման գործընթացներում չարաշահումների, բնակիչներին սոցիալական օգնություն տրամադրելու անվան տակ համայնքային միջոցների յուրացման, կեղծ աճուրդներ կազմակերպելու արդյունքում համայնքին պատկանող հողերը ակնհայտ ցածր գներով իրենց հարազատներին օտարելու, կաշառակերության եւ կոռուպցիոն այլ դրսեւորումների վերաբերյալ:

Տպել
2132 դիտում

Ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք հակահարված տալու

Խղճի ազատության «տանիքի» տակ չարաշահման որեւէ դեպք ես թույլ չեմ տա. Փաշինյան

Այսօր Ամուլսարն ենք փակում վարչապետի կամքով, մի օր էլ ԶԼՄ-ները կփակենք. վարչապետ

Տրանսպորտի խնդիրը լուրջ է Երեւանում. վարչապետն՝ ապագա քաղաքապետին

Պետական համակարգում էլ կան մարդիկ, ովքեր հույսեր չեն ներշնչում. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը ներեկեղեցական հարցերի չի խառնվի, իսկ ոստիկանների աշխատանքից գոհ չեմ(ուղիղ)

«Վեոլիա ջուրը», «Սանիթեք»-ը պետք է իմանան, որ իրենցից այդքան էլ գոհ չենք. վարչապետ (ուղիղ)

Ֆրանսիան՝ ֆուտբոլի ԱԱ 2018-ի չեմպիոն

Ա. Սարգսյանը հանդիպել է հնդիկ գործարարի հետ, քննարկել են ՀՀ-ում ներդրումային ծրագիրը

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Սպանություն Թբիլիսիում. սառը զենքի 22 հարվածով սպանվել է հայազգի երիտասարդ

Հուլիսի 16-ին հոսանքի մինչեւ 5-6 ժամյա անջատումներ կլինեն Երևանում եւ 6 մարզերում

Այս շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 170 անգամ

Ամասիա գյուղում կորած 7-ամյա աղջկան գտել են

Լուսիկ Ագուլեցուն վերջին հրաժեշտը կտան վաղը՝ հուլիսի 16-ին

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ»շարժումը կաթողիկոսի դատախազ եղբորորդու դեմ հաղորդում է տվել

Իրականացել է Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարքը

Արագած գյուղում առվի մեջ հայտնաբերված 2-ամյա երեխայի սպանության դեպքով քրգործ է հարուցվել

Շիրակի թեմի առաջնորդը Հայրապետի հրաժարականը պահանջողների բարոյական մահվան մասին հայտարարեց

Ջրիմուռների առատ աճի հետեւանքով լիճը ծաղկել է. պարզաբանում է բնապահպանության փոխնախարարը