Սու-30. քայլ դեպի «սանձահարման» դոկտրին

2016 թ. փետրվարի 16-ից 17-ը ՀՀ պաշտպանության ներկայիս նախարար, այն ժամանակ դեռ նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Վիեննայում մասնակցելով ԵԱՀԿ՝ «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով սեմինարին, ներկայացրել էր ՀՀ պաշտպանության ռազմավարության վերանայման արդյունքները: Ըստ դրանց՝ Հայաստանն իր դոկտրինալ մոտեցումներում «ստատիկ պաշտպանությունը» աստիճանաբար փոխարինում է «սանձահարման/զսպման» համակարգով: «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգը, ըստ Տոնոյանի, հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել որպես անբավարար հզորության վկայական:

«Իրականում, 25 տարվա պաշտպանողական կեցվածքը մեզ տվեց ոչ ավելին, քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ: Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունը իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար, միաժամանակ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահսկման ոլորտում առկա սահմանափակումները»,- նշել էր Տոնոյանը:

«Սանձահարման/զսպման» համակարգը չհասցրեց լիովին գործարկվել: Հայտարարությունից մի քանի շաբաթ անց սկսվեց ապրիլյան պատերազմը, որից հետո Հայկական բանակի դոկտրինալ տրամաբանությունում փոփոխությունների անհրաժեշտությունն ավելի ակնհայտ դարձավ:

Կանխարգելիչ, այդ թվում՝ ոչ համաչափ զսպման գործողությունների տրամաբանությունը մեծապես պայմանավորված է Հայաստանի ֆինանսական եւ քաղաքական ռեսուրսների սահմանափակվածությամբ: Այսօր արդեն որոշակի քայլեր կատարվել են այդ ուղղությամբ: Առավել ակնառու օրինակը «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի ձեռքբերումն էր: Հասկանալի է, սակայն, որ այն չի օգտագործվելու հնարավոր պատերազմի առաջին իսկ օրվանից: Այն մի կողմից զսպող դեր է կատարում, իսկ ակտիվ գործողությունների պարագայում իր վրա է վերցնելու անբարենպաստ իրավիճակի բալանսավորման, կամ որոշիչ հարվածի դերակատարումը:

Մարտավարական առումով ավելի ճկուն են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ): ArmHiTec-2018 ցուցահանդեսի ընթացքում ցուցադրված հայկական արտադրության ԱԹՍ-ները, այդ թվում՝ մարտական ԱԹՍ-ները հնարավոր լայնածավալ գործողությունների ընթացքում ակտիվորեն օգտագործվելու են: Սակայն, դրանց առկայությունը բավարար չէ կանխարգելիչ հարվածների տրամաբանությունից բխող օդային գերակայություն ապահովելու համար:

Այդ բացը լրացնելու համար անհրաժեշտ պայման է կործանիչ, իսկ կատարելության ձգտող պարագայում բազմաֆունկցիոնալ հզոր օդուժի առկայությունը: Մեր տարածաշրջանի պայմաններում ՀՀ ռազմաօդային ուժերի համար իդեալական տարբերակ կլիներ ամերիկյան F-35 կործանիչը: Սակայն, ելնելով օբյեկտիվ քաղաքական եւ ֆինանսական սահմանափակումներից, այդ կործանիչը անհասանելի է մեզ համար: Բացի այդ, մեր ՌՕՈւ-ում առկա խորհրդային եւ ռուսական ավիացիայի տրամաբանությունը տարբերվում է արեւմտյան եւ հատկապես ամերիկյան տրամաբանությունից:

Հունիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց մի լուսանկար, որում նա գտնվում էր ռուսական Су-30СМ կործանիչի օդաչուի խցիկում: Դրանից հետո ակտիվացան խոսակցությունները, որ դեռեւս 2012 թ. կնքված պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանին Су-30 է մատակարարելու: Ռուսական «Կոմերսանտը» այս առիթով գրել էր, որ ՀՀ ՊՆ-ն, դեռեւս մինչեւ այս տարվա ապրիլյան իրադարձությունները հետաձգել էր Су-30СМ-ների գնումը մինչեւ 2024 թ.: Սակայն, ըստ պարբերականի տեղեկությունների, այս հարցով բանակցությունները «գտնվում են բավական առաջընթացային փուլում»:

Ռուսական Су-30-ը ամերիկյան F-35-ից մի քանի անգամ ավելի էժան է, համապատասխանում է մեր օդաչուների մինչ օրս ստացած մասնագիտական պատրաստության տրամաբանությանը եւ, ինչը ոչ պակաս կարեւոր է, քաղաքական խնդիրներ չի առաջացնի: Տեխնիկական տվյալներով այն եւս բավարարում է հնարավոր մարտական գործողություններում անհրաժեշտ պահանջներին:

Այս կործանիչի ամենակարեւոր տարբերությունն իր նախորդներից նրանում է, որ այն կարող է օպերատիվ-մարտավարական խորությունում գտնվող վերգետնյա կարեւոր թիրախներ խոցել: Տեխնիկական տվյալները թույլ են տալիս զինվել 100 կմ եւ ավելի հեռահարություն ունեցող հրթիռներով: Այսինքն, պայմանականորեն, գտնվելով ՀՀ օդային տարածքում՝ կործանիչն ի զորու է կարեւոր թիրախներ խոցել Ադրբեջանի տարածքում:

Այս ինքնաթիռների մեկ էսկադրիլյան, իսկ հենց այդ քանակությունն է, ըստ «Կոմերսանտի», նշված պայմանագրի մեջ, կարող է լուրջ փոփոխության ենթարկել ուժերի հարաբերակցությունը: Ռազմավարական առումով այս կործանիչները կշարունակեն զսպող դեր խաղալ, սակայն, ի տարբերություն «Իսկանդերի», գործածելի կլինեն հնարավոր ռազմական գործողությունների բոլոր փուլերում: Իսկ հակառակորդի համանման ինքնաթիռների գերազանցող քանակի պարագայում կիրառության արդյունավետությունը կախված է լինելու օդաչուների հմտությունից եւ պատրաստվածությունից: Ընդհանուր առմամբ, Су-30-երի առկայությունն ամբողջովին չի լուծի զսպման եւ կանխարգելման խնդիրը: Խնդիրը կարող է լուծվել միայն համալիր գործողությունների արդյունքում, որոնց ընդամենը մի մասն է գտնվում ռազմական պատրաստության տիրույթում:

Տպել
5370 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին