Ես չեմ ակնարկել Մ. Գրիգորյանի հանցանքների մեջ Արցախի ներգրավվածության մասին. Ս. Օհանյան

Ես բնավ չեմ ցանկացել և չեմ ակնարկել Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքների մեջ «Արցախի ներգրավվածության» մասին, ինչպես այսօր հրապարակել են որոշ լրատվամիջոցներ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցին.

«Ինչպես գիտեք՝ Ազատություն ռադիոկայանի թղթակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում ես նշել եմ, որ ապրիլյան պատերազմի օրերին «...բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ, և այդ օգնությունները համապատասխան ուղղություններով բաշխում է իրականացվել. դա պետք է մենք ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից»՝ ի նկատի ունենալով, որ նաև Արցախի Հանրապետության ղեկավարությունը՝ հանձինս ՊԲ-ի, նախաքննության մարմիններին օգնելու նպատակով կարող է պարզաբանել, հստակեցնել՝ արդյոք Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցագործությունների առարկա հանդիսացող նյութերը՝

1. ապրիլյան պատերազմի օրերին մեր հայրենակիցների կողմից զինվորին ուղարկված նամակներ և մարդասիրական օգնություն,

2. ՈՒԱԶ մակնիշի մեքենաներ,

3. բանակին պատկանող պահածոներ,

4. զենք-զինամթերք, Հայաստանից հասե՞լ են Արցախ, ապա ապօրինի տեղափոխվել Էջմիածին, թե չեն հասել Արցախ: Արդյո՞ք ԱՀ ՊԲ-ն ստացել է ՈՒԱԶ մակնիշի մեքենաներ: Ցավում եմ, որ իմ խոսքերը այլ կերպ են ընկալվել. ես բնավ չեմ ցանկացել և չեմ ակնարկել Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքների մեջ «Արցախի ներգրավվածության» մասին, ինչպես այսօր հրապարակել են որոշ լրատվամիջոցներ:

Ընդհակառակը, անկեղծ հարգանք տածելով Արցախի Հանրապետության ղեկավարության նկատմամբ՝ դիմել եմ նրանց, որպեսզի իրենց պարզաբանումներով հստակեցնեն այս օրերին մեր հայրենակիցներից յուրաքանչյուրին անհանգստացնող հարցերի պատասխանները՝ զուտ մարդասիրական օգնություններին վերաբերող, որոնցից են նաև ՈՒԱԶ մակնիշի մեքենաները:

Այսօր մենք բոլորս խորը դառնություն և ցավ ենք ապրում այդ երևույթի համար»,- գրել է Ս. Օհանյանը: 

Հիշեցնենք, որ գիշերը ֆեյսբուքյան իր էջում այս հայտարարությունների հետ կապված պարզաբանում էր ներկայացրել նաեւ Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը, որը 2016-ին օգնությունները համակարգող խմբի ղեկավարն է եղել: Նա նշել էր, որ Արցախի կողմից ԵԿՄ-ին որեւէ մեքենա չի հատկացվել, դրանք անհատների նվիրատվություններ են եղել:

Տպել
4498 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ