Զարգացած երկրները Հայաստանում ներդրումների ցանկություն են հայտնում. նախարար

Բավական մեծ ծավալի ներդրումների են լինելու: Զարգացած երկրներից ներդրումների ցանկություն են հայտնում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարն ասաց, որ արդեն ծրագրով հանդես եկածներ կան, որոնք եվրոպական երկրներից են, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից:

Այնուհետեւ Մինասյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել՝ արտահանման ուղղությամբ խոչընդոտները վերացնելու համար:

«Տնտեսական ցուցանիշներն ենք ուսումնասիրում՝ հասկանալու համար կապերը, թե որտեղ է որոշակի նվազում եղել: Ներկայում մեր ունեցած ներուժն ենք գնահատում, որը լավատեսություն է ներշնչում»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է տարվա վերջում կանխատեսվող տնտեսական աճին, ապա Արծվիկ Մինասյանն ասաց, որ կանխատեսումները հակված չեն դեպի վատը:

«Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ կունենանք լավ տնտեսական միջավայր, իսկ դա իր հերթին կբերի ոչ միայն նախանշված ցուցանիշների ապահովման, այլեւ բարելավման»,- ասաց նա:

Անդրադառնալով պարտադիր կուտակային բաղադրիչին՝ նա նշեց, որ կա վարչապետի հայտարարությունն այն մասին, որ պարտադիր կուտակայինի հարցն օրակարգում է: ՀԺ-ի հարցին էլ, թե երբ են սկսվելու բարեփոխումները, քանի որ քիչ առաջ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ հաստատեց փոփոխությունները, Մինասյանը նշեց.

«Առաջիկայում այն մանրամասն վերլուծության պետք է ենթարկել եւ ներկայացնել առաջարկություն: Ներկայում ժամանակավոր լուծում է տրված, որպեսզի թեթեւացվի բեռն այն անձանց, ովքեր կուտակային համակարգում են կամ միանում են դրան»:

«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանն էլ, որ ՀՅԴ-ի դիրքորոշումն իրարամերժ է, քանի որ կառավարության դաշնակցական նախարարները կողմ են լինում, իսկ ԱԺ-ում ՀՅԴ-ի պատգամավորները՝ դեմ, Արծվիկ Մինասյանն առաջարկեց «այլ ենթատեքստեր չփնտրել»:

Տպել
1123 դիտում

ՀՖՖ-ն գիտակցում է կազմակերպչական թերությունները, պատրաստվում է ուղղել. Նիկողոսյան

Զինվորի նամակները փակված են եղել արկղերի հետ, Մանվել Գրիգորյանը դրա հետ որեւէ կապ չունի. պաշտպան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստուգումների ծավալն ընդլայնվել է. այլ ԲԿ-ներում եւս ստուգում է

ԿԳ նախարարը եւ ԵՄ հանձնակատարը քննարկվել են ՀՀ գիտության կառավարման արդյունավետության հարցերը

Նորանշանակ դատավորները երդվել են Արմեն Սարգսյանի ու Գագիկ Հարությունյանի ներկայությամբ

Փաշինյանն Արմավիրում մասնակցելու է «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի նախընտրական հանրահավաքին

Այսբերգի երեւացող կողմն է․ Փաշինյանը ներկայացրել է սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին

Բուռն քարոզարշավ Կապանի քաղաքապետի արտահերթ ընտրություններից առաջ. կրիմինալը՝ ընդդեմ ՔՊ-ական թեկնածուի՞

Մենք լավագույնն անում ենք սիրիահայերի ինտեգրման համար. Մխիթար Հայրապետյան

Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը. Կոստանյանը Փաշինյանին գովելուց հետո հանդիպել է Սարգսյանին

Ազգային ժողովում Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցելու օրենքի նախագիծը չքննարկվեց

Վրացական «Իբերիա» հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը. մեղադրում են կառավարությանը

Ուկրաինայում Սու-27 կործանիչի վթարից զոհվել է երկու օդաչու

ԱԺ-ն քննարկում է աջ ու ձախ կալանք դնելու ԴԱՀԿ-ի լիազորությունը սահմանափակելու հարցը

Հրդեհ Թբիլիսիում. այրվում է փախստականներով բնակեցված տունը

Սահմանախախտման երրորդ դեպքը հայ-թուրքական սահմանին. ձերբակալվել է սահմանախախտների խումբ

Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Գյուղատնտեսության ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ գյուղնախարարի պաշտոնակատարին

Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող դեսպանի հայտարարություն. Փաշինյանը՝ Միլսին

Նա իրեն օրենքից վեր է դասում. Թրամփը մտահոգված է Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններով