Իտալական ընկերությունը հերաքրքրված է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությամբ

21/06/2018 schedule14:20

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հյուրընկալել է իտալական «ԱՆԱՍ» ճանապարհաշինական ընկերության պատվիրակությանը` «Անաս Ինթերնեյշնլ»-ի առեւտրային հարաբերությունների գծով տնօրեն Լորան Ֆրանսիոզիին եւ Հայաստանում ու Վրաստանում ինժեներական թիմի պատասխանատու Մարկո Կասիարոյին։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, հյուրերը ներկայացրել են իրենց ընկերության գործունեության ուղղությունները, միջազգային շուկայում ունեցած փորձառությունը։ «ԱՆԱՍ»-ը պետական ընկերություն է, պատկանում է Իտալիայի կառավարությանը։

Դեռ անցած տարի ընկերությունը նախարարության հետ շրջանակային համաձայնագիր էր ստորագրել, քանի որ հետաքրքրված է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 4-ում ներդրումային հնարավորությամբ։ Ընկերությանն են տրամադրվել ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական եւ նախագծահաշվային փաստաթղթերը` գնահատելու պետություն-մասնավոր համագործակցության ձեւաչափով Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման եւ շահագործման նպատակահարմարությունը։

«ԱՆԱՍ»-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ ընտրել են 2 միջազգային փորձագիտական կազմակերպություններ, որոնք դաշտային ուսումնասիրություններ կսկսեն մոտակա օրերին` երթեւեկության կազմակերպման եւ տեխնիկական գնահատականներ տալու նպատակով։

Լորան Ֆրանսիոզիի խոսքով` սեպտեմբերին արդեն պարզ կլինեն ուսումնասիրության արդյունքները եւ ընկերությունը կառաջարկի հնարավոր գործընկերության մոդելներ։

Նախարարն էլ իր հերթին շեշտեց, որ ներկայում բավական ակտիվ են քննարկումները տարբեր միջազգային ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական նախագծով։

Միեւնույն ժամանակ փաստեց, որ «ԱՆԱՍ»-ի մասին արձագանքները միայն դրական են եւ շատ գնահատելի է ընկերության միջազգային փորձը` այդ թվում մեր տարածաշրջանում։

Կողմերը պայմանավորվեցին հաջորդ քննարկումն ունենալ, երբ պարզ կլինեն հետազոտական աշխատանքների արդյունքները։

Տպել
358 դիտում

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին