Ընտրություններ. ԼՂ հանրապետության ԱԺ-ն ձեւավորված է

21/06/2018 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 21-ի համարում

Հունիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների ամենամեծ անակնկալը ՀՅԴ-«Շարժում-88» դաշինքի անսպասելի պարտությունն էր: Ըստ ԼՂՀ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, ՀՅԴ-«Շարժում-88» դաշինքի թեկնածուները չեն հաղթել մեծամասնական ընտրատարածքներից եւ ոչ մեկում: Իսկ համամասնական ընտրություններում ստանալով մոտ 25 տոկոս քվեներ՝ պատգամավոր են դարձել ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին երեք ներկայացուցիչները` կրթության նախկին նախարար Արմեն Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը եւ ԼՂՀ ՊՆախարարի նախկին տեղակալ, գեներալ Վիտալի Բալասանյանը: Ընտրությունների նախնական արդյունքներով գրեթե հավասար ձայներ են ստացել Արցախի ժողովրդավարական եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունները:

Պատգամավոր են ընտրվել ԱԺԿ համամասնական ցուցակի 5 անդամներ եւ «Ազատ հայրենիքի» երեք անդամներ: ԱԺԿ եւ «Ազատ հայենիք» կուսակցությունների 7-ական ներկայացուցիչներ հաղթել են մեծամասնական ընտրատարածքներում: Ըստ ԼՂՀ ԿԸՀ-ի, եւս 8 մեծամասնական ընտրատարածքներում հաղթել են անկախ թեկնածուներ, սակայն ըստ ԱԺԿ եւ «Ազատ Հայրենիք» կուսակցություններին մոտ կանգնած աղբյուրների, նրանց որոշ մասը ապագայում կանդամակցեն իրենց խորհրդարանական խմբակցություններին: Ըստ նույն աղբյուրների, այդ 8 պատգամավորներից ԱԺԿ-ին կանդամակցեն 3-ը եւ եւս 3-ը կանդամակցեն «Ազատ հայրենիքին», եւ այդ դեպքում 33 հոգուց կազմված ԼՂՀ խորհրդարանի քաղաքական պատկերը կլինի մոտավորապես այսպիսին` 15 պատգամավորներ կլինեն ԱԺԿ-ականներ, 13-ը` «Ազատ հայրենիքից», 3 անդամ կունենա ՀՅԴ-ն եւ եւս 2-ը կլինեն անկախ:

Նշենք, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցած բոլոր դիտորդական առաքելությունների գնահատականը եղել է գրեթե միանշանակ դրական: Ընտրություններին հետեւելու էին եկել դիտորդներ ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, Ռուսաստանից եւ Հայաստանից: Նույնիսկ «Արդարությունը» ներկայացնող դիտորդական առաքելությունը, որի անդամներն էին ԱԺ պատգամավորներ Արշակ Սադոյանը, ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը եւ ՀԴԿ անդամ Վանյա Մխիթարյանը, քվեարկության ընթացքը գնահատեցին ազատ, արդար եւ թափանցիկ: Արշակ Սադոյանը նույնիսկ ցանկություն հայտնեց, որ հայաստանյան ընտրությունները լինեն նույնչափ ազատ եւ թափանցիկ: Սադոյանն ուղղակի ցավ հայտնեց որ «այսպես կոչված ընդդիմությունը խորհրդարանում այդքան աննշան ներկայություն է ունենալու»:

Ըստ Սադոյանի, ՀՅԴ-ից ստացած նման արդյունքի պատճառը նրա կողմից որդեգրած երկակի ստանդարտների քաղաքանությունն է: «Հնարավոր չէ, որ ՀՅԴ-ն Հայաստանում լինի իշխանական կոալիցիայի մեջ, իսկ Արցախում ընդդիմություն, մանավանդ որ, ես Արցախը երբեւէ չեմ բաժանել Հայաստանից: Այնպես որ, հասկանալի չէ՝ ՀՅԴ-ն ընդհանրապես ընդդիմությո՞ւն է, թե՞ դիմություն»,-  ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց Արշակ Սադոյանը: Այս տեսակետը կիսում է նաեւ ԼՂՀ` «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ Արարատ Պետրոսյանը: Պետրոսյանը դեռ քվեարկության ընթացքում մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ԼՂՀ-ում միակ ընդդմիությունը ինքն է եւ իր ղեկավարած կուսակցությունը:

«Իմ նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ընտրողներից մեկը ինձ հարց տվեց, թե ինչու ընդդիմությունը չմիավորվեց, որին ես պատասխանեցի, թե ինչպես կարող եմ ես միավորվել ՀՅԴ-ի դաշինքին, եթե նրանց ղեկավարները Հայաստանում իշխանություն են: Եւ ինքս հարց ուղղեցի հարց տվողին, թե արդյո՞ք հնարավոր է, որ եթե Հայաստանի իշխանությունում գտնվող ՀՅԴ-ականները որեւէ բան հրահանգեն Ղարաբաղի իրենց կուսակցականներին, նրանք դեմ գնան նրանց, որի պատասխանը միանշանակ հասկանալի է` ոչ»,- ասում է պարոն Պետրոսյանը: Իհարկե, նրա ղեկավարած կուսակցությունը եւս չի կարելի համարել ընդդիմադիր, քանի որ նրա անունը կապվում է իր ազգական Արմեն Աբգարյանի հետ (հայտնի Ամուլյան, որը պատգամավոր ընտրվեց թիվ 1 ընտրատարածքում):

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությանը շատ դեպքերում Ստեփանակերտում այլ անվանում էլ են տալիս՝ «Մեր տները Հայաստանում են»: Արարատ Պետրոսյանն ասում է նաեւ, որ ինքը ժամանակին բանակցել է ՀՅԴ-«Շարժում-88» դաշինքի ներկայացուցիչների հետ, սակայն նրանք մերժել են իր առաջարկը: Ինչեւէ, ի տարբերություն դիտորդների կողմից հայտարարված միանշանակ դրական տեսակետների, ՀՅԴ-«Շարժում-88» դաշինքի ներկայացուցիչները համոզված են, որ ընտրություններն անցել են խախտումներով: «Մենք չենք գտնում, որ ընտրությունները եղել են ազատ, արդար եւ թափանցիկ: Եղել են ազատ եւ թափանցիկ անարդարություններ»,- երեկ նույն ԿԸՀ մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Բաղդասարյանը, ըստ որի խախտումները եղել են ե՛ւ քարոզարշավի, ե՛ւ քվեարկության ընթացքում:

Բաղդասարյանը բացատրում է, որ իշխանություններն ամենուրեք օգտագործել են վարչական ռեսուրսը, եղել են ճնշումներ ընտրողների վրա: «Ժողովրդավարական պոռթկումի ալիքը հնարավոր չեղավ պահպանել, ինչը վնասակար է առաջին հերթին երկրի համար»,- արձանագրում է Բաղդասարյանը՝ ժողովրդավարական պոռթկում համարելով 2004թ. ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ եւ «Շարժում-88» կուսակցությունների որոշ ներկայացուցիչների ընտրվելը քաղաքապետերի եւ գյուղապետերի պաշտոնում: Չնայած ՀՅԴ-ն իր պարտությունը կապում է իշխանության կողմից իրագործված ապօրինությունների հետ, սակայն ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Սարգսյանն ասում է, որ իրենք չեն դիմի այնպիսի քայլերի, որոնք կվտանգեն Արցախի կայունությունն ու միջազգային վարկը:

Ի դեպ, ընտրությունների ընթացքի վերաբերյալ ՀՅԴ եւ «Շարժում-88» կուսակցությունների տեսակետները կիսում է միայն չեխական դիտորդական առաքելության ներկայացուցիչ Միլան Ստեֆանիչը, որը հայտարարեց, որ ընտրությունները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին, եւ ինքը չի պատրաստվում ուրիշների նման ամեն ինչ դիտել եւ եզրակացություններ անել համեմատության մեջ: Ինչեւէ ակնհայտ է, որ ԼՂՀ ընտրությունները անցան առանց լուրջ ընդհարումների, առանց քվեաթերթիկների լցոնումների, քվեատուփեր գողանալու կամ փոխելու, մի թեկնածուի օգտին տված քվեաթերթիկները մյուսի օգտին հաշվելու,  արձանագրություններ կեղծելու դեպքերի: Ի պատասխան մեր նման դիտարկման, Գեղամ Բաղդասարյանն ասում է, որ դրանք տեղի չունեցան անհրաժեշտության բացակայության պատճառով:

«ԼՂՀ բնակչության մի ստվար զանգվածը զինծառայողներ, ոստիկաններ եւ ընդհանրապես պետական ծառայողներ են, որոնք  քվեարկում են ըստ հրամանի, եւ առանց նշված կեղծիքների էլ իշխանությունները կարող էին հասնել ցանկալի արդյունքի»,- շեշտում է նա: Չնայած սրան, այսօր Ստեփանակերտում հնչող ամենաակտուալ հարցը հետեւյալն է՝ ո՞վ կլինի ԼՂՀ ԱԺ ապագա նախագահը: Հարցը առավել հետաքրքիր է դառնում, եթե նկատի ունենանք, որ ԱԺԿ-ն այլեւս չունի որակյալ մեծամասնություն:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1226 դիտում

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին