Բայց չեմ ասել. ամեն ինչ արվել է հանուն Հայաստանի

21/06/2018 schedule16:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 21-ի համարում

- Պարոն Սարգսյան, ամերիկյան ձեր այցն աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել քաղաքական դաշտում: Ի՞նչ է տեղի ունեցել ԱՄՆ-ում:

- Այս պահին այցի մանրամասներին անդրադառնալ չեմ ուզում. ընդամենը կարող եմ ասել մեկ բան՝ կարեւորը, կարծում եմ, այն է, թե ի՞նչ ես անելու վերադառնալուց հետո: Ես անելու եմ այն, ինչ պատրաստվում էի անել դեռ մինչեւ ԱՄՆ գնալս, բայց այժմ արդեն շատ ավելի հիմնավոր եւ շատ ավելի ինքնավստահ: Ի դեպ, պետք է ասեմ, որ ճիշտ էր ընտրված նաեւ իմ այցելության պահը, երբ ԱՄՆ-ում էին Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարն, ինչպես նաեւ՝ մեր արտգործնախարարը, որոնց հետ  ապրում էինք նույն հյուրանոցում: 

- Հանդիպումներ նշված անձանց հետ եղե՞լ են:

- Բոլոր հանդիպումների մասին կխոսեմ ապագայում: Միայն մի բան կարող եմ ասել՝ ինչ որ արվել է եւ ինչ որ խոսվել է, արվել է հանուն Հայաստանի Հանրապետության:

- Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ ձեզ հստակ երաշխիքներ են տրվել:

- Հանդիպումների բովանդակության մասին այս պահին չեմ ցանկանում խոսել, հատկապես, որ ես այն քաղաքական գործիչների թվին չեմ պատկանում, որոնք իրենց քաղաքական գործունեությունը պայմանավորում են տարաբնույթ երաշխիքներով: Մի բան միայն կարող եմ ասել հստակ՝ ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի, եւ մենք դրան հասնելու ենք շատ կարճ ժամանակում:

- Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ ընտրությունները Հայաստանում լինելու են արտահերթ:

- Ես դրանում միանշանակ համոզված եմ: Հայաստանում էվոլյուցիոն ճանապարհով եւ ռեֆորմներով այլեւս հնարավոր չէ ժողովրդավարություն հաստատել, եւ դրա մեղավորը հայաստանյան իշխանություններ են, որոնք իրենք են հասունացրել այն իրավիճակը, որ մեզանում իշխանափոխությունը լինի բացառապես հեղափոխական ճանապարհով:

- ԱՄՆ-ում ձեր ունեցած հանդիպումներից հետո տեսակետներ հնչեցին, թե հանդիպումների ֆորմատը վկայում է այն մասին, որ Քոչարյանի հեռանալու քաղաքական որոշումը ԱՄՆ-ն կայացրել է: Դուք նման տպավորություն ստացա՞ք այդ հանդիպումներից:

- Հանդիպումների ֆորմատն իրոք բավականին բարձր մակարդակի է եղել, որը որոշ չափով ինձ համար եւս անակնկալ էր: Իսկ իմ զրույցները վերաբերել են ապագա Հայաստանին. մենք աշխարհի հետ որեւէ պրոբլեմ չենք ունենա, եթե մեր երկիրը լինի ժողովրդավարական: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի անձին, ես բամբասող մարդ չեմ եւ նման դաշտեր ինձ թույլ չեմ տվել մտնելու: Բացի այդ, իրենց վերաբերմունքը Հայաստանի  իշխանությունների հանդեպ իրենք բազմիցս արտահայտել են իրենց բազմաթիվ հայտարարություններով՝ նշելով, որ Հայաստանում ոտնահարված են ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ բացահայտ հայտարարել են, որ աջակցում են այն երկրներին, որոնք ժողովրդավար են:

- Ըստ որոշ լուրերի, ՀՀ իշխանությունները փորձել են խոչընդոտել ամերիկյան ձեր որոշ հանդիպումներին: 

 - Գործելաոճի առումով Հայաստանի իշխանությունները չեն փոխվել, եւ նման խոչընդոտներ եղել են նաեւ իմ վարչապետության շրջանում՝ ՌԴ նախագահին հանդիպելու առումով: Այնպես որ, չեմ բացառում, որ այս անգամ եւս նման փորձեր արված լինեն: Ես հետաքննչական գործունեությամբ չեմ զբաղվել եւ ուչաստկովիի որակներն ինձ խորթ են: Ի դեպ, եթե Հայաստանի իշխանությունները դրանից իրենց լավ կզգան, ես կարող եմ անգամ հայտարարել, որ ԱՄՆ-ում չեմ էլ եղել:

- Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ն է սփյուռքի տրամադրվածությունը:

- Ես իմ ամենակարեւոր հանդիպումը համարում եմ հայկական սփյուռքի հետ հանդիպումը: Շատ հզոր սփյուռք ունենք, եւ ամենակարեւորը, քանի որ այնտեղ կա իսկապես ազատ հեռուստատեսություն եւ ազատ մամուլ, նրանք հայաստանյան քաղաքական գործընթացներին շատ ավելի ծանոթ են եւ շատ ավելի լավ են տարբերում թացը՝ չորից, ընդդիմադիրը՝ կեղծ ընդդիմադիրից: Սփյուռքը եւս միանշանակ ժողովրդավարական Հայաստանի աջակիցն է լինելու:

- Լոս Անջելեսի «Ժամանակ» թերթից փոխանցել էին, թե ասել եք, որ Հայաստան վերադառնալուն պես հնարավոր է վայր դնեք ձեր պատգամավորական մանդատն, ու «Հանրապետությունը» դուրս գա «Արդարություն» դաշինքից: Այդպե՞ս է:

- Ես քաղաքական դաշտում միշտ առաջնորդվել եմ այն սկզբունքով, որ ցանկացած քայլ պետք է իր մեջ հստակ տրամաբանություն եւ պահանջարկ ունենա: Ներկա պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում եւ նման հայտարարություն չեմ արել:  

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2293 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում