Բա աչքերը. Կոնդին ոչինչ նանար է

21/06/2018 schedule16:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 21-ի համարում

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որ նախորդ տասը օրերի ընթացքում իր ունեցած պաշտոնական եւ աշխատանքային մի շարք այցելությունների եւ հանդիպումների մասին ավելի մանրամասն խոսելու համար երեկ  մամուլի ասուլիս էր հրավիրել, ասուլիսի վերջում շատ անզգույշ սայթաքում թույլ տվեց: Լրագրողներից մեկը  հետաքրքրվեց, թե Օսկանյանն ինչ տպավորություն է ստացել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսից`  որպես մարդ, որպես կին եւ որպես զրուցակից: Իսկ հարցին պարոն Օսկանյանը պատասխանեց այսպես. «Գայիր, առանձին խոսեինք դրա մասին»: Նշենք, որ հարց տվող լրագրողը  նույնպես տղամարդ էր: Թերեւս կարիք չկա մանրամասնելու, թե մարդկային փոխհարաբերությունների ինչպիսի ոլորտներ շոշափեց  Օսկանյանի այս պատասխանը:

Իհարկե, սա խիստ շաբլոնային կատակ է, որ հաճախ է հնչում երկու տղամարդու խոսակցության մեջ, սակայն տվյալ դեպքում իրավիճակը կտրուկ փոխվում է կատակի սուբյեկտի ինքնության պատճառով: Ստացվում է, որ  խեղճ ու կրակ Հայասանի, խեղճ ու կրակ ԱԳ նախարարը հումորներ է անում աշխարհի մի շարք հզոր երկրների  ղեկավարների ահուսարսափ,  ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի մասին: Ի դեպ, պետք է նշել, որ քիչ չեն այն դեպքերը, երբ մարդը հաճույքով հումորներ է անում ուրիշների հետ, սակայն բոլորովին չի հասկանում այն հումորը, որ վերաբերում է իրեն: Օրինակ, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, երեկ պատասխանելով այն հարցին, թե որքանով են ճիշտ այն տեղեկությունները, որ ինքը Վաշինգտոնում  խոչընդոտել է միեւնույն ժամանակ այնտեղ գտնվող Արամ Զ. Սարգսյանի  հանդիպումներին,  ասաց, որ ոչ միայն մամուլում հայտնված այդ լուրերն են սխալ.

«Բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, իսկական աբսուրդ է, ոչ միայն դա, այլեւ լիֆտում հանդիպելը եւ այդ բոլոր հեքիաթները»,- չափազանց լուրջ տոնով հայտարարեց Վարդան Օսկանյանը՝ ի նկատի ունենալով իր ԱՄՆ-ում գտնվելու օրերին մեր թերթում տպագրված մի լուր, որ վերնագրված էր` «Վերելակում»: Պետք է հուսալ, որ Կոնդոլիզա  Ռայսի արձագանքը  Օսկանյանի արած կատակին բոլորովին այլ կլինի:   Ինչեւէ, երեկ ՀՀ արտգործնախարարը  պատասխանեց ԼՂ բանակցություններին, ԼՂՀ-ում տեղի ունեցած  խորհրդարանական ընտրություններին, ՀՀ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի  հանձնաժողովի դիրքորոշմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցերի:

Ղարաբաղյան բանակցությունների կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարը փորձի բերումով «հետագա բոլոր թյուրիմացություններից եւ սպեկուլյացիաներից» խուսափելու համար մի քանի անգամ հայտարարեց, որ բանակցությունների գործընթացը ներառում է  փաթեթի բոլոր էլեմենտները` ԼՂ կարգավիճակից սկսած մինչեւ փախստականների հարցերն ու անվտանգության խնդիրները, եւ հրաժարվեց  այլ մանրամասներ հաղորդել: Իսկ միակ բովանդակային տեղեկատվությունը բանակցություններից այն էր, որ Փարիզում տեղի ունեցած Օսկանյան-Մամեդյարով հանդիպումը տապալվել է: ՀՀ ԱԳ նախարարը պրոցեսը նկարագրեց այսպես. երկու նախագահները վարշավյան հադիպումում ինչ-որ առաջընթաց էին արձանագրել, որի վրա եւ պետք է կառուցեին իրենց բանակցությունները ԱԳ նախարարները:

Սակայն  հենց առաջին հանդիպման ժամանակ ԱԳ նախարարները անհաջողության են մատնվել: Այդ դեպքում, ինչո՞ւմ է կայանում նախագահների արձանագրած առաջընթացը, եթե առաջին իսկ հանդիպման ժամանակ ԱԳ նախարարները չեն կարողացել շարունակել դա: Մեր այս հարցին երեկ Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Մի հարցի շուրջ նախագահները առաջընթաց արձանագրել էին, դա փոխանցեցին մեզ միս ու արյուն տալու համար, քանի որ նախագահները լեզվական ձեւակերպումներ չէին անելու, միայն որոշ սկզբունքներ էին ճշտել եւ գնդակը մեր դաշտն էին գցել, որպեսզի մենք դրան ամբողջական տեսք տայինք: Հիմա աշխատում ենք դրա վրա: Սկզբունքները հստակ են, բայց երբ մանրամասների մեջ ես մտնում, յուրաքանչյուրը աշխատում է դրանք իր համար շահեկան դարձնել:

Դրա համար էլ շարունակում ենք վիճել, եթե մի փոքր զիջում իրենք անեն, մի փոքր զիջում մենք, կարելի է ինչ-որ եզրակացության գալ»,- ահա այսպիսի փակ տեքստով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարը: Ի դեպ, Օսկանյանը երեկ ողջունեց Ղարաբաղում տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրությունները եւ նշեց, որ դա մի կարեւոր քայլ է ժողովրդավարական ինստիտուտներն ու տրադիցիաները ԼՂՀ-ում ամրագրելու ուղղությամբ: «Իսկ մեզ համար ամենակարեւորն այն հանգամանքն է, որ ժողովրդի կողմից ընտրյալները միշտ  հնարավորություն ունենան ներկայացնելու ժողովրդի ցանկությունները եւ իրենց դրական ու ավելի համարձակ ներդրումը բերեն ԼՂ հարցի կարգավորման գործում»,- հայտարարեց պարոն Օսկանյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ սահմանադրական բարեփոխումների եւ ներկայացված փաթեթի վերաբերյալ  Վենետիկի հանձնաժողովի  եզրակացությանը, ապա  վերջինս  Օսկանյանը անտեղի քննադատություն որակեց: Ըստ նրա, եվրոպացիները պետք է հարգեն Հայաստանի ընտրության իրավունքը. «Հայաստանին ոչ ոք չպետք է թելադրի, թե մենք կառավարման ինչ համակարգ ենք ուզում` նախագահական, խորհրդարանական, թե մեկ այլ հիբրիդային համակարգ: Այդ ընտրությունն իսկապես մեզ է պատկանում` ժողովրդին, կամ նրա ընտրյալներին: Եթե հակասության մեջ ենք մտնում այդ ընտրության նկատմամաբ, կարծում եմ, քննադատությունը ճիշտ չէ»,- ասաց  Օսկանյանը եւ ավելացրեց, որ  այդ ընտրությունը պետք է հարգվի, ապա նոր ուսումնասիրվի, թե ընտրված տարբերակը իր մանրամասներով ինչքանով է համապատասխանում ժողովրդավարության հիմունքներին եւ եվրոպական ստանդարտներին:

«Ես, իհարկե, որպես քաղաքացի եւ որպես ԱԳ նախարար իսկապես ցանկանում եմ, որ Վենետիկի հանձնաժողովի եւ մեր միջեւ ամբողջական համաձայնություն լինի, որ կարողանանք խուսափել անտեղի քննադատություններից»,- հայտարարեց  Օսկանյանը:

Աննա Հակոբյան

Տպել
2280 դիտում

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունները. գլխավոր քարտուղար

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան