Նախարարությունը պատրաստ է օգնել ցատկացանցի մարզաձեւի զարգացմանը և մասսայականացմանը երկրում

21/06/2018 schedule18:28

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ցատկացանցի (բատուտ) ֆեդերացիաների ներկայացուցիչներին՝ հայկական ազգային ցատկացանցի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Ֆահրադյանի եւ ՌԴ բատուտի ֆեդերացիայի փոխնախագահ Օլեգ Եմելյանովի գլխավորությամբ:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել այն մեծ աջակցության համար, որ ՌԴ բատուտի ֆեդերացիան ցուցաբերում է հայ գործընկերներին: «Կարծում եմ, որ մարզաձեւի ռուս վարպետների՝ իրենց փորձառությունը հայ մասնագետներին փոխանցելու պատրաստակամությունն արժանի է միայն բարձր գնահատականի: Իսկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, իր լիազորությունների սահմաններում, պատրաստ է օգնել ցատկացանց մարզաձեւի զարգացմանը եւ մասսայականացմանը մեր երկրում»,- ասել է Լ. Վահրադյանը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար եւ տեղեկացրել, որ նախատեսում են ռուս բարձրակարգ մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ կազմակերպել հայ գործընկերների համար: «Աջակցությունը կարող է լինել ինչպես մարզչական, այնպես էլ մեթոդական եւ կազմակերպչական»,- ասել է Օ. Եմելյանովը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ցատկացանցի աշխարհի չեմպիոն, վորոնեժաբնակ Սերգեյ Ազարյանը:

Տպել
684 դիտում

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ․ սկսվում է Սպիտակ տան համար պայքարը

ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի քանի հրամանատարներ

ԲՀԿ-ում 5 տոկոսի հույս չունե՞ն. ինչու գործող պատգամավորները չեն առաջադրվում

Կալիֆորնիայի աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 80-ի, 1200 մարդ անհետ կորած է համարվում

Հայաստանում բոլոր ավտոճանապարհները բաց են, Լարսը դեռ փակ է 445 բեռնատարների համար

Ծաղիկներ, քաղցրավենիք՝ հենց փողոցում. Շվեյցարիայի փոստային ծառայության անակնկալը՝ բնակիչներին (տեսանյութ)

8 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզի մի մասում

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Կարբիի ձորում արջին թակարդը գցած անձին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին, շնորհավորել ազգային տոնը

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար

Տավուշում մեքենա է այրվել, պատճառը վերասարքավորումն է եղել՝ ղեկը փոխելը. «Ղեկը աջ» նախաձեռնություն

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները