Որակավորվելու մեր շանսերը դեռ զրոյական չեն. Բրայան Ռուիսը՝ ՀԺ-ի հարցին

Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Բրայան Ռուիսը կարծում է, որ իր թիմը դեռ կարող է որակավորվել ԱԱ 2018-ի 1/8 եզրափակչին: Այս մասին նա նշեց այսօր՝ հունիսի 21-ին, Բրազիլիայի դեմ E խմբի 2-րդ տուրի նախախաղյա ասուլիսի ժամանակ: Առաջին խաղում կոստառիկացիները պարտվել էին Սերբիային, եւ այժմ 0 միավորով եզրափակում են իրենց խմբի մրցաշարային աղյուսակը: «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ինչպես է Ռուիսը գնահատում խմբից դուրս գալու իր թիմի հնարավորությունները, նա պատասխանեց, որ իրենք պայքարելու են, քանի դեռ տեսական հնարավորություններ կան:

«Իհարկե մեր հնարավորությունները նվազել են առաջին խաղում Սերբիային պարտվելուց հետո, սակայն շանսերը դեռ զրոյական չեն: Վաղը պետք է հաղթենք, որպեսզի շարունակենք շանսեր ունենալ: Քանի դեռ մաթեմատիկորեն հնարաավոր է, հույսեր պահպանելու ենք եւ անելու ենք ամեն ինչ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար»,- ասաց նա:

Սանկտ Պետերբուրգում այս շրջանում սպիտակ գիշերներ են: Արեւն ուշ է մայր մտնում, եւ շատ վաղ է լուսանում: Սանկտ Պետերբուրգի շատ հյուրերի՝ այդ թվում ֆուտբոլիստների համար սա անսովոր է: Ռուիսը նշում է, որ սա հետաքրքիր փորձ է իրենց համար:

«Շատ տարօրինակ է, բայց հիանալի է այսպիսի փորձ ունենալ: Ժամը 10:30-11:00 ստիպված ենք վարագույները ծածկել, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէ քնել»,- ասաց նա:

Բրազիլիա-Կոստա Ռիկա հանդիպումը կայանալու է վաղը: Այն անցկացվելու է Սանկտ Պետերբուրգի «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտում:

Տպել
590 դիտում

Սփյուռքի նախարարը կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

Խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ. Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ. պաշտոնական

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա

Թուրք սահմանախախտ երեխայի ծնողները խնդրում եմ ՀՀ իշխանություններից հետ վերադարձնել իրենց որդուն

Երթուղայինով՝ «պպզած». առանց ռազմավարության

Էլի չստացվեց. «ԱՄ»-ն Ռուզան Խաչատրյանի հետ չէ

55 միլիոն դրամ. ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները մասնակի վերականգնել են պետության պատճառված վնասը

Խասիաթ. եթե կալանավորել են՝ կդատեն

Մոլախաղեր, գյուղատնտեսություն եւ ընդերք. տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում. վարչապետ

Մեծ դեբատ. Հանրային հեռուստաընկերության եթերում կբանավիճեն Երեւանի քաղաքապետի թեկնածուները

«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը հասանելի է հայերենով

ԱՊՀ անդամ երկրներին ներկայացվել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ փորձն ու աննախադեպ արդյունքները

Շվեյցարիա, Ղազախստան, Չինաստան. Արմեն Սարգսյանին շնորհավորում են ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ

Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես ԱԺ ուշադրության կենտրոնում. Բաբլոյանը վստահեցրել է Ղուլյանին

ՖԻՖԱ-ի աղյուսակում ՀՀ ֆուտբոլի ընտրանին կրկին 100-րդն է, 1-ին տեղում 2 թիմ է

Էրիկ Էսրաիլյանը եւ Ջին Բլոքը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մուշեղ Սաղաթելյանը ենթարկվել է խոշտանգումների. մանրամասներ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ վճռից

Ինչո՞ւ են վաղը սելֆի անելու. նախարարն աղմուկի կենտրոնում հայտնված միջոցառման մասին