Մայրենիի քննությունից անբավարար է ստացել դիմորդների 13 տոկոսը, ֆիզիկայից՝ շուրջ 27 տոկոսը

Հայաստանում այս օրերին շարունակվում են միասնական քննությունները: Որոշ դեպքերում հայտնի են նաեւ դրանց արդյունքները:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանից տեղեկացանք, որ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննությանը մասնակցած 2 402 դիմորդից անբավարար գնահատական են ստացել 313-ը կամ 13 տոկոսը: Առավելագույն 19 եւ 20 միավոր վաստակել են դիմորդներից 192-ը կամ քննություն հանձնածների 8 տոկոսը: 20 միավոր ստացել են նրանցից 24-ը: Այս առարկայի քննությունների արդյունքում ձեւավորված միջին գնահատականը 12.63 է:

Ֆիզիկայից միասնական քննություն է հանձնել 882 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել նրանց 26.42 տոկոսը: Բացարձակ թվով՝ 233 դիմորդ: 19-20 միավորների քանակը 88-ն է կամ 10 տոկոս: 20 միավոր ստացել է 25 դիմորդ: Ֆիզիկայի միջին գնահատականը 11.44 -ն է:  

Միասնական քննությունների առաջին օրն անցկացված երեք քննությունների արդյունքները ներկայացրել ենք ավելի վաղ:

Ինչ վերաբերում է քննությունների արդյունքների բողոքարկումներին, Վարդան Պարսամյանը նշեց, որ դրանց մեծ մասը տեխնիկական բնույթի են եղել, ասենք՝ համակարգիչը չի ճանաչել պատասխանի ձեւաթղթի վրա դիմորդի նշումը եւ այլն: Նման դիմումները քննարկել են անմիջապես եւ խնդիրը կարգավորել: Մնացած տիպի դիմումներին բողոքարկման հանձնաժողովը կանդրադառնա քննությունների ավարտին: Այդ հանձնաժողովի նախագահը գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանն է:

Տպել
777 դիտում

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է

Տեղացած ձյունը մի շարք ճանապարհներին դժվարություններ է առաջացրել (լուսանկարներ)

Նոյեմբերի 15-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 484 դատապարտյալ

2 խնդիր, ինչի համար Հովհաննես Մարգարյանը չի մասնակցի ընտրություններին

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված է 8 լրագրող. ովքե՞ր են նրանք

Ըստ դիմումի՝ Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրգործ

Ստեփանավանի 2 բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ բնակարաններից գողություններ կատարելու համար

Ձյուդոյի ՀՀ առաջնության որակը լավացել է, խոստումնալից մարզիկներից 1-ը գուցե պատժվի. մարզիչ

Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը

Անակնկալ ստուգումներ Երեւանի մանկապարտեզներում. հայտնաբերվել են խախտումներ, կլինեն հետեւանքներ (լուսանկարներ)

Վաղվա առաջնորդ կդառնան աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը գիտակցողները. նախագահ

Դատարանը որոշեց բեկանել Քոչարյանի վերաբերյալ բողոքը, ուղարկել նոր քննության. Քոչարյանը հրապարակմանը ներկա չէր

Արդեն 25 անձ արյուն է հանձնել վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի համար

Դպրոցները կառավարվելու են նոր համակարգով. ԿԳՆ-ում քննարկումներ են

«Իմ քայլը» դաշինքը կարգախոս չունի. ՔՊ խոսնակ