Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը բարդացրեց ֆուտբոլի ԱԱ 2018-ի խմբային փուլը հաղթահարելու գործը: Քիչ առաջ D խմբի 2-րդ տուրի շրջանակներում պարտություն կրեց Խորվաթիայից: Զիջեց 0:3 հաշվով:

Այս խաղի առաջին կեսում գորել չգրանցվեցին: Հաշիվը բացվեց 53-րդ րոպեին: Արգենտինայի դարպասապահ Վիլի Կաբայերոյի մանկական սխալից օգտվեց Անտե Ռեբիչը: Բաց թողած գոլից հետո արգենտինացիները նետվեցին առաջ, սակայն եւս մեկը բաց թողեցին: 80-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Լուկա Մոդրիչը: Լիոնել Մեսսին ու ընկերները ոչ միայն չկարողացան կրճատել հաշվի տարբերությունը, այլեւ 3-րդը բաց թողեցին: Ավելացված առաջին րոպեին աչքի ընկավ Իվան Ռակիտիչը:

0:3, եւ Խորվաթիան հաջորդ փուլում է, իսկ արգենտինացիների՝ 1/8 եզրափակիչ դուրս գալը հիմա միայն իրենցից չէ, որ կախված է: Անհրաժեշտ է, որ խմբի մյուս հանդիպումներն էլ նրանց համար բարենպաստ ելք ունենան:

Այս խաղից հետո D խումբն այսպիսին է.

1.Խորվաթիա 6 միավոր

2.Իսլանդիա 1

3.Արգենտինա 1

4.Նիգերիա 0

Այս խմբի 2-րդ տուրի 2-րդ խաղը կկայանա վաղը: Կմրցեն Իսլանդիան ու Նիգերիան:

Այսօր տեղի են ունեցել C խմբի 2-րդ տուրի հանդիպումները: Դանիան ու Ավստրալիան ոչ-ոքի են խաղացել (1:1): Ֆրանսիան հաղթել է Պերուին (1:0):

C խումբը 2-րդ տուրից հետո ունի հետեւյալ տեսքը.

1.Ֆրանսիա 6

2.Դանիա 4

3.Ավստրալիա 1

4.Պերու 0

Վաղը տեղի կունենան այս խաղերը.

Խումբ E          16:00. Բրազիլիա - Կոստա Ռիկա

Խումբ D         19:00. Նիգերիա - Իսլանդիա

Խումբ E          22:00. Սերբիա - Շվեյցարիա

Տպել
1511 դիտում

Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին

Ու ոչ մի ստորագրահավաք «չի փրկելու» սաբոտաժներ հրահրողներին. Արսեն Թորոսյան

Հասանովն ու Կասպրշիկը քննարկել են սահմանային իրադրությունը՝ ադրբեջանական տեսակյունից

Հետաքննություն է սկսվել թուրք ընդդիմադիր կուսակցապետի դեմ՝ Էրդողանի ծաղրանկարի պատճառով

Իրանն Ամերիկայի դեմ միջազգային դատ է բացում է. Թեհրանը դիմել է ՄԱԿ-ի դատարան

Եթե մեր հայրը մահանա, քո մեղքը կլինի. Մեգան Մարքլի քույրը մեղադրում է նրան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի նախկին ու ներկա պետնախարարներին

Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում

Վարչապետին է հյուրընկալվել անվանի լողորդ Շավարշ Կարապետյանը

Հիվանդություններ, որոնց առկայության դեպքում ծնողները կզրկվեն ծնողական իրավունքներից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգելու համար մեղադրանք է առաջադրվել

1 տարեկան երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ, թոքերի խնդիր է եղել. ԱՆ-ն պարզաբանում է

Աղանդավորների հավաքատեղի, աղյուսի արտադրամաս, տաքսի սերվիս. ինչերի է ծառայեցվել «Կանազ»-ը

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները

Ի՞նչ «հստակ գաղափարներ» է ակնկալում ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից

Զինվորները պարապում են +45 աստիճան շոգին, բայց լողանում շաբաթը 1 անգամ. ահազանգ ծնողներից

Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել

Օրբելյանին պաշտոնից ազատելու լուրը Մակունցը չի մեկնաբանում, Օրբելյանը ասուլիսով հանդես կգա

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակիչները հարձակվել են անտառը հսկող բնապահպանների խմբի վրա