Պատրաստ ենք մասնակցել ԸՕ-ի փոփոխություններին` վարչապետի առաջարկած օրակարգով. Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստին: Այս մասին հայտնում է ԱԺ-ի մամուլի ծառայությունը:

Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստում: Նա իր խոսքում անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխություններին։

Արփինե Հովհաննիսյանի խոսքով` նախորդ տարիների համատեղ աշխատանքը կամուրջ է հանդիսացել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայուն զարգացման համար, եւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները եւ եզրակացությունները շատ կարեւոր են եղել ժողովրդավարության ձեւավորման գործում: Մենք հաջողեցինք իշխանության փոխանցում անցկացնել խաղաղ ճանապարհով։ Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցին, տիկին Հովհաննիսյանը նշել է. «Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ` վարչապետի առաջարկած օրակարգով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ ընդունելու լավ փորձ` հիմնված բոլոր քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության համաձայնության վրա, որը, ի դեպ, առաջարկվել եւ ողջունվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից, ներկայումս խորհրդարանում ձեւավորել ենք այդպիսի ներառական աշխատանքային խումբ: Երկու օր առաջ Ազգային ժողովում բոլոր քաղաքական ուժերը հանդես են եկել հայտարարությամբ` արտահայտելով ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար աշխատանքային խումբ ստեղծելու եւ դրանում ներգրավվելու իրենց պատրաստակամությունը»:

ԱԺ փոխնախագահի խոսքով` մենք արդեն ունենք ընտրությունների անցկացման լավ փորձ, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, գնահատվել է որպես լավ կազմակերպված եւ որտեղ հիմնարար իրավունքները, ընդհանուր առմամբ, պահպանված են եղել: «Սա ոչ թե իմ գնահատականն է, այլ նաեւ միջազգային դիտորդական առաքելության, ներառյալ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ինը: Այսպիսով, սա պետք է լինի այն հիմքը, որի վրա պետք է նոր ընտրություններն անցկացվեն»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի եւ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ելույթներից հետո ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ընդգծել է, որ կարեւոր է ընտրությունները կազմակերպվեն Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին համապատասխան` ներառական եւ թափանցիկ ձեւով, քննարկելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկությունները՝ կոնսենսուսի հասնելու համար եւ որպեսզի կուսակցությունները Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ունենան բավարար ժամանակ ընտրություններին մասնակցելու համար:

Տպել
3550 դիտում

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է