Հաշմանդամության կարգից զրկված երիտասարդն ունի սրտի խնդիր. սոցապում դեռ ապակողմնորոշված են

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սրտի լուրջ խնդիրներ ունեցող տղային զրկել է հաշմանդամության կարգից:

21-ամյա Գարեգին Սենեքերիմյանը 13 տարեկանում սրտի բարդ վիրահատություն է տարել եւ մինչեւ 18 տարին լրանալը ստացել է 17 հազար դրամ թոշակ: Չափահաս դառնալուց հետո, երբ փորձաքննություն է անցել կարգ ստանալու համար, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձագիտական գործակալությունից հայտնել են, որ առողջ է ու զրկել են թոշակից:

«Տղաս 2011 թվականին վիրահատվել է, սրտի առիթմիա ունի (սրտի գործունեության խանգարում, որի դեպքում փոխվում է սրտի կծկումների հաճախականությունը` հաճախասրտություն, դանդաղասրտություն): Այդ ժամանակ սրտի ռիթմը կարգավորող ապարատ դրեցին»: Արդեն երրորդ տարին է՝ ինչ Գարեգինը թոշակ չի ստանում, մայրը՝ Նարինե Սենեքերիմյանը, ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ բողոքելու է ու ամեն գնով տղայի հասանելիք երեք տարվա գումարը հետ է վերադարձնելու. «Երրորդ տարին է, որ երեխուս թոշակն են «ուտում» իրենք»,- պատմեց Գարեգինի մայրը:

Գարեգինը «Աստղիկ» բժշկական կենտրոնում է բուժում ստանում եւ վեց ամիսը մեկ պետք է պարտադիր բուժզննում անցնի: Մայրն ասում է՝ որոշ ժամանակ առաջ ԲՍՓ-ի (բժշկասոցիալական փորձագիտական գործակալություն) պետին է դիմում գրել, տարել, որ հանձնի, սակայն դիմումն անգամ ձեռքից չեն վերցրել: «Ասում են՝ երեխադ առողջ է. դե եթե առողջ է, թող ստորագրություն տա ԲՍՓ-ի պետը, հենց հիմա տանեմ ներկայացնեմ բժշկուհուն, ասեմ՝ հանի էդ ապարատը, ինչի՞ ես պահել երեխու վրա, եթե առողջ է: Ի՞նչ իրավունքով են իմ երեխուն երկու տարի զրկել թոշակից»,- ասաց նա:

Նարինե Սենեքերիմյանն ասում է, որ որդու սրտի ապարատը 7 տարին մեկ պետք է փոխվի: Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ պարտադիր բուժզննումներն էլ վճարովի են, բացի այդ՝ Նարինեն միայնակ մայր է: «Ապարատը դրվում է ցմահ, բազմիցս բժշկուհուն հարցրել եմ՝ հնարավո՞ր է այն հանել, ասել է՝ հնարավոր չէ: Որդուս մոտ լինում է, որ գիշերներն է սրտի կանգ լինում՝ ապարատն է միանում, լինում է՝ փողոցում քայլելուց»,- ասաց մայրը:

ՀԺ-ն զրուցեց Գարեգին Սենեքերիմյանի վիրահատությանը մասնակից եւ հետագայում վերջինիս բուժզննումն իրականացնող «Աստղիկ» ԲԿ-ի սրտաբան Մարիամ Սապոնջյանի հետ: Սրտաբանը փաստեց, որ Գարեգինն անառողջ է, բավականին բարդ վիրահատություն է տարել 13 տարեկանում, ունի պարբերաբար պարտադիր բուժզննման կարիք: Համաձայն բժշկական փաստաթղթերի՝ Գարեգինը շտապ կարգով ընդունվել է Հայաստանի Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն, քանի որ հիվանդի մոտ ախտորոշվել է սրտի վատ աշխատանք՝ մաքսիմալ ֆիզիկական ծանրաբեռնվածության ֆոնի վրա, հեւոցներ, հաճախակի ուժեղ գլխապտույտ, չի կարողացել անգամ սենյակային պայմաններում ակտիվ լինել:

Հ.Գ. Նարինե Սենեքերիմյանը բազմիցս դիմել է եւ՛ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, եւ՛ դրան կից ԲՍՓ, նաեւ զանգել է թեժ գիծ ծառայություն, սակայն՝ ապարդյուն: Միայն երեկ՝ հունիսի 21-ին, ԲՍՓ-ից տիկնոջն ասել են, որ ներկայացնի որդու բոլոր փաստաթղթերը, իրենք մանրամասն կուսումնասիրեն եւ սույն ամսի 26-ին Գարեգինի հերթական վերափորձաքննությունից հետո պարզ կլինի՝ կտա՞ն հաշմանդամության կարգ, թե՞ ոչ:

Մենք երկու օր անընդմեջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, սակայն չհաջողվեց: ԲՍՓ կառուցվածքային ստորաբաժանումներում համակարգող խորհրդատու Անուշ Սիմոնյանը տեղեկացրեց, որ Գարեգին Սենեքերիմյանի փաստաթղթերն իր մոտ չեն, որ այսօր դրանք տարել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի ուսումնասիրեն գործը:

Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մենք այդպես էլ պատասխան չստացանք: Նախարար Մանե Թանդիլյանի նորանշանակ խոսնակը՝ Մանե Մադոյանը, ասաց, որ իրենց իրավասության մեջ չի մտնում քաղաքացու առողջական վիճակի մասին ինֆորմացիա տրամադրելը: Վերջինիս հավաստմամբ՝ Գարեգին Սենեքերիմյանի առողջության մասին տեղեկատվությունյուն կարող ենք ստանալ միայն նրա գրավոր համաձայնությունից հետո:

Քաղաքացի Նարինե Սենեքերիմյանն ասաց, որ ամեն անգամ իրեն քաշքշուկների մեջ են գցում, տանում բերում, ժամանակ են ձգում: «ԲՍՓ-ի աշխատողներից մի աղջիկ էր, ինձ ասում է՝ պետք է մոտը սրտի կանգ լինի, որ այդ դեպքում կարգ տան: Ասում եմ՝ դու մտածելով ե՞ս խոսում, թե՞ խոսում, նոր ես մտածում: Տղաս պիտի մահանա, որ նոր կարգ տա՞ն»,- պատմեց Նարինեն, ասաց, որ պատրաստվում է բաց նամակով դիմել Մանե Թանդիլյանին:

Տպել
6412 դիտում

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին