Բրազիլիան մեծ դժվարությամբ կոտրեց Կոստա Ռիկայի դիմադրությունը

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը մեծ դժվարությամբ կարողացավ հաղթանակ տանել ԱԱ 2018-ի խմբային փուլի 2-րդ խաղում: Քիչ առաջ պարտության մատնեց Կոստա Ռիկային: Հանդիպումն ավարտվեց 2:0:

Խաղի ողջ ընթացքում աշխարհի հնգակի չեմպիոնները մեծ առավելություն ունեին մրցակցի նկատմամբ: Որքան հանդիպումը մոտենում էր ավարտին, այնքան նրանց ճնշումը մեծանում էր: Մի շարք պահեր ստեղծեցին: 2-րդ կեսում դրվագներից մեկում կարող էին 11-մետրանոցի իրավունք ստանալ, սակայն տեսակրկնությունների համակարգը (VAR) հօգուտ Կոստա Ռիկայի էր:

Գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում կոստառիկացիները մեծ ուժերով պաշտպանվում էին, եւ ստացվում էր, սակայն բրազիլացիներն ի վերջո կարողացան գրավել դարպասը: Ավելացված ժամանակի առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆելիպե Կոուտինյոն: Ոգեւորված Բրազիլիան եւս մեկ անգամ հաջողության հասավ 97-րդ րոպեին: Այս անգամ աչքի ընկավ Նեյմարը:  

2:0, եւ Բրազիլիան միավորների քանակը հասցնում է 4-ի: Այս հանդիպումից հետո E խումբն ունի հետեւյալ տեսքը.

1. Բրազիլիա 4 միավոր

2. Սերբիա 3

3. Շվեյցարիա 1

4. Կոստա Ռիկա 0

Այսօր երեկոյան տեղի կունենա այս խմբի 2-րդ տուրի 2-րդ հանդիպումը: Սերբիան կմրցի Շվեյցարիայի դեմ: Խաղը կսկսվի 22:00-ին:

Տպել
1076 դիտում

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին