Կոստա Ռիկան եկել էր՝ միայն պաշտպանվելու. Կազեմիրո

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դեռ մինչեւ ԱԱ 2018–ի E խմբի 2-րդ տուրի Կոստա Ռիկայի դեմ խաղից առաջ էլ գիտակցում էր, որ հաղթելը շատ բարդ է լինելու: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կիսապաշտպան Կազեմիրոն: Նրա թիմը մեծ դժվարությամբ միայն խաղավարտին կարողացավ հաղթանակ կորզել (2:0): Խաղից հետո «Հայկական ժամանակ»-ը խառը գոտում էր, որտեղ ֆուտբոլիստները հարցազրույցներ էին տալիս: Կասեմիրոն ընդգծեց, որ կոստառիկացիները շեշտը դրել էին պաշտպանության վրա:

«Գիտեինք, որ դժվար խաղ է սպասվում, որովհետեւ նրանք եկել էին՝ ողջ խաղի ընթացքում միայն պաշտպանվելու նպատակով: Պայքարեցինք, մեծ ջանքեր գործադրեցինք եւ ի վերջո հաղթեցինք 2 գնդակի առավելությամբ»,- ասաց նա:

2-րդ խաղակեսում դրվագներից մեկում մրցավարը կարող էր 11-մետրանոց նշանակել Բրազիլիայի օգտին: Տեսակրկնությունների համակարգից (VAR) օգվելուց հետո, սակայն, մրցավարը որոշեց, որ 11-մետրանոց չկա: Սա մեծ դժգոհություն առաջացրեց տրիբունաներում, սակայն Կազեմիրոն այս մասին մեկնաբանություն տալ չցանկացավ:

«Չենք ուզում խոսել VAR-ից, մրցավարներից, ուրիշները պետք է այս մասին խոսեն: Մենք կենտրոնացած ենք ֆուտբոլի վրա»,- ասաց նա:

Կոստա Ռիկայի դարպասը պաշտպանում էր «Ռեալ Մադրիդի» նրա թիմակից Կեյլոր Նավասը: Մի շարք դեպքերում նա փրկեց իր թիմին, սակայն դարպասն անառիկ պահել ու պարտությունից խուսափել չստացվեց:

«Գիտենք՝ ինչ որակներ ունի նա: Իմ խաղընկերն է: Շատ ուրախ եմ նրա համար: Պետք է շնորհավորել նրան, որովհետեւ շատ լավ խաղ անցկացրեց»,- ասաց Կազեմիրոն:

Հունիսի 14-ին Ռուսատանում մեկնարկած աշխարհի 2018 թ. առաջնությունում ֆավորիտները բավական մեծ դժվարությամբ են միավորներ վաստակում: Կազեմիորն ընդգծում է, որ դա զարմանալի չէ, քանի որ սա աշխարհի առաջնությունն է:

«Սա աշխարհի առաջնությունն է: Գիտենք, որ աշխարհի առաջնությունն ամենաբարդ մրցաշարն է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է հարգել բոլոր մրցակիցներին:

Կոստա Ռիկային հաղթելուց հետո աշխարհի հնգակի չեմպիոնները միավորների քանակը հասցրին 4-ի: E խումբն էլ ունի հետեւյալ տեսքը.

1.Բրազիլիա 4 միավոր

2.Սերբիա 3

3.Շվեյցարիա 1

4.Կոստա Ռիկա 0

Քիչ անց կմեկնարկի E խմբի 2-րդ տուրի 2-րդ հանդպումը: Սերբիան կմրցի Շվեյցարիայի դեմ:

Տպել
2481 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում