Նորմալ է, որ Նեյմարն արտասվեց հանդիպումից հետո. Տիագո Սիլվա

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Տիագո Սիլվան կարծում է, որ երկրպագուներն անարդարացի են թիմի առաջատար Նեյմարի նկատմամաբ: Նա այդ մասին նշեց այսօր՝ հունիսի 22-ին, Կոստա Ռիկայի նկատմամբ իր թիմի հաղթանակից հետո (2:0): Խաղից հետո «Հայկական ժամանակ»-ը խառը գոտում էր, որտեղ ֆուտբոլիստները հարցազրույցներ էին տալիս: Լրագրողները խնդրեցին Տիագո Սիլվային մեկնաբանել՝ ինչու Նեյմարն արտասվեց խաղի ավարտից հետո:

«Նորմալ է, որովհետեւ մեծ պատասխանատվություն է զգում: Մարդիկ նրանցի շատ բան են պահանջում, անարդարացի քննադատում են, բայց սա նրա ընդամենը 2-րդ պաշտոնական հանդիպումն էր 3 ամսվա դադարից հետո: Հաշվի առնելով, թե ինչ է տեղի ունեցել վերջին օրերին, որ մեծ ճնման տակ է, վնասվածքը, քնանդատությունները, նորմալ է: Այսօր գոլ խփեց, եւ դա թեթեւություն է նրա համար, սրանից հետո նրա համար ավելի հեշտ կլինի, ավելի լավ կխաղա»,- ասաց պաշտպանը:

Բրազիլիան Կոստա Ռիկային հաղթեց մեծ դժվարությամբ: Մրցակիցը մինչեւ վերջին րոպեները հուսալի պաշտպանվում էր: Միայն ավելացված ժամանակում աշխարհի հնգակի չեմպիոնները հաղթանակ կորզեցին: 91-րդ րոպեին աչքի ընկավ Ֆելիպե Կոուտինյոն, իսկ 97-րդ րոպեին՝ Նեյարը: Տիագո Սիլվան ընդգծեց, որ իրենց համար դժվար էր հաջողության հասնել կոստառիկացիների ռազմավարության պատճառով: Նրանք շեշտը դրել էին միայն պաշտպանվելու վրա:

«Երկորդ խաղակեսում շատ ավելի շատ պահեր ստեղծեցինք: Մրցակիցը չէր ցանկանում խաղալ, փորձում էր միայն պաշտպանվել: Շատ ուրախ ենք, որ կարողացանք գոլ խփել՝ 2 գոլ 5 րոպեում»,- ասաց նա:

Կոստա Ռիկային հաղթելուց հետո աշխարհի հնգակի չեմպիոնները միավորների քանակը հասցրին 4-ի: E խումբն էլ ունի հետեւյալ տեսքը.

1.Բրազիլիա 4 միավոր

2.Սերբիա 3

3.Շվեյցարիա 1

4.Կոստա Ռիկա 0

Տպել
1705 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ