ՔՊ-ո՞վ, թե՞ ՔՊ-ի վրա. Լիլիթ Ավագյանի հոդվածը

23/06/2018 schedule15:10

Դերասան Հայկ Մարությանը դիմում է գրել՝ անդամակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: «Սիրելի հայրենակիցներ!!! Հենց նոր ստորագրեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը: Բոլորդ գիտեք, որ ես երբեւէ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Բայց մեր պայքարը դրսում ավարտվել է, եւ եկել է ժամանակը համախմբվել Հայաստանը ավելի բարեկեցիկ եւ ուժեղ դարձնելու գաղափարի շուրջ: Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում!!! Միշտ ձեզ հետ եմ, միշտ ձեր կողքին! Կաշը գնաաաաաց )))»:

Եթե Հայկ Մարությանը պրոֆեսիոնալ է, նրա մասնագիտական արժանիքները պետք է ներդրվեն «Հայաստանն ավելի բարեկեցիկ եւ ուժեղ դարձնելու գաղափարի շուրջ». ի՞նչ անհրաժեշտություն կա պաշտոնապես կուսակցության անդամ դառնալ:

Արտիստը, հատկապես հումորի, երգիծանքի ժանրում, հետաքրքիր է, երբ դիստանցված է իշխանությունից: Անգամ՝ լեգիտիմ իշխանությունից:

«Արմքոմեդիի» տղաները հետաքրքիր էին, քանի դեռ չնկարահանեցին նախագահ Սերժ Սարգսյանի հետ իրենց հաղորդումը, երբ ուղղակի քծնանքը փորձ արվեց իբրեւ ժանրի կանոն, ծիծաղաշարժ դրվագ ներկայացնել:

Այդ առումով՝ արժանապատիվ է արտիստ Սերգեյ Դանիելյանի դիրքորոշումը. նկատել ու երգիծանքի, սատիրայի ժանրով՝ ներկայացնել գործող իշխանությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կիքսերը:

Ամեն դեպքում, համաժողովրդական շարժումը հույս է ներշնչում, որ անցել են ժամանակները, երբ ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովն ասում էր. «Առանց Մելիք Ադամյան 2-ով անցնելու՝ ոչ ոք չի կարող պաշտոն ունենալ»: Ենթադրում ենք, ՔՊ-ն չի կարող այդպիսի ճանապարհ լինել՝ կարիերա, լավ աշխատանք գտնելու առումով:

Այդուհանդերձ, ինչպես եւ սպասվում էր՝ ԵԿՄ-ի, ՀՀԿ-ի շարքերը լքելուն զուգահեռ՝ նոր միտում կա՝ դառնալ ՔՊ-ի անդամ: Հոսքը դեպի այս կուսակցություն այնքան մեծ է, որ ՔՊ կուսակցության մարդկային ռեսուրսների խմբի ղեկավար Մեսրոպ Պապիկյանն անգամ կոնկրետ թիվ դեռ չի կարող նշել. «Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, որովհետեւ անդամագրվելու ցանկություն հայտնողները շատ-շատ են, եւ այս պահին դիմումների ընդունումը դադարեցրել ենք: Մի քանի օր եւս դադար է սպասվում, մենք առայժմ մեզ դիմած-զանգահարածների տվյալները վերցնում ենք, բայց ասում ենք՝ մի քանի օր սպասեք, որ հետո հետ զանգենք, հրավիրենք, հասկանանք՝ ով է, ինչ է ուզում, եւ այլն, եւ այլն»/ Tert.am,14.05.18/:

Ի՞նչ է տալիս մարդուն անդամակցությունն այս կամ այն քաղաքական ուժին: Կուսակցական լինելը անձնական ազատության հստակ սահմանափակում է, եթե «վերնախավում» չես: Այս դեպքում՝ սահմանափակումը պարգեւատրվում է պաշտոնով, հասարակական դիրքով, համընդհանուր ուշադրությամբ եւ այլն:

Բոլորս հստակ պատկերացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել ոչ թե իբրեւ կոնկրետ քաղաքական ուժի առաջնորդ, այլ շարժման առաջնորդ:

ԱԱԾ-ի աղմկահարույց ու, ըստ էության, ոչ մի րոպե չդադարող բացահայտումներն աշխատում են Փաշինյանի, ավտոմատ նաեւ՝ ՔՊ-ի օգտին:

Բայց բացահայտված չարաշահումների դափնիները վերագրել ՔՊ-ին, չափազանցություն է:

Ազատ քաղաքացին, որն ապրում է իր երկրում, բարեխղճորեն հարկեր է վճարում, աշխատում է, բարիք է ստեղծում, կարող է իրեն թույլ տալ չկաշկանդվել կուսակցական թելերով: Ամենակարեւոր ձեռքբերումը քաղաքացու արժանապատվությունն է, իշխանությունների հետ հավասարը հավասարի հարաբերվելու ազատությունը:

Հազարավոր մարդկանց՝ ՔՊ-ին անդամակցելու դիմումները խորհրդարանական արտահերթ ընտրություններին մեծ առավելություն է ՔՊ-ի համար: Փաշինյանի հաստատած խաղի կանոնների, ԱԱԾ-ի աշխատանքի շնորհիվ՝ այս կուսակցությունը հնարավորություն կունենա մեծամասնության հավակնել:

Խոշոր իմաստով՝ մեծամասնությունը յուրաքանչյուր կուսակցության ձգտումն է: Այդ մասին առավել մանրամասն կարող է խոսել ԲՀԿ-ն, որն ակնկալում է 50+1 ձայն ունենալ ապագա խորհրդարանում:

Մյուս կողմից՝ ԱԺ-ում մեծամասնություն ունենալը, ինչպես տեսանք տասնամյակներ ՀՀԿ-ի դեպքում, ունի իր վտանգները: Համաժողովրդական վստահությունը պահպանելը վարչապետին, ինչպես տեսանք, ազատում է կուսակցական, անգամ կուսակցական մեծամասնության կախվածությունից: Այդուհանդերձ…

Փաշինյանն ասել է, որ իր համար վարչապետությունը, իշխանությունը գերնպատակ չէ եւ ժողովրդի վստահության անկման դեպքում նա մեկ րոպե ավելի չի մնա պաշտոնում:

Բայց իշխանությունը միայն Փաշինյանը չէ: Եվ վստահության չափման գործիքներն էլ տարբեր են:

Ի վերջո, Հայաստանում ունեցել ենք նախադեպեր, երբ իշխանության եկած պարզ, ադեկվատ մարդիկ կարճ ժամանակ անց դառնում են ավտորիտար ղեկավարներ:

Գործող համակարգը հիմա միակենտրոն է. բոլոր ոլորտների պաշտոնյաները՝ ԱԱԾ-ի ղեկավարից՝ վարչության պետ, անկաշկանդ է, քանի որ վարչապետից գալիս է ազատ գործելու ազդակ:

Այսինքն՝ համակարգը, որը առաջ նույն մարդկանց ստիպում էր գորշ մուկ լինել իրենց աշխատավայրերում, այսօր նրանց առյուծ է դարձրել: Կա՞ երաշխիք, որ համակարգը հանկարծ ու չի փոխվի: Հավանականությունն առայժմ փոքր է, բայց ոչինչ բացառել հնարավոր չէ:

Այդուհանդերձ, կա փոքրիկ, բայց համառ մի հանգամանք, որի դերն այնքան սահմանափակ ենք պատկերացնում համակարգերի ձեւավորման հարցում:

Այդ հանգամանքն ունի անուն՝ ՄԱՐԴ՝ առանց որի չեն ձեւավորվում համակարգերը: Լինել ազնիվ քաղաքացի՞, թե՞ սրիկա, քծնող, հաջողությունից գլխապտույտի մեջ հայտնված պաշտոնյա՞, յուրաքանչյուրի ընտրությունն է: Կան իրավիճակներ, երբ որեւէ արտաքին հանգամանք քեզ չի ստիպում սրիկա լինել, բայց այդպիսին լինելը քո ներքին պահանջն է: Եվ դու ուղղակի շնորհակալ ես Ժամանակին եւ համակարգին՝ քեզ հնարավորություն տալու համար լինել այդպիսին:

Մխիթարում է, որ այսօր համակարգը սրիկա լինելը չի խրախուսում:

Տպել
7851 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին