Սահմանադրական փոփոխություններ. շարունակեք մնալ աբորիգեն

23/06/2018 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 22-ի համարում

Հարցազրույց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի հետ:

- Պարոն Արսենյան, չնայած ձեր վստահությանը, թե կոալիցիայի Սահմանադրությունը վերջնականապես տապալվել է, քաղաքական այդ միավորը հանկարծ որոշեց անվերապահորեն ընդունել եվրոկառույցների բոլոր սկզբունքային առաջարկները: Ձեր կարծիքը ռեակցիոն կոալիցիայի մասին փոխվե՞ց:

- Ես ձեզ խոսք եմ տալիս, որ վերջնական տեքստի հրապարակումից հետո, որը կբերվի երկրորդ ընթերցման, առնվազն վեց շատ սկզբունքային անհամապատասխանություն ցույց տալ այդ նախագծի տարբեր հոդվածների մեջ: Իսկ ընդհանրապես, ցանկացած փաստաթղթի քննարկումն ու ընդունումը պայմանավորված պետք է լինի հասարակության մեջ առկա փոխհամաձայնությամբ: Մինչդեռ այսօր իշխանությունների կողմից մենք տեսնում ենք այդ համաձայնության ցանկության բացակայություն: Ուստի, ԵԽԽՎ օրակարգ Սահմանադրության հարցը հրատապ կարգով մտնում է բացառապես նրա համար, որպեսզի մեզ հասկացնեն, որ ամեն ինչ փոխհամաձայնեցված պետք է լինի, որովհետեւ այստեղ բարտերի պայմանագիր չեն ստորագրում:

Իրականում փոխհամաձայնության այդ ցանկությունը չկա, քանզի 11 ամիս այդ մարդիկ ինչ-որ գործ արեցին, գնացին-հասան Վենետիկ եւ այնտեղ, ճնշելով, ստիպելով, նրանց նախագիծ փոխել տվեցին: Արդյունքում, պարզվեց, որ մենք, որպես հասարակություն, որեւէ բանի ի վիճակի չենք, եթե մեզ դրսից չեն ստիպում, ականջներ չեն քաշում կամ վախենալու դեմք չեն ընդունում: Բայց Եվրոպան մեզ վախեցնելու ցանկություն չունի եւ ընդամենը մեկ բան է ասում՝ եթե դուք աբորիգեն եք, գնացեք եւ շարունակեք ապրել որպես աբորիգեններ: Ի դեպ, որեւէ մեկը տեղյակ էլ չէ, թե ի՞նչ են գրել այդ փաստաթղթում. երեք-չորս հոգով փակվել են, ինչ-որ բաներ են որոշել ու դա տարել եւ ներկայացրել են որպես հայ ժողովրդի ցանկություն:

Մինչդեռ հայ ժողովրդի ցանկությունը բոլորովին այլ է եղել: Վստահաբար կարող եմ ասել, որ ամենալավ բարեփոխումների պայմաններում անգամ այդ Սահմանադրությանը ժողովուրդը «ոչ» է ասելու, որովհետեւ բացակայում է հասարակական լայն համաձայնությունը, եւ որովհետեւ մենք ցույց ենք տվել, թե ինչպե՞ս են ընթացել այդ քննարկումները: Դատարկ դահլիճում Սահմանադրություն չեն քննարկում. դա փակուղի է:

- Չե՞ք կարծում, որ իշխանությունների ցանկությունն էլ հենց այն է, որ հանրաքվեն տապալվի, որպեսզի ԵԽ-ին հերթական անգամ պատմություններ պատմվեն հայ մենթալիտետի մասին, որը պատրաստ չէ եվրոստանդարտին համապատասխան օրենքի: 

- Մեր մենթալիտետը ոչ մի բանով չի տարբերվում մնացած ժողովուրդների  մենթալիտետից: Իսկ հայ ժողովուրդը ոչ թե մերժում է բարեփոխումների  գործընթացը, այլ մերժում է այդ գործընթացի իրականացման թաքնված չկամությունն իշխանությունների կողմից: Փորձեք հարցնել նախագծի տակ ստորագրածներին, թե ի՞նչ փոփոխություններ են արվել: Համոզված եմ, որ տեղյակ չեն: Այսինքն, ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ ինչ-որ մեկը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի բովանդակության մասին տեղյակ է բոլորովին ուրիշ մեկը: Եւ այս ամենը բացարձակ անհամաձայնության մթնոլորտում: Այդպես չի լինում: Ուստի, ԵԽԽՎ-ն, որպես ժողովրդավարության ամբիոն, այդ մասին միանշանակ ասելու է: Այնտեղից ստացվող մեսիջը լինելու է այն՝ թե լավ բաներ եք գրել, բայց նախեւառաջ երկրում համաձայնության մթնոլորտ ապահովեք: Որովհետեւ չի կարելի տանել մի փաստաթուղթ, որն իրականում քո ցանկությունների հռչակագիրն է, հետո ճնշումների տակ այն փոխել եւ ասել, թե շատ էինք ուզում փոխել: Եթե այդքան ուզում էիք՝ ժամանակին փոխած տանեիք:

- Այդուհանդերձ, եթե հինգշաբթի օրը ԵԽԽՎ-ն ողջունի ՀՀ իշխանությունների կատարած սահմանադրական փոփոխությունները, ՄԱԿ-ը ժողովրդին կոչ կանի՞ կողմ քվեարկել այդ նախագծին:

- Մենք պետք է ծանոթանանք բովանդակային մասին, եւ եթե տեքստի մեջ  կլինեն անընդունելի դրույթներ, ինչպես օրինակ, երկքաղաքացիության  հնարավոր թույլատրումն առանց որեւէ սահմանափակման, մենք կատեգորիկ դեմ կլինենք այդ Սահմանադրությանը: Որովհետեւ եթե երկքաղաքացիության նմանատիպ մոտեցում թույլատրեցին, Հայաստանը կվերածվի Աբխազիայի, իսկ այդ դեպքում երկրի պետական շահերն ու  սուվերենության խնդիրն ինչպե՞ս է լուծվելու: Նման մոտեցումը Հայաստանի դեմ ուղղված ոտնձգություն է: Իրենք չեն էլ պատկերացնում դրա հնարավոր հետեւանքները, որովհետեւ կարճամիտ են: Եթե չեն մտածում, մենք նրանց մեր երկրի ճակատագիրը չենք պատրաստվում  վստահել: 

-  830 հազար կողմ ձայն է անհրաժեշտ՝ Սահմանադրությունն ընդունելու համար: Դա հնարավոր համարո՞ւմ եք, հատկապես, որ իշխանությունները կարծես մտադիր չեն կեղծելու հանրաքվեն:

- Հանրաքվեն չի կեղծվելու: Ինչ վերաբերում է իշխանությունների ծրագրերին, ապա ես դրանք ո՛չ մշակում եմ, ո՛չ սցենարիստն եմ, ո՛չ գլխավոր եւ ո՛չ էլ երկրորդ պլանի դերակատարն եմ: Մենք իրենց ծրագրերի հետ կապ չունենք: Եւ ընդհանրապես, կարո՞ղ եք ասել այն քաղաքական կառույցի անունը, որը կապ ունի այդ նախագծի հետ եւ պաշտոնապես վերցրել է այդ նախագծի քաղաքական պատասխանատվությունը:

- Քաղաքական կոալիցիան:

- Չկա նման բան: Այդ նախագծի տակ ստորագրել են երեք անհատ պատգամավորներ, եւ կոալիցիայի կարկառուն ներկայացուցիչ Տիգրան Թորոսյանը 100 անգամ ասել է, որ դա կոալիցիայի նախագիծը չէ, եւ  խորհուրդ է տվել դիմել հեղինակներին՝ Գալուստ Սահակյանին, Սամվել Բալասանյանին եւ Լեւոն Մկրտչյանին:  

- Այսինքն, մենք գործ ունենք անտե՞ր նախագծի հետ:

- Բա ի՞նչ է՝ անտեր նախագիծ է:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2666 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին