Գերմանիան 10 հոգով վերջին վայրկյաններին փրկվեց ԱԱ 2018-ում տապալվելուց

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2018 թ. առաջնության F խմբի 2 խաղում կամային հաղթանակ տարավ Շվեդիայի նկատմամբ: Այսօր՝ հունիսի 23-ին, մինչեւ վերջին վայրկյանները խաղի հաշիվն ի վնաս նրա էր, խաղավարտին թիմը մնացել էր 10 հոգով եւ մոտ էր ԱԱ-ն տապալելուն: Վերջում, սակայն, կարողացավ 2:1 հաշվով հաղթանակ կորզել:

Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին Շվեդիայից բացեց Օլա Տոյվոնենը: Հետո էլ շվեդները կարող էին զարգացնել հաջողությունը: Խաղակեսի վերջում միայն Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերի ֆանտաստիկ սեյվի շնորհիվ հաշիվը մնաց նույնը:

2-րդ կեսում գերմանացիներն արթնացան: Նրանք պատասխան գնդակը խփեցին ընդմիջումից անմիջապես հետո: 48-րդ րոպեին աչքի ընկավ Մարկո Ռոսյը: Դրանից հետո դարպասը գրավելու Գերմանիայի հավաքականի բազմաթիվ փորձերն անհաջողությամբ ավարտվեցին. կամ մրցակիցն էր լավ պաշտպանվում, կամ էլ իրենց մոտ հարվածը դիպուկ չէր ստացվում: Աշխարհի չեմպիոնի գործերն ավելի բարդացան, երբ 81-րդ րոպեին 2-րդ դեղին քարտն ստացավ ու հեռացվեց ժերոմ Բոատենգը:

Թվում էր, թե ամեն ինչ ավարտված է, ու գերմանացիները կարող են սկսել աստիճանաբար հավաքել ճամպրուկները, սակայն նրանք, ինչպես միշտ, պայքարեցին մինչեւ վերջ ու հասան նպատակին: Խաղավարտին տուգանայինի իրավունք ստացան, ու Տոնի Կրոսը խփեց հաղթական գնդակը:

2:1, եւ Գերմանիան ԱԱ-ում առաջին հաղթանակից հետո վաստակում է 3 միավոր: Այսօր կայացավ նաեւ F խմբի Հարավային Կորեա-Մեքսիկա հանդիպումը: Մեքսիկացիները հաղթեցին 2:1:

2-րդ տուրից հետո այս խումբն ունի հետեւյալ տեսքը.

1.Մեքսիկա 6 միավոր

3.Գերմանիա 3

3.Շվեդիա 3

4.Հարավային Կորեա 0

Այսօր տեղի է ունեցավ նաեւ G խմբի 2-րդ տուրի Բելգիա-Թունիս խաղը: Բելգիան հաղթեց 5:2: Այս խմբում դեռ չի կայացել 2-րդ տուրի Անգլիա-Պանամա դիմակայությունը: Խումբն այս պահին այսպիսին է.

1.Բելգիա 6

2.Անգլիա 3

3.Պանամա 0

4.Թունիս 0

Վաղը կայանալու են այս խաղերը.

Խումբ G         16:00. Անգլիա - Պանամա

Խումբ H         19:00. Ճապոնիա - Սենեգալ

Խումբ H         22:00. Լեհաստան - Կոլումբիա

Տպել
4805 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի