Ծռերի մեթոդը հուրն է, Փաշինյանինը՝ ջուրը, հուրն ու ջուրը փորձում են միանալ. Վ. Ավետիսյան

24/06/2018 schedule11:30

Վարուժան Ավետիսյանը վերջին օրերի աղմուկը հանդարտեցնելու համար հոդված է հրապարակել՝ Սասնա Ծռերի դատական նիստերի ձայնագրությունների ու իրենց վտանգավոր լինելու մասին կոչերին ի պատասխան:

Հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.

Վե՛րջ տվեք ժամանակավրեպ հաշիվներին 

Յուրաքանչյուր անգամ, երբ դատարանում հրապարակվում են Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2016 թ. հուլիսյան ապստամբության ժամանակ Սասնա Ծռերի հնչեցրած կոպիտ արտահայտություններ, մեր ընդհանուր հակառակորդն անմիջապես փորձում է ուռճացնել երևույթը ու սեպ խրել Սասնա Ծռերի ապստամբության և ներկայի Թավշյա հեղափոխության միջև, իսկ տասնամյակների թմբիրից նոր զարթնած մեր որոշ հայրենակիցներ, առանց ամսաթվին նայելու, առանց ժամանակներն ու իրավիճակները քննելու, ակամա ջուր են լցնում հակառակորդի ջրաղացին:

Սասնա Ծռերի մեթոդը հուրն է, Նիկոլ Փաշինյանինը՝ ջուրը:

2016 թ. հուլիսին հուր էր անհրաժեշտ: Բնական երևույթ է, երբ հուրը հանդիպում է ջրին, ընդվզում և պոռթկում է:

Քննարկել կամ քննադատել այդ երևույթը, կնշանակի բնության օրենքների դեմ անիմաստ սուր ճոճել:

2016 թ. Սասնա Ծռերի ապստամբության հուրը խանձեց հակառակորդի երախը:

Դրա շնորհիվ հնարավոր դարձավ 2018 թ. Թավշյա հեղափոխության ջրով մաքրելու մեր երկիրը, ինչն էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բոլորս միասին անում ենք:

Հիմա, երբ հուրն ու ջուրը ձգտում են հասկանալ միմյանց, ըմբռնել իրենց միասնական առաքելությունը և, հրեղեն ջուր, այսինքն՝ սերմ, դառնալ մեր Հայրենի հողից ազատության, արժանապատվության ու երջանկության բերք ստանալու համար, երկու տարի առաջ հուր և ջուր եզրույթների միջև միանգամայն օրինաչափ ու բնական բախումից առաջացած մնացորդներն ասպարեզ բերելը և երևույթը պառակտման ու հակադրության տրամաբանությամբ քննարկելը նույնն է, թե տրորես ու ոտնակոխ անես այն արտը, որ բոլորիս ձեռքով է ցանվել և բոլորիս արյունով ու քրտինքով է ջրվել:

Ուստի բոլորին կոչ եմ անում՝ վե՛րջ տվեք ժամանակավրեպ հաշիվներին, մաքու՛ր պահեք ձեր սիրտն ու միտքը, և ձեր էներգիան ծախսեք երկիրը մաքրելու ու շենացնելու վրա:

Նիկոլ Փաշինյանի և Սասնա Ծռերի զավակներն ուս-ուսի մասնակցել են Թավշյա հեղափոխությանը և դարձել են այն հրեղեն սերմի մարմնացումը, որին կարոտով սպասում է Հայրենի հողը: 

Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյան

23 հունիսի 2018 թ., «Արմավիր» ՔԿՀ

Տպել
2992 դիտում

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Հ. Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել, ուղղությունը փոխել է դեպի իր ձկնաբուծարան

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին