Հայտնի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն այցելել է Հայաստան, հանդիպել ԱԳ նախարարին

24/06/2018 schedule14:19

Հայտնի թուրք ցեղասպանագետ, պատմաբան Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը․ լռություն, ժխտում և բռնի ուծացում» գիրքը թարգմանվել է հայերեն։ Թարգմանիչը թուրքագետ Մելինե Անումյանն է։

«ԱԿՕՍ»-ի փոխանցմամբ, օրերս Երևանում կայացած գրքի շնորհանդեսին մասնակցել է նաև հեղինակը: Շնորհանդեսի ժամանակ թարգմանիչ Անումյանը նշել է, որ գիրքը մեծ կարևորություն ունի թուրքական ժխտողական թեզերը հերքելու տեսանկյունից։  Նրա խոսքով՝ իսլամացված հայերի գոյության փաստը հաճախ Թուրքիայում մատնանշվում է՝ որպես ապացույց այն բանի, որ իբր Ցեղասպանություն չի եղել։

Աքչամը Հայաստանում մասնակցել է նաև մի  շարք այլ միջոցառումների։ Ներկա է գտնվել Երևանի Ավետիսյան դպրոցի վերջին զանգի միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև դպրոցի հովանավորներ Էդվարդ և Պամելա Ավետիսյանները, հյուրեր արտերկրից, ՀՀ կրթության և գիտության նախարարը և այլք:

Թաներ Աքչամը նաև հանդիպում է ունեցել  ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ։

Նախարար Մնացականյանն իր թվիթերյան հարապարակման մեջ նշել է, որ Աքչամի հետ հանդիպումը շատ արդյունավետ է եղել։

Տպել
1225 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը