Երկրապահներն այլեւս ղեկավար չեն ուզում ունենալ, խորհուրդ կստեղծվի. ԵԿՄ վարչության նիստ է

Արդեն մի քանի ժամ է, Երկրապահ կամավորականների միությունը վարչության նիստ է հրավիրել:

Նիստին մասնակցում են ոչ միայն ԵԿՄ հայտնի անդամները, վարչության կազմը, այլեւ ազատամարտիկներ, որոնք, ինչպես իրենք են հայտնում, անտարբեր չեն կարող լինել: Ազատամարտիկները նիստի կեսից լքել են դահլիճը, ներսում են մնացել ԵԿՄ վարչության անդամները, որոնք փորձում են քննարկումների միջոցով հասկանալ, թե ինչպես է ղեկավարվելու կառույցը:

Նշենք, որ մեծամասամբ ԵԿՄ-ականները դեմ են, որ 1 անձի կողմից իրականացվի կառավարումը:

Հայտնի ազատամարտիկ Ջերմուկի Համոն, նախկին պատգամավոր ու ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը նշել են, որ համաձայն են մեծամասնության կարծիքի հետ, այն է՝ ստեղծել ԵԿՄ խորհրդի անդամներից բաղկացած վարչություն, որի անդամները միասին կհամակարգեն ու կղեկավարեն վարչությունը:

Ազատամարտիկ Գագիկ Վարդումյանն էլ ասել է, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե Մանվել Գրիգորյանը խայտառակել է ԵԿՄ-ն: Ըստ նրա, 1 անձով չի կարող պայմանավորված լինել ամբողջ կառույցի աշխատանքն ու համբավը, ու հենց այս պատճառով էլ պետք չէ, որ հետագայում ղեկավարումը կենտրոնանա 1 մարդու ձեռքին: Ըստ ԵԿՄ անդամների, այդպիսով կկիսվի ու միաժամանակ կավելանա պատասխանատվությունը, որը դրվելու է մի քանի հոգու վրա՝ ԵԿՄ կառավարման խորհրդի անդամների:

Նշենք, որ ԵԿՄ վարչության նիստը շարունակվում է, Երկրապահները խոստացել են այսօր հանդես գալ հայտարարությամբ ու ասել, թե ինչպես եւ ում կողմից է այսուհետ ղեկավարվելու կառույցը:

Տպել
2855 դիտում

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ․ սկսվում է Սպիտակ տան համար պայքարը

ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի քանի հրամանատարներ

ԲՀԿ-ում 5 տոկոսի հույս չունե՞ն. ինչու գործող պատգամավորները չեն առաջադրվում

Կալիֆորնիայի աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 80-ի, 1200 մարդ անհետ կորած է համարվում

Հայաստանում բոլոր ավտոճանապարհները բաց են, Լարսը դեռ փակ է 445 բեռնատարների համար

Ծաղիկներ, քաղցրավենիք՝ հենց փողոցում. Շվեյցարիայի փոստային ծառայության անակնկալը՝ բնակիչներին (տեսանյութ)

8 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզի մի մասում

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Կարբիի ձորում արջին թակարդը գցած անձին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին, շնորհավորել ազգային տոնը

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար

Տավուշում մեքենա է այրվել, պատճառը վերասարքավորումն է եղել՝ ղեկը փոխելը. «Ղեկը աջ» նախաձեռնություն

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները