Մենք սատարել ենք ՀՀԿ-ին, չի բացառվում առաջիկայում այլ ուժի սատարենք. ԵԿՄ հայտարարությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արդեն մի քանի ժամ էր, Երկրապահ կամավորականների միությունը վարչության նիստ էր հրավիրել:

Նիստին մասնակցեցին ոչ միայն ԵԿՄ հայտնի անդամները, վարչության կազմը, այլեւ ազատամարտիկներ, որոնք, ինչպես իրենք են հայտնում, անտարբեր չեն կարող լինել: Ազատամարտիկները նիստի կեսից լքել են դահլիճը, ներսում են մնացել ԵԿՄ վարչության անդամները, որոնք փորձել են քննարկումների միջոցով հասկանալ, թե ինչպես է ղեկավարվելու կառույցը:

ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը րոպեներ առաջ հանդես եկավ խոստացված հայտարարությամբ: Նա նշեց, որ մի քանի օր առաջ ինչպես ազատամարտիկները, այնպես էլ անդամները ինքնաբուխ նիստ էին հրավիրել, որի ժամանակ հանդես էին եկել հայտարարությամբ, որը հաստատել են այսօր:

«Մենք միշտ եղել ենք իշխանության կողքին, այժմ էլ լինելու ենք երկրի ներկա իշխանությունների կողքին, մենք պետք է հայոց բանակի կողքին լինենք. 

1. ՀՀ ԵԿՄ-ն, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները, խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաև երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք: 

2.  Հաշվի առնելով վարչության անդամների որոշումը, կասեցնում է ԵԿՄ նախագահի լիազորությունները:

3. ԵԿՄ վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին և ԵԿՄ վարչության անդամներին ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ նոր համագումար հրավիրելու համար

Ես դիմում եմ ժողովրդին, սկսել են Երկրապահի մասին վատ խոսել, ահավոր վատ քոմենթներ են գրվում, ուզում եմ ասել, որ սա այն Երկրապահն է, որը հողեր է ազատագրել, մենք առաջինն ենք եղել դիրքերում ու մենք չենք պարտվել:

Մենք նույն տղաներն ենք, էս երկրի անվտանգությունը բոլորիս խնդիրն է, մենք պայքարելու ենք, որ էս երկիրը դառնա բոլորի երկիրը»,-ասաց Հայրապետյանը:

ԵԿՄ փոխնախագահը նաեւ հավելեց, որ ամենատարբեր առաջարկներ են եղել կառավարման համակարգի, բայց ամեն ինչ կորոշի առաջիկա համագումարը, ԵԿՄ փոխնախագահներն ու վարչության անդամները մնացածը կկազմակերպեն:

Հայտարարության մասին խոսելիս կողքից այլ ազատամարտիկներ միջամտում էին, հայտնում իրենց կարծիքը, որի ընթացքում Հայրապետյանը խնդրեց չմիջամտել, այնուհետ նշեց, որ այնտեղ, որտեղ հավաքված են «կռված տղերքն» ու գոռգռոց չի լինում, ուրեմն այդտեղ մի բան այն չէ, այնուհետ շարունակեց.

«ԵԿՄ-ն ապաքաղաքական է, կապ չունի, որ սատարում է իշխանությանը, մենք Հանրապետական կուսակցությանը ժամանակին սատարել ենք, չի բացառվում, որ առաջիկա ընտրություններում էլ կողմնորոշում կունենանք ու որեւէ ուժի սատարելու մասին կհայտարարենք, եթե դա մեծամասնության ցանկությունը լինի»,- ասաց նա:

ԵԿՄ փոխնախագահը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանին, նշեց, որ իրենք դատապարտում են հայրենիքի դեմ ուղղված բոլոր հանցագործությունները, սակայն պետք է հաշվի առնել անմեղության կանխավարկածն ու «կացին- դանակով» չսկսել դատապարտել մարդուն:

Տպել
7107 դիտում

Արմեն Սարգսյանի հրամանով վարչական դատարանի դատավորներ են նշանակվել

Արցախի զինկոմի որդին հոր հետ վիճելու համար, ընկերների հետ ծեծել է քաղաքացուն (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

Ինչպե՞ս նորոգել ռազմական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները. քննարկում բելառուսական կողմի հետ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի կկնքվի 2025 թ-ին. հանդիպում Մոսկվայում

Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն. Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Երիտասարդ հունահռոմեականները ԱԱ-ից վերադարձել են 1 ոսկով, 2 արծաթով

Սփյուռքի նախարարը կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

Խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ. Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ. պաշտոնական

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա

Թուրք սահմանախախտ երեխայի ծնողները խնդրում եմ ՀՀ իշխանություններից հետ վերադարձնել իրենց որդուն

Երթուղայինով՝ «պպզած». առանց ռազմավարության

Էլի չստացվեց. «ԱՄ»-ն Ռուզան Խաչատրյանի հետ չէ

55 միլիոն դրամ. ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները մասնակի վերականգնել են պետության պատճառված վնասը

Խասիաթ. եթե կալանավորել են՝ կդատեն

Մոլախաղեր, գյուղատնտեսություն եւ ընդերք. տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում. վարչապետ

Մեծ դեբատ. Հանրային հեռուստաընկերության եթերում կբանավիճեն Երեւանի քաղաքապետի թեկնածուները

«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը հասանելի է հայերենով

ԱՊՀ անդամ երկրներին ներկայացվել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ փորձն ու աննախադեպ արդյունքները