Բաճկոնն ուսին, ձեռքերը՝ կրծքին խաչած. Գյումրիում բացվեց Քըրք Քըրքորյանի արձանը

24/06/2018 schedule20:17

Գյումրու Աբովյան փողոցում, որն 2 տարի առաջ ավագանու որոշմամբ անվանակոչվեց Քըրք Քըրքորյանի անվամբ, բացվեց Քըրքորյանի արձանը: Այն Գյումրիին նվիրել է ԱՄՆ-ում ապրող, ծնունդով լենինականցի Գրիգոր Բեդիրյանը: Քանդակագործը գյումրեցի Արտուշ Պապոյանն է:«Երբ առաջին անգամ Հայաստան եկա որպես տուրիստ, 1992 թվականն էր, քաղաքը խայտառակ վիճակում էր, երկրորդ անգամ 2004 թվականին եկա, Գյումրին ահագին վերակառուցված էր: Հարցրի` ո՞ւմ շնորհքն է` պարզվեց, Քըրքորյանինն է: Հենց այդ պահից էլ որոշեցի առաջին հնարավորության դեպքում երախտագիտության խոսք ասել նրա մասին: Սրանով երիտասարդները թող սովորեն երախտապարտ լինել»,-ասաց Գրիգոր Բեդիրյանը: 

Առաջին անգամ արձանը ամերիկացի մի քանդակագործ է քանդակել, բայց երբ բերել են Գյումրի ձուլելու, Արտուշ Պապոյանը Քըրքորյանին պատկերող տարիներ առաջ արած իր էսքիզներն է Բեդիրյանին ցույց տվել: Դրանք ավելի են վերջինիս դուր եկել, եւ որոշվել է, որ Քըրքորյանին հենց Պապոյանը քանդակի: Այդ էսքիզները տարիներ առաջ Սամվել Բալասանյանին էլ է ցույց տվել Արտուշ Պապոյանը, բայց, քանի որ Քըրք Քըրքորյանը կենդանության ժամանակ չի ցանկացել որեւէ արձան ունենալ, քանդակելու մասին խոսք իչ եղել: Քանդակի եւ մնացած այլ ծախսերի համար քաղաքի բյուջեից գումար չի տրամադրվել: Ֆինանսական ծախսը հոգացել է Գրիգոր Բեդիրյանը: Գյումրին ընդամենն ընդառաջել է բարերարի ցանկությանն ու տարածքն է հատկացրել: Հիշեցնենք, որ սա այն փողոցն է, որտեղ որոշ ժամանակ առաջ  Սերժ Սարգսյանի ֆինանսավորմամբ 12 հատ արձան տեղադրելու մասին քննարկումներ եղան, որոնք լուրջ ընդդիմության հանդիպեցին գյումրեցիների կողմից: Ընդդիմությունը ոչ թե Սերժ Սարգսյանի կողմից տրամադրվող գումարի, այլ գեղեցիկ փողոցն աղավաղելու եւ արձանախեղդ անելու հետ էր կապված: «Նախկին Ալեքսանդրովսկի, հիմա դեռ Աբովյան փողոցը 2020 թվականին նոր պաշտոնապես կկոչվի Քըրք Քըրքորյանի անվան: Օրենքն է այդպես պահանջում»,-բացատրեց Սամվել Բալասանյանը:Նշենք, որ Քըրք Քըրքորյանի բարերարությամբ հիմնադրված «Լինսի» հիմնադրամը 2001 թվականից ի վեր 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ աղետի գոտու բնակարանաշինարարության, մշակութային հաստատությունների նորոգման, ճանապարհների վերակառուցման համար: Միայն Գյումրիում կառուցվել է 2800 բնակարան: 21 միլիոն դոլար հատկացվել է Հայաստանում փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման համար։ 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար հայազգի բարերար Քըրք Քըրքորյանին շնորհվել է ՀՀ բարձրագույն ՝ Հայաստանի ազգային հերոսի կոչում։

Տպել
5604 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս