Ինչպե՞ս նվազեցնել աղետների ռիսկերը․ Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման հատուկ ներկայացուցիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Մամի Միզուտորիին, ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին եւ ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Պաոլա Ալբրիտոյին, ովքեր Հայաստան են այցելել՝ մասնակցելու Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Աղետների դիմակայունության ամրապնդումը եւ զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներին:

Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ համոզմունք հայտնելով, որ խորհրդարանական լսումները համագործակցության խթանման նոր ազդակ կհանդիսանան: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է աղետների ռիսկերի նվազեցման ու կառավարման ոլորտում մեր երկրում իրականացվող քայլերը՝ կարեւորելով այս հարցում ԱԺ մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների դերը: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ այն նպաստավոր հարթակ է ոլորտի խնդիրների վերհանման, միջազգային փորձի ուսումնասիրման եւ արդյունավետ կիրառման համար:

Շոմբի Շարփն ընդգծել է, որ ՄԱԿ-ը մի շարք ոլորտներում, այդ թվում աղետների ռիսկերի նվազեցման հարցում արդյունավետ համագործակցում է Հայաստանի խորհրդարանի ու կառավարության հետ:

Մամի Միզուտորիի խոսքով՝ ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը սերտորեն համագործակցում է օրենսդիրների հետ եւ ոլորտի խնդիրների լուծման հարցում արժեւորում է խորհրդարանի մասնակցությունը: Նշվել է, որ հաջորդ տարի Ժնեւում նախատեսվում է անցկացնել «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» համաժողովը:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է աղետների վտանգի նվազեցմանն ուղղված ռազմավարական եւ համակարգված մոտեցումների ցուցաբերումը, ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացումը եւ օրենսդրության շարունակական կատարելագործումը:  

Տպել
1930 դիտում

Էրեբունու 10/36 ընտրատեղամասում մեծ առավելությամբ առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

Ժամը 20-ի դրությամբ դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65%-ը

Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքը 77.88 տոկոս է հավաքել. նախնական արդյունքներ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին կարող եք հետեւել օն-լայն ռեժիմով, ժամը 24-ից ԿԸՀ հաշվիչը կմիանա

Ավան վարչական շրջանի 1/09 տեղամասում սկսվեց ընտրությունների արդյունքների հաշվարկը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցել ընտրություններին

Օրվա ընթացքում կրկնակի քվեարկության ընդհանուր առմամբ 16 դեպք է գրանցվել, գաղտնիության խախտման՝ 7

Ո՞վ կդառնա քաղաքապետ. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին

Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արմեն Սարգսյանը ընտրություններին չեն մասնակցել

Չի բացառվում՝ ինձ տականք դարձնեն. Ա. Միրզոյանի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը կքվեարկի «Լույս» դաշինքի օգտին

Կրկնակի քվեարկության 2 փորձ, գաղտնիության խախտման 5 դեպք. ՔԿ-ն ուսումնասիրում է ընտրախախտումները

ՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ

Կաշառք տալու, ստանալու, խոչընդոտելու մասին ժամը 18-ի դրությամբ, ոստիկանությունում 54 ահազանգ է եղել

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ է խուզարկություն կատարվում. Շաքե Իսայան

Չգիտեմ՝ ինչ պատմություն է, բայց համատարած չէ. ՀՅԴ շտաբի ղեկավարը՝ իրենց անդամներին գումար տալու մասին

17։00-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.72%-ը։

Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը

Քվեարկության գաղտնիության խախտում Նոր Նորքի 2/51 տեղամասում

Տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկության երեք դեպք

Կրկնակի քվեարկություն, կրկնակի գրանցման փորձ. ՔԿ-ն քննություն է տանում