Կարեւոր չէ, որ գուցե Մեսսիի վերջին ԱԱ-ն է, խղճահարության ժամանակը չէ. Նիգերիայի մարզիչ

Նիգերիայի ֆուտբոլի ազգային հավաքականն ամեն ինչ անելու է Արգենտինային հաղթելու համար: Այսօր՝ հունիսի 25-ին, «Հայկական ժամանակը» ներկա էր Նիգերիայի ընտրանու գլխավոր մարզիչ Գերնոթ Ռոհրի մամուլի ասուլիսին: Մասնագետը նշեց, որ վաղը կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության D խմբի վերջին՝ 3-րդ, տուրի խաղում իրենց համար ոչ մի նշանակություն չի ուննա, որ սա գուցե մրցակցի առաջատար Լիոնել Մեսսի վերջին ԱԱ-ն է:

«Մենք չենք մտածում այդ մասին: Կենտրոնանում ենք մեր խաղի վար: Սիրում ենք Մեսսին, նա մեծ խաղացող է, բայց մեզ համար կարեւոր չէ նրա վերջին ԱԱ-ն է, թե՝ ոչ: Մենք պետք է պաշտպանենք Նիգերիայի գույները, պետք է հաղթենք: Խղճահարության ժամանակը չէ: Չես կարող ոչ ոքի ոչինչ նվիրել, եթե անգամ սիրում ես այդ խաղացողին»,- ասաց նա:

Մասնագետը խոստովանեց, որ Արգենտինայի դեմ իրենց գուցե բավարարի նաեւ 1 միավոր վաստակելը: Ամեն դեպքում, ըստ նրա, իրենք կենտրոնանալու են հաղթանակի վրա:

«Պայքարելու ենք: Գիտենք, որ բարդ է լինելու Արգենտինայի դեմ. նրանց այս խաղում միայն հաղթանակ է պետք: Գուցե ոչ-ոքին բավարարի մեզ, բայց մենք էլ ենք փորձելու հաղթել: Կտեսնենք: Կարծում եմ՝ ֆուտբոլային գեղեցիկ օր է լինելու»,- ասաց նա:

Խմբային փուլի 3-րդ տուրից առաջ Նիգերիան 3 միավորով D խմբի 2-րդ տեղում է: Արգենտինան ունի ընդամենը 1 միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Այս խմբի առաջատար Խորվաթիան ունի 6 միավոր եւ արդեն որակավորվել է 1/8 եզրափակչին: Իսլանդիան 1 միավորով 3-րդն է: Արգենտինային հաջորդ փուլ դուրս գալու հույս կտա միայն Նիգերիայի նկատմամբ հաղթանակը:

Տպել
694 դիտում

ՀՀ ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, պետք է հարցերը լուծենք համաձայնությամբ. Բաբլոյան

Մի քանի օրից մենք մասնակից ենք լինելու ՀՀ պատմության ամենաարդար և ազնիվ ընտրություններին. Հայկ Մարության

Ըստ հայ ֆուտբոլիստների՝ Վանեցյանը դրական փոփոխություններ կանի հայկական ֆուտբոլում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է հայտնի գաղտնալսման գործով

Փոփոխությունները չեն ազդի 700 աշխատատեղի և 25000 տոննա բանջարեղենի արտադրողականության վրա. «Սպայկա»

Ես շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ. Միհրան Պողոսյանը՝ «ասֆալտին փռելու» օպերացիայի մասին

ՊՆ հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվելու է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան

Չեմ փոշմանել, որ չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին. Աղվան Վարդանյան

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի ՄԳ գլխավոր կոնֆերանսին

Արմեն Սարգսյանի հրամանագրով վարչական դատարանի դատավորներ են նշանակվել

Արցախի զինկոմի որդին հոր հետ վիճելու համար, ընկերների հետ ծեծել է քաղաքացուն (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

Ինչպե՞ս նորոգել ռազմական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները. քննարկում բելառուսական կողմի հետ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի կկնքվի 2025 թ-ին. հանդիպում Մոսկվայում

Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն. Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Երիտասարդ հունահռոմեականները ԱԱ-ից վերադարձել են 1 ոսկով, 2 արծաթով

Սփյուռքի նախարարը կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

Խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ. Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ. պաշտոնական