Վաղն այս առաջնությունում լավագույն Արգենտինան կտեսնեք. Սամպաոլին խոստանում է

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը պատրասվում է բեկել աշխարհի 2018 թ. առաջնությունում անհաջող ընթացքը: Այսօր՝ հունիսի 25-ին, «Հայկական ժամանակ»-ը ներկա էր թիմի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի՝ խմբային փուլի 3-րդ տուրի Նիգերիայի դեմ նախախաղյա ասուլիսին: Մասնագետը չասաց՝ ովքեր են վաղը խաղադաշտ դուրս գալու, սակայն ընդգծեց, որ նրանք իրենց լավագույնն են անելու:

«Եթե խաղան փորձառուները, բացատրությունը կլինի այն, որ շատ նուրբ իրավիճակ է, եւ ավելի հարմար է, որ ավելի շատ փորձ ունեցողները խաղան: Ով էլ խաղադաշտ դուրս գա, պետք է մինչեւ վերջին շունչը պայքարի, որպեսզի Արգենտինան հաջորդ փուլ անցնի: Վստահ եմ, որ վաղն այս առաջնությունում լավագույն Արգենտինան կտեսնեք»,- ասաց նա:

Խմբային փուլի 2-րդ տուրում Խորվաթիային պարտվելուց հետո (0:3) Արգենտինայի շուրջ բավական շատ խոսակցություններ եղան: Քննադատում էին Սամպաոլիին, նշում էին, որ վատ հարաբերություններ ունի խաղացողների հետ, անգամ, որ Նիգերիայի դեմ խաղում նա չէ որոշելու թիմի կազմը, այլ խաղացողները:  Մարզիչը խոստովնեց, որ վերջին օրերը բավական ծանր են եղել: Պարտությունը լուրջ հարված է եղել, սակայն ինքը՝ որպես մարզիչ, կենտրոնացած է եղել միայն հաջորդ հանդիպմանը պատրաստվելու վրա: Խոսակցություններին ուշադրություն չի դարձրել:

«Բարդ շաբաթ էր: Պարտությունը ծանր հարված էր, որովհետեւ այնպիսի իրավիճակի մեջ է դրել, որ վերջին խաղում անպայման պետք է հաղթես, նույնիսկ կախված ես հաշվից: Ինչ վերաբերում է այն ամենին, ինչ խոսում են, չեմ կարող պարզաբանել բաներ, որոնք գոյություն չունեն: Պարտության հաջորդ օրվանից սկսած ես՝ որպես մարզիչ, մտածել եմ միայն հաջորդ խաղի մասին: Այդ պատճառով նման խոսակցությունները վերլուծելու ժամանակ չեմ ունեցել»,- ասաց նա:

Խմբային փուլի 2 հանդիպումներից հետո Նիգերիան 3 միավորով 2-րդն է, եւ ոչ-ոքին էլ բավական է 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար: Իսկ ահա Արգենտինան վաստակել է ընդամենը 1 միավոր, եւ միայն հաղթանակը հաջորդ փուլի հույսեր կպարգեւի: Սամպաոլին ընդգծում է, որ նպատակն իրականացնելու համար բարդ մրցակցի են հանդիպելու:

«Ունեն խաղացողներ, որոնք անհատական որակների հաշվին կարող են գլխացավանք պատճառել: Անկանխատեսելի թիմ է: Խաղում են առանց ճնշման, ազատորեն, եւ դա կբարդացնի մեր գործը: Մենք պետք է գիտակցենք, որ վաղն առաջինն է այն 5 խաղերից, որոնք մեզ եզրափակիչ են հասցնելու»,- ասաց նա:

D խմբի՝ Նիգերիա-Արգենտինա հանդիպումը տեղի է ունենալու վաղը: Այս պահին խմբի մրցաշարային աղյուսակը հետեւյալն է.

1.Խորվաթիա 6 միավոր

2.Նիգերիա 3

3.Իսլանդիա 1

4.Արգենտինա 1

Տպել
1273 դիտում

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է

Նոյեմբերի 21-ի դրությամբ` համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ

ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Ա. Գրիգորյանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին

Մհեր Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ է նկարահանելու. այլեւս չի վախենում տապալումից

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. Արմեն Սարգսյան

Ոգեւորված եմ խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից. Կարին Մարմսոլերին՝ Աննա Հակոբյանին

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն

«Շերեմետեւո»-ում մահացած հայ տղամարդը փորձել էր մտնել ինքնաթիռի շասսիի մեջ

Եվրո 2020-ի վիճակահանությունից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականն ամենաթույլերի զամբյուղում չէ

Մերժվել է 23-ամյա արտիստի հրաժեշտը կազմակերպելու խնդրանքը. նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ընթացակարգի ժամկետներում

Լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, եւս մեկ հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան