Արգենտինայի հավաքականում մեծ հույսեր կային ԱԱ-ի հետ կապված. արգենտինացի լրագրողը՝ ՀԺ-ին

Ռուսաստանում ընթացող աշխարհի 2018 թ. առաջնությունը կարող է ողբերգությամբ ավարտվել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի համար: Խորխե Սամպաոլիի գլխավորած թիմը մոտ է խմբային փուլը չհաղթահարելուն: D խմբի առաջին 2 հանդիպումներից հետո ունի ընդամենը 1 միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Առաջին խաղում ոչ-ոքի է խաղացել Իսլանդիայի հետ (1:1), իսկ 2-րդում խոշոր հաշվով պարտվել է կրել Խորվաթիային (0:3): Միայն այսօր՝ հունիսի 26-ին, կայանալիք D խմբի 3-րդ տուրում հաղթելով հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի:

Հատկապես 2-րդ խաղից հետո բազմաթիվ քննադատություններ հնչեցին ֆուտբոլիստների, մարզչի հասցեին: Միջազգային մամուլը գրում էր, որ ֆուտբոլիստների ու մարզչի հարաբերությունները շատ վատ են, այն աստիճան, որ խմբային փուլի վերջին տուրում խաղացողներն իրենք են ընտրելու կազմը, իսկ Սամպաոլիի ներկայությունը ձեւական բնույթ է կրելու: «Հայկական ժամանակ»-ը, որն այն օրերին ԱԱ-ն լուսաբանում է Սանկտ Պետերբուրգից, բազմաթիվ հայ ֆուտբոլասերների հետաքրքրող Արգենտինայի հավաքականի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցել է արգենտինական  Diario Clarin պարբերականի լրագրող Նաուել Լանսիյոտայի հետ:

- Ի՞նչ գիտես հանդերձարանում տիրող իրավիճակի մասին:

- Առաջին 2 խաղերի արդյունքները գոհացուցիչ չէին, եւ ֆուտբոլային ցուցանիշների պատճառով ակնհայտորեն լարվածություն կա: Միշտ էլ չհաղթելը այն էլ այնպիսի թիմի դեպքում, ինչպիսին հաղթանակներին սովոր Արգենտինան է, լարվածություն, դժգոհություններ է առաջացնում: Բացի այդ՝ մեծ հույսեր կային աշխարհի այս առաջնության հետ կապված, քանի որ բազմաթիվ փորձառու խաղացողների համար սա աշխարհի վերջին ԱԱ-ն է: Նրանցից է, օրինակ, Խավիեր Մասկերանոն, շատերը նույնն ասում են նաեւ Լիոնել Մեսսի մասին, թեպետ նրա դեպքում հնարավոր չէ վստահ լինել. հաշվի առնելով նրա տարիքը (խմբ. 31)՝ դեռ էլի կարող է խաղալ ԱԱ-ում: Շատ էին պատրաստվել: Ունեին նպատակ, որը չիրականացավ: Բախվեցին իրականությանը, եւ դա հարված էր:

- Որքանո՞վ է ճիշտ, որ գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի ու խաղացողների հարաբերությունները վատ են:

- Այդպես չէ: Ինչ-որ բան կա, իհարկե: Խորվաթիայի դեմ խաղում ծանր պարտություն կրելուց հետո (խմբ. 0:3) ժողով է եղել խաղացողների հետ: Մթնոլորտը թեժ է եղել, խաղացողները շատ վատ տրամադրություն են ունեցել եւ մարզչին հայտնել են, որ խաղադաշտում իրենց գործողությունների հետ կապված հարցեր կան, որ ինչ-որ բաներ լավ չեն հասկանում: Գուցե հանդիպման ընթացքում մարզչի կատարած փոփոխությունները վատ անդրադարձան ընթացի վրա... ամեն դեպքում խոսել են իրար հետ, ասել են իրար երեսի այն, ինչ պետք է ասեին: Ակնհայտ է, որ ամեն ինչ կարգին չէ, բայց ոչ էլ կարելի է ասել որ հարաբերությունները վատ են:

- Ի՞նչ ես կարծում, Սամպաոլին է մեղավոր, որ թիմը վատ է խաղում, թե՞ պարզապես աշխարհի այս առաջնությունում այսպես դասավորեց:

- Իհարկե, մարզչի դերն այս հարցում շատ մեծ է: Սամպաոլին մարզիչ է, որը մի խաղից մյուսը երբեք չի կրկնում մարտավարությունը, եւ սա կարող է շփոթեցնել շատ խաղացողների, մանավանդ, երբ մի խաղից մյուսը նախապատրաստվելու քիչ ժամանակ կա, եւ ֆուտբոլիստները խաղադաշտում կարող են սխալներ թույլ տալ, ինչպես եղավ անցած խաղում: Հետեւաբար՝ մարզչի մեղքը այստեղ կա՝ հաշվի առնելով, թե ինչպես է կազմակերպում խաղը խաղադաշտում, ինչ փոփոխություններ է անում: Բայց կա նաեւ խաղացողների պատասխանատվությունը: Օրինակ, որքան էլ տարօրինակ լինի, հարցեր կա Լիոնել Մեսսիի տրամադրվածության հետ կապված. Արգենտինան պարտվում է, իսկ խաղադաշտում նրա արձագանքը չկա:

- Նրան հայրենիքում շատ են քննադատում: Ի՞նչ կասես այդ մասին: Արդարացի՞ են:

- Իհարկե, ո՛չ: Ո՛չ, որովհետեւ աշխարհի լավագույն խաղացողն է, որովհետեւ նա միշտ պատրաստ է եղել Արգենտինայի հավաքականի համար: Հանգիստ կարող էր խաղալ Իսպանիայի հավաքականում, քանի որ այդ երկիր է տեղափոխվել շատ փոքր տարիքում եւ որպես ֆուտբոլիստ աճել է այնտեղ: Նա ընտրել է իր երկիրը, միշտ հարգել է այն: ԶԼՄ-ների մի մասը՝ ոչ բոլորը, ինչպես նաեւ երկրպագուների մի մասը, նրան քննադատում են, բայց նա միշտ հարգալից է եղել բոլորի նկատմամբ, երբեք ոչ ոքի մասին վատը չի խոսել: Ճիշտ է՝ 1 անգամ բախում ունեցավ, երբ Ամերիկայի գավաթում՝ Ամերիկայի ֆուտբոլային միության հիմնադրման եւ այս մայրցամաքի առաջին առաջնության 100-ամյակին նվիրված արտահերթ մրցաշարի («Copa America Centenario») եզրափակչում պարտվեց: Հայտարարեց, որ հեռանում է հավաքականից: Դա իհարկե տաք գլխով էր ասել, զղջաց ու վերադարձավ: Ու հիմա կրկին... իմ կարծիքով՝ արդար չեն: Արդար է, երբ կառուցողական քննադատություն կա, երբ դժգոհում են, քանի որ վատ է ելույթ ունենում, օրինակ, ինչպես վերջին խաղում: Իհարկե, պետք է գիտակցել նաեւ, որ նա մարդ է, մեքենա չէ: Պելեն էլ վատ խաղեր ունեցել է, Կրիշտիանու Ռոնալդուն էլ:

- Նրանից սպասելիքները շատ են:

- Որովհետեւ նա լավագույնն է: Լավագույնից միշտ լավագույնն են պահանջում, եւ երբ դա չի անում, շատ վտանգավոր է իրավիճակ է ստեղծվում նրա համար:

- Արգենտինան 1/8 եզրափակիչ դուրս գալու ի՞նչ հնարավորություններ ունի:

- Տեսնում եմ, որ հնարավորություններ ունի խաղացողների անհատական որակների հաշվին: Կան խաղացողներ, օրինակ Մեսսին, Սերխիո Գուերոն, Գոնսալո Իգուաինը, Անխել դի Մարիան, որոնք ունեն այնպիսի անհատական որակներ, որ խաղադաշտում մեծ ուժ է: Արգենտինան թիմ չէ, չի խաղում որպես մեկ թիմ, շատ թերություններ ունի այդ առումով: Մարզիչը ճիշտ խաղաոճը չի գտել, որը կարող է աշխատել, անընդհատ փոփոխություններ է անում. 3 պաշտպան, 4 պաշտպան.... Կարծում եմ՝ շատ բարդ է: Լավատեսություն այնքան էլ չկա, հատկապես հաշվի առնելով այն, ինչ տեսել ենք առաջին 2 խաղերում: Բայց մյուս կողմից էլ Արգենտինան կարող է հաղթել Նիգերիային: Եվ, եթե հաղթեն, ուսերից ծանր բեռ կընկնի, եւ դրանից հետո կարող է ամեն ինչ շատ ավելի լավ ընթացք ունենալ: Օրինակ, կարող է՝ մրցակիցը Ֆրանսիան լինի, եւ հավասար խաղ լինի նրանց միջեւ, բայց դա արդեն այլ պատմություն է: Արգենտինան դեռ պետք է որակավորվի, ծանր բեռը գցի ուսերից եւ փոխի թիմի ներսում տիրող մթնոլորտը:

- Ի՞նչ մրցակից կուզեիր 1/8 եզրափակչում:

- Ֆրանսիան կարող է գեղեցիկ մրցակից լինել: Մեծ խաղացողներ ունի: Արգենտինայի համար հիանալի միջոց կլինի, որպեսզի իմանա, որ իսկապես որակավորվում է հաջորդ փուլին, ինչին իրոք ունակ է:

Տպել
2372 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ