Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Մամի Միզուտորիին

Հունիսի 25-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատար Մամի Միզուտորիին:

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտգործնախարարը կարևորեց Հայաստանի և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի գրեթե տասնամյա արդյունավետ համագործակցությունը՝ արժևորելով գրասենյակի կողմից տրամադրվող աջակցությունը՝ ուղղված այս բնագավառում Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորեց աղետների ռիսկի նվազեցման 2015-2030թթ. Սենդայի շրջանակային ծրագրի առաջնահերթությունները։

Մամի Միզուտորին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը և փորձն աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ոլորտում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ աշխատանքն այս բնագավառում:

Երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի անկախացումից ի վեր ՄԱԿ-ի և տարբեր գրասենյակների հետ հաստատված սերտ համագործակցությունը, Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ նախաձեռնություններում։

Զրուցակիցները համակարծիք էին, որ խոշոր աղետների կանխարգելման, կառավարման և դիմագրավման հարցում կարևոր են միջազգային հանրության հավաքական ջանքերը և գործողությունները:

Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Մամի Միզատորին անդրադարձ կատարեցին գրասենյակի՝ հունիսի 26-27-ը Երևանում կայանալիք աղետների ռիսկի նվազեցման Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային երկրորդ պլատֆորմի ծրագրին և միջոցառման շրջանակներում նախատեսվող միջոցառումերին: 
 

Տպել
733 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան