Սոցիալապես անապահով ընտանիքի սովորողների դասագրքերն անվճար պետք է տրամադրելու․ ՄԻՊ

Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների առնչությամբ ներկայացրել է պետությանն ուղղված կարեւոր դիրքորոշումներ:

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից, մասնավորապես, դատարանը նշել է, որ պետությունը պարտավոր է երաշխավորել սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար դասագրքերի հասանելիությունն ապահովող որոշակի, թափանցիկ եւ հավասարության վրա հիմնված ընթացակարգեր: Դատարանը նշել է նաեւ, որ սոցիալապես անապահով ընտանիքի սովորողներին դասագրքերի անվճար հասանելիությունն ապահովելու կարգը պետք է ամրագրվի օրենքով եւ դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:

Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցը քննարկել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ սոցիալապես անապահով ընտանիքի սովորողների դասագրքերն անվճար տրամադրելու կարգը սահմանելու համար:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպությունից, քաղաքացիներից ստացած բողոքների հիման վրա Պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան դասագրքերի դիմաց գանձվող վճարների սահմանադրականության հարցով: Որպես հիմնավորում նշվել էր նաեւ այն, որ օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտով որեւէ տարբերակված մոտեցում չի նախատեսվում խոցելի խմբերին դասագրքերի վճարներից ազատելու համար՝ այդ գործընթացը թողնելով ուսումնական հաստատության մանկավարժական եւ ծնողական խորհուրդների որոշմանը:

Խնդիրն այն է, որ տվյալ դեպքում բացակայում է միասնական կարգավորումը, ինչը հանգեցնում է խտրական վերաբերմունքի: Ավելին, ամոթի եւ իրենց երեխաներին հնարավոր խարանից զերծ պահելու պատճառով որոշ ծնողներ առհասարակ չեն բարձրաձայնում իրենց կողմից այդ վճարների տրամադրման բարդությունները:

Տպել
443 դիտում

Ընտրողների մասնակցության թիվը խոսում է բավականին բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց՝ ինչպես են բաշխվելու Երեւանի ավագանու մանդատները

Երեւանի ընտրություններում փորձել են կատարել կրկնաքվերակություններ․ ՔԿ

Ջանի դե Բիազին՝  ՀՀ ֆուտբոլի հավաքականը գլխավորելու թեկնածու

Փաշինյանն առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել

Պետք է օրենքով արգելվի եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը․ Շարմազանով

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին

10 տարի, 85 միլիոն դոլար, 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք․ ՀԲ պատվիրակությունը Երեւանում է

Երեւանի ընտրությունները վկայեցին, որ ժողովրդավարություն հաստատելու աննախադեպ դրական իրավիճակ է․ «Սասնա Ծռեր»

Սին են բոլոր պնդումները․ Հայաստանում հակահեղափոխություն անել հնարավոր չէ․ Փաշինյան

Երեւանյան ընտրություններ․ միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ․ փորձագետ

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի․ Փաշինյան

Ինչո՞ւ է անհանգստանում Բաքուն․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքն Ալիեւի հայտարարությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում տեղի ունեցածն աշխարհի համար ֆանտաստիկ օրինակ է համարել

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս 

Հարուցվել է քրեական գործ՝ 2 օր առաջ կրակոցից զոհված զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Երեւանի ավագանու ընտրության օրն արձանագրված ենթադրյալ 31 իրավախախտման դեպքով նյութեր են նախապատրաստրաստվում