Սյունիքում շինարարություն կատարելիս 4,5 մլն դրամ պակաս հարկ է վճարվել․ հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազությունը չարաշահումներ է բացահայտել Սյունիքի ՏՄՏ Մեղրու մաքսակետ տանող ճանապարհի արտաքին լուսավորության շինարարական աշխատանքների կատարման նպատակով հայտարարված գնման ընթացակարգում. 4,5 մլն դրամի հարկ չի վճարվել: Հայտնում է ՀՀ ԳԴ մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ տվյալ մրցույթին մասնակցել է մեկ տնտեսվարող սուբյեկտ եւ ճանաչվել հաղթող ընդհանուր 158,4 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ) առաջարկով: Իրականացված աշխատանքների նյութածախսի, ճարտարապետաշինարարական նախագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ աշխատանքներում օգտագործվել են այնպիսի նյութեր եւ ապրանքներ, որոնք զգալիորեն մեծացրել են կատարված աշխատանքների գինը: Մասնավորապես, գրեթե նույն ժամանակահատվածում արտաքին լուսավորության անցկացման շինարարական աշխատանքներ են իրականացվել նաեւ Մեղրի համայնքում, որտեղ օգտագործվող ապրանքների նյութածախսը եղել է բազմակի անգամներ ավելի ցածր:

Նշված պայմաններում հիմնավոր կասկածներ են առաջացել ինչպես Սյունիքի ՏՄՏ Մեղրու մաքսակետ տանող ճանապարհի արտաքին լուսավորության շինարարական աշխատանքներում օգտագործվող ապրանքների ցանկի որոշման եւ նախահաշվային գնի ուռճացման, այնպես էլ փաստացի կատարված աշխատանքներում նախահաշվին եւ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանքների օգտագործման առումով: Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ հնարավոր սեղմ ժամկետում ուսումնասիրելու նշված գնման նախահաշվի ձեւավորման գործընթացը, ինչպես նաեւ փաստացի կատարված աշխատանքների, օգտագործված նյութերի համապատասխանությունը պայմանագրի պահանջներին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել է «Մ... Շ...» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների նախնական հաշվարկը, համաձայն որի՝ ընկերության կողմից 2017թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին կատարվել է մոտ 22.8 մլն դրամի չափով ավել նվազեցումներ: Դրա արդյունքում տարեկան շահութահարկից 4,5 մլն դրամի չափով պակաս հարկ է վճարվել:

Նկատի ունենալով, որ «Մ... Շ...» ՍՊ ընկերությունն օրենքով նախատեսված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու միջոցով խուսափել է պետական բյուջե 4,5 մլն դրամի հարկ վճարելուց՝ ելնելով ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կայացած քննարկման արդյունքներից՝ ՀՀ ՊԵԿ ԻՀ ու ՎՎԻՎ հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Տպել
1790 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ