Սերժի Վաչոյի դրամական միջոցները. մի քանի տասնյակ անգամ ավելի քիչ են հայտարարագրված եղել

2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչագան Ղազարյանը (Սերժի Վաչո) եւ իր կինը` Ռուզաննա Բեգլարյանը, պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Այսպիսով՝ Վաչագան Ղազարյանը, որպես շարժական գույք հայտարարագրել է մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում, 6 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքներ: Որպես շարժական գույք Ղազարյանը հայտարարագրել է «RANGE ROVER Supercharged 5.0» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ՝ Վաչագան Ղազարյանի դրամական միջոցները կազմել են 11 մլն դրամ, 9 500 դոլար, 12 500 եվրո:

Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը դադարեցնելու օրը Ղազարյանը ունեցել է 2 մլն 520 հազար 773 դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Վաչագան Ղազարյանի կինը` Ռուզաննա Բեգլարյանը, շարժական եւ անշարժ գույք, ըստ հայտարարագրի չունի: Նրա դրամական միջոցները կազմել են 25 մլն դրամ, 29 հազար դոլար եւ 17 հազար 400 եվրո:

Ռուզաննա Բեգլարյանի եկամուտները կազմել են 3 մլն 240 հազար դրամ, որը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից:

Հիշեցնենք, որ երեկ Վաչագան Ղազարյանին բերման ենթարկելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում, նա ներկայացրել է «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ 436 միլիոն ՀՀ դրամ:

Տպել
2807 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան