Օրենսդրական բարեփոխումների միջոցով երեխաների իրավունքներն ավելի պաշտպանված կլինեն. ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 26-ին  ընդունել է  Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով առողջապահական և կրթական խնդիրների լուծմանը: Արտգործնախարարը նշել է, որ ձեռնարկված ջանքերի արդյունավետության հետ մեկտեղ, դեռևս առկա են ուշադրության արժանի հարցեր, և Հայաստանը շարունակելու է երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը, այդ թվում՝ օրենսդրության բարեփոխումների միջոցով։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը շեշտել է վերջին տարիներին Հայաստանում երեխաների պաշտպանության բնագավառում արձանագրված առաջընթացը:

ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործման խնդրին, այս համատեքստում շեշտելով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք կներկայացնեն Կայուն զարգացման նպատակների մասին իրենց կամավոր ազգային վերանայումները:

Զրուցակիցները քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության, այս ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների, համատեղ ծրագրերի իրականացման և նոր նախաձեռնությունների վերաբերյալ հարցեր: Այս առումով հատուկ ընդգծվել է սահմանամերձ շրջաներում ապրող երեխաների խնդիրներին արձագանքելու կարևորությունը։

Հայաստանի արտգործնախարարն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը անդրադարձ են կատարել նաև ստեղծագործ կրթության օրակարգին, ընդգծեցին այս բնագավառում Հայաստանում կիրառվող փորձը և արձանագրված հաջողությունները՝ ի դեմս ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՍՄԱՐԹ կրթական կենտրոնի, Dasaran.am կրթական հարթակի դրական փորձի և այդ հիմքի վրա նոր նախագծեր մշակելու հնարավորությանը։

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Տանյա Ռադոչայը ստորագրել են Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2016-2020թթ. Համագործակցության ծրագրի 2018թ. Գործողությունների ծրագիրը:

 

Տպել
1699 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)