Լոռու ԲՀԿ-ական մարզպետի ու ՔՊ-ական փոխմարզպետի հարաբերությունները լարվել են (տեսանյութ)

Նախօրեին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը լրատվամիջոցներին ու մարզպետարանի աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ փոխմարզպետներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Արամ Խաչատրյանին ու Անդրեյ Ղուկասյանին:

Ղուկասյանը իր ելույթում նախ խոսել է երկրում իրականացված թավշյա հեղափոխությանը, այնուհետ անդրադարձել մարզպետարանի նախորդ աշխատանքներին, որը գնահատել է ցածր ու անորակ. «Բայց դա չի նշանակում, թե մարզպետարանում չեն եղել բարեխիղճ ու պատասխանատու աշխատողներ, որոնք հիմա էլ կան, ես առաջարկում եմ մարզպետարանի աշխատաոճը փոխել 180 աստիճանով, ոչ թե պրոբլեմները թաքցնենք ու թղթերով նորմալ ցույց տանք, այլ փորձենք լուծում տալ այդ խնդիրներին»,- ասել է Անդրեյ Ղուկասյանը:

Մարզպետ Հրանտ Մարգարյանը փոխմարզպետին հարցրել է. «Ձեր տված որակումները մինչեւ այսօ՞ր են, թե՞ հեղափոխությունից առաջ»: «Մինչեւ հեղափոխություն, պարոն մարզպետ»,- պարզաբանել է Ղուկասյանը:

Մարզպետ Մարգարյանը հայտարարել է, որ կդժվարանա ասել՝ որտեղ ինչ է նշել, փոխարենն առաջարկել է մի բանի մասին խոսել ոչ թե կուսակցական պատկանելիությունից ելնելով, այլ իրերը իրենց անուններով կոչելով. «Եթե ինչ-որ դժգոհություն, խախտում կամ չարաշահում եք նկատել, ուրեմն կոնկրետ նշեք»:

Ղուկասյանը մարզպետից հարցրել է՝ տեղյակ է արդյո՞ք, որ ինքը ամսի 21-ից նշանակվել է փոխմարզպետ, սակայն չունի աշխատանքային մինիմալ պայմաններ. «Երկու օր է՝ գալիս եմ աշխատանքի, բայց տարբեր կաբինետներում եմ աշխատում»,- ինչին ի պատասխան մարզպետը հայտնել է, որ տեղյակ է այնքան, որ ով եկել է, ինքն էլ կահավորել է իր աշխատասենյակը:

Մարզպետը դժգոհեց նաեւ, թե ինչու է առանց իրեն տեղյակ պահելու փոխմարզպետ Ղուկասյանը աշխատակազմի ղեկավարի օգնականի հետ շրջայց իրականացրել աշխատասենյակներով. «Ինձ թվում է՝ այս ամենը հետագայում կփոխվի, ու ոչ ոք ինքնագործունեությամբ չի զբաղվի, շոուներով չեմ զբաղվելու, աշխատելու եմ գիշեր-ցերեկ՝ հանուն իմ ժողովրդի ու հանուն իմ մարզի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել
1108 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը