Լրագրողին քաշքշել եւ հայհոյե՞լ են. «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրենը տեղյակ չէ այդ մասին

Լուսանկարում աջից` «Փաստ» օրաթերթի լրագրող Նարեկ Միրզոյան

«Փաստ» օրաթերթի լրագրող Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որ երեկ Ջերմուկում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները, հաշվի չառնելով, որ նա լրագրող է եւ կատարում է իր մասնագիտական պարտականությունները, քաշքշել, անձնական վիրավորանքներ եւ սպառնալիքներ են հնչեցրել իր հասցեին։

Հարցի վերաբերյալ մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Նարեկ Միրզոյանը:

«Երբ բողոքի ցույցերը արդեն սկսել էին եւ բնակիչները գալիս էին դեպի «Լիդիան Արմենիա»-ի գրասենյակ, ես տեսա, որ ոստիկանները պատնեշ են կազմել, իսկ մյուս հատվածում Լիդիանի աշխատակիցներն էին եւ այն մարդիկ, ովքեր հանքում են աշխատում եւ կողմ են Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը: Ես մոտեցա իրենց, ինձ սկսեցին հարցնել, թե ով եմ, ինչո՞ւ եմ նկարում, ասեցի, որ լրագրող եմ, բեյջս կախված էր կողքիցս, երբ ցույց տվեցի, որ լրագրող եմ, իրենք սկսեցին հայհոյել»: Ըստ Միրզոյանի՝ իրեն սեռական բնույթի հայհոյանքներ են տվել: Նա նշեց, որ աշխատողներից երկուսն ավելի բարձր պաշտոն ունեին, չնայած որ չեն ներկայացել:

«Երբ ես ասեցի, որ լրագրող եմ եւ իրավունք ունեմ լուսաբանելու, իրենք սկսեցին մեղադրել՝ ասելով, թե էլի ցույց եք կազմակերպել, դու ես հրահրել, դու ես կազմակերպել, վերցրու ցույցդ այստեղից տար: Հետո թեւիցս քաշեցին, երբ շրջվեցի դեպի ոստիկանները, իրենք սկսեցին իմ հետեւից հայհոյել, վիրավորել: Ոստիկանության աշխատողներին տեղեկացրեցի, որ միջադեպ է տեղի ունեցել, բայց նրանք տեղում ինչ-որ քայլ չեն արել»:

Միրզոյանը տեղեկություն չուներ, թե դրանից հետո ոստիկանությունը քայլ արե՞լ է, թե՞ ոչ: Մեր հարցին՝ իրավապահներին հետո դիմե՞լ է, Միրզոյանը պատասխանեց. «Ոչ, դեռ չեմ դիմել, սպասում եմ, տեսնեմ՝ «Լիդիան Արմենիա»-ն հայտարարություն կտարածի՞ իմ հայտարարությունից հետո, ներողություն կխնդրի՞, թե՞ ոչ»:

Դեպքի վերաբերյալ պարզաբանում ստացանք «Լիդիան Արմենիա» ընկերություն գործադիր տնօրեն Հայկ Ալոյանից:

- Պարոն Ալոյան, երեկ «Փաստ» օրաթերթի լրագրող Նարեկ Միրզոյանը հայտարարություն է տարածել, որ Ջերմուկում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներն իրեն հայհոյել եւ քաշքշել են, ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

- Արդեն 6 օր է, մեր՝ դեպի ծրագիր տանող ճանապարհներն անօրինական ձեւով փակ են, եւ ընկերությունը բոլոր աշխատակիցներին տեղեկացրել է, որ հանկարծակի ակցիային մասնակցող մարդկանց հետ շփումներ չլինեն, թողնեն հանգիստ այդ մարդիկ իրենց ակցիան անեն: Ամեն դեպքում, երկու-երեք օր առաջ եղել է հավաք Ջերմուկ քաղաքում, ես տեղյակ եմ, որ ակցիա իրականացնող մարդիկ փորձել են սադրանքներ անել:

- Սա կոնկրետ երեկ է եղել:

- Ես հրահանգ եմ տվել մեր բոլոր աշխատակիցներին՝ ընդհանրապես առնչություն չունենալ եւ չշփվել ակցիայի մասնակիցների հետ: Ես վստահ եմ, որ այս օրերի ընթացքում բռնություն չի եղել եւ ընդհանրապես նման դեպքեր չեն եղել, բայց եթե կա նման դեպք, կարող եք մեզ տեղեկացնել, մենք ուսումնասիրենք, թե ինչ է եղել: Գիտեմ, որ սադրանքներ եղել են ցուցարարների կողմից, մեր աշխատակիցներին հայհոյել են, բայց տեղյակ չեմ, որ նման բան է եղել Նարեկ Միրզոյանի նկատմամբ:

- Լրագրողն արդեն հայտարարություն է տարածել այդ մասին:

- Դե հիմա ինքը ինչ ուզի, կարող է տարածի, ես չեմ կարող ասել: Ես նորից եմ կրկնում՝ հրահանգ է եղել ղեկավարության կողմից, ես մինչեւ այսօր նման դեպք չգիտեմ, ուղղակի հակառակը գիտեմ, որ սադրանք է եղել մեր աշխատողների նկատմամբ:

- Իսկ ձեր աշխատողները դրան չե՞ն պատասխանել, թե՞ ուղղակի այդ մասին տեղեկություն չունեք:

- Ես տեղեկություն չունեմ ինչ-որ բռնություն կամ վատ քաշքշուկ եղած լինելու մասին, այդ պահով չեմ կարող մեկնաբանել: Վստահ եմ, որ այս մի քանի օրերի ընթացքում որեւիցե բռնություն չի եղել:

Տպել
3767 դիտում

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»