Թիմում անասահման ուրախություն է տիրում. Գոնսալու Իգուային

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ներսում բարձր տրամադրություն է: Այս մասին թիմի հարձակվող Գոնսալո Իգուայինը նշեց երեկ՝ հունիսի 27-ին, ԱԱ 2018-ի D խմբի 3-րդ տուրում Նիգերիային հաղթելուց (2:1) ու 1/8 եզրափակիչ դուրս գալուց հետո: Հանդիպումից հետո «Հայկական ժամանակ»-ը խառը գոտում էր, որտեղ ֆուտբոլիստները պատասխանում էին լրագրողների հարցերին: Պիպիտան ներկայացրեց հանդերձարանում տիրող մթնոլորտը:

«Թիմում անսահման մեծ ուրախություն է տիրում այն ամենից հետո, ինչ այդքան պայքարեցինք, տանջվեցինք ֆիզիկապես այդքան ուժեղ հավաքականի դեմ, ինչպիսին Նիգերիան է: Հիմա սկսվում է փլեյ-օֆ փուլը, եւ պետք է լավագույնս մոտենանք դրան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք արժանի էին այդ ուրախությանը:

Հաջորդ փուլում հայտնվելու համար Նիգերիային երեկ ոչ ոքին էլ բավարար էր, իսկ ահա Արգենտինային դրա համար միայն հաղթանակ էր պետք: Նրանք հաղթանակ կորզեցին հանդիպման վերջին րոպեներին եւ հիմա 1/8 եզրափակչում են: Այնտեղ դիմակայելու են Ֆրանսիայի ընտրանուն:

«Բարդ մրցակից է լինելու: Պետք է կենտրոնացած լինենք, ինչպես այսօր: Հուսանք՝ ամեն ինչ լավ կդասավորվի»,- ասաց Իգուայինը:

Նիգերիայի դեմ խաղից հետո Արգենտինան միավորների քանակը հասցրեց 4-ի ու D խմբում 2-րդ տեղով դուրս եկավ հաջորդ փուլ: Առաջին տեղով 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց Խորվաթիան (9 միավոր): Խորվաթների մրցակիցը կլինի Դանիան:

Ֆրանսիա-Արգենտինա հանդիպումը կկայանա հունիսի 30-ին: Խորվաթիան ու Դանիան էլ կմրցեն հուլիսի 1-ին:

Տպել
881 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին