Լոռու մարզպետն ու փոխմարզպետը՝ իրենց լարված փոխհարաբերությունների մասին (տեսանյութեր)

Լոռու մարզպետ,«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Մարգարյանի եւ փոխմարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրեյ Ղուկասյանի հարաբերությունները ավելի են լարվել: Պատճառը՝ փոխմարզպետի՝ դատարկ աշխատասենյակի վերաբերյալ սոցցանցերով արված գրառումն էր, ինչպես նաեւ՝ առանց մարզպետի իմացության մարզպետարանի աշխատասենյակներով շրջելը:

Լրագրողների հետ զրույցում փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը մեկնաբանել է իրենց միջեւ առկա լարվածությունը: «Երբ որ առաջին աշխատանքային օրը մտնում ես քո աշխատասենյակ ու տեսնում ես՝ գույք չկա, դա լավ տրամադրություններ չի առաջացնում, բայց ես դա համարում եմ փոքրիկ տեխնիկական խնդիր, իսկ մնացած առումով աշխատանքը ցույց կտա՝ լարվածություն կա՞, թե՞ չկա: Դա կախված է երկու կողմից, դա կախված է ե՛ւ ինձնից, ե՛ւ մարզպետից»,- ասաց Լոռու փոխմարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրեյ Ղուկասյանը՝ մեկնաբանելով իր եւ մարզպետի միջեւ առաջացած լարվածությանը:

Մարզպետ Հրանտ Մարգարյանը, սակայն հերքել է, թե իրենց մեջ որեւէ լարվածություն կա.

«Մենք մի ամիս առաջ իրար թեւ ընկած պայքարում էինք անարդարության դեմ, հիմա ինչի՞ պետք է լարվենք, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»:

Լոռու մարզպետը մեկ անգամ եւս հաստատել է իր դժգոհությունը՝ կապված Անդրեյ Ղուկասյանի՝ առանց իր հետ համաձայնեցնելու աշխատավայրում շրջայց իրականացնելու, ապա նաեւ դատարկ աշխատասենյակի մասին սոցցանցում հրապարակում անելու վերաբերյալ. «Ես Երեւան էի, մինչեւ վերադարձա, իմացա, որ առանց տեղյակ պահելու, առանց ինձ ներկայացնելու շրջայց է շենքում իրականանում: Հետո սենյակը նկարել, ասել, թե տեսեք՝ ոնց են դիմավորում, կներեք, բայց դա էսօր…վաղը մյուս օրն էլ էդ գույքը կարան նկարեն, սոցցանցեր գցեն: Ես չեմ հասկանում՝ սոցցանցերով իրար հետ շփվելու ու աշխատելու իմաստը, ինձ թվում ա սոցցանցերով էլ կշարունակենք իրար հետ աշխատել»,- ասել է մարզպետը՝ նշելով, որ կոնկրետ իր աշխատասենյակի գույքը եղել է:

Լրագրողների դիտարկմանը, թե երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է սոցցանցերով շփվում բնակչության հետ, մարզպետն ասել է, որ ինքը դեմ չէ, դեռ ողջունում է, ապա նաեւ հորդորել է Փաշինյանին չհամեմատել փոխմարզպետի հետ:

Տպել
5266 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին