Երեւանի քաղաքապետարանից արձագանքում են Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին տեղեկությանը

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը երեկ մեր զրույցում հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: Երեւանի ավագանու երեկվա նիստում Մարգարյանի բացակայության պատճառը հենց դա է եղել, այլ ոչ թե, ինչպես նշվել է՝ հիվանդ լինելը: 

Մեր հարցին՝ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքի եկե՞լ է, թե դարձյալ հիվանդ է, Երեւանի քաղաքապետարանի  հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ»:

Գեւորգյանը հայտարարեց, թե չի հաստատում Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին տեղեկությունները: «Չեմ հաստատում այդ տեղեկատվությունը, նման տեղեկատվություն չկա»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի տարածած պաշտոնական տեղեկատվության՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացման շրջանակում Երեւան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինայի հետ:

Սակայն Մարգարյանի եւ Սանկտ Պետերբուրգի փոնահանգապետի հանդիպումից որեւէ լուսանկար չի հրապարակվել:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի եւ փոխնահանգապետի հանդիպումից կան մի քանի հրապարակված լուսանկարներ: Արեյանը այդ հանդիպման ժամանակ փոխնահանգապետին ողջունել է Տարոն Մարգարյանի անունից: Անհասկանալի է մնում, որ եթե քիչ հետո Մարգարյանը հանդիպելու էր փոխնահանգապետի հետ, ո՞րն էր ողջույն փոխանցելու իմաստը:

Սովորաբար պաշտոնատար անձանց հանդիպումների եւ այցերի մասին պաշտոնական տեղեկատվություն տրամադրելիս հրապարակվում են նաեւ լուսանկարներ: Օրինակ, մայիսի 22-ին Տարոն Մարգարյանը հանդիպել է «Gallup International» ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչեւի հետ եւ այդ հանդիպումից կան լուսանկարներ:

Տպել
3636 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին