ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է քաղաքացիների, լսել նրանց խնդիրները

Հունիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղացիների հետ։ Ընդունելության եկած քաղաքացիները ոստիկանության պետին ներկայացրին դիմումներ, բողոքներ, առաջարկություններ։

Նրանց հուզող հարցերը և՛ ոստիկանության իրավասության շրջանակում էին, և՛ դրանից դուրս։ Քաղաքացիներից շատերը նախկինում տուժել էին հանցագործություններից և խնդրում էին, որ դրանք հնարավորինս արագ բացահայտվեն։ Վալերիյ Օսիպյանը նրանց հավաստիացրեց, որ ոստիկանությունը անզիջում պայքարում է հանցավորության դեմ և կարվի ամեն ինչ չբացահայտված դեպքերը հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ։ Կային քաղաքացիներ, որոնք առնչվել էին ոստիկանության կոնկրետ ծառայողների հետ և բողոքում էին նրանց գործողություններից, նաև՝ անգործությունից։ Վալերիյ Օսիպյանը տեղում հանձնարարեց ուսումնասիրել  բողոքները և պատշաճ լուծում տալ հարցերին՝ արդյունքների մասին քաղաքացիներին պարտադիր տեղեկացնելով։ Ինչ վերաբերում է քաղաքացիների ոստիկանության իրավասությանը չվերաբերվող խնդիրներին, դրանք բազմաբնույթ էին և առնչվում էին տարբեր գերատեսչությունների գործառույթներին։ Ոստիկանության պետը քաղաքացիներին պարզաբանեց իրենց անելիքները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ոչ միայն ուղղորդելով, այլև գործնական քայլերով։ Ընդունելությանը եկած քաղաքացիներից նաև առձեռն դիմում հանձնողներ եղան։ Ոստիկանության պետը դրանք տեղում ուսումնասիրեց՝ հանձնարարելով անհապաղ ընթացք տալ։

Քաղաքացիները Վալերիյ Օսիպյանին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության, իրենց խնդիրները լսելու և աջակցելու համար։ Ընդունելությունները կրելու են շարունակական բնույթ:

Տպել
5240 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին