Վարչապետը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է հայ-շվեդական կապերի հետագա զարգացման հեռանկարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկին: 

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տարբեր ոլորտներում հայ-շվեդական հարաբերությունների զարգացմամբ և այդ առումով կարևորել դեսպանի ակտիվ գործունեությունը կոնկրետ արդյունքներ արձանագրելու տեսակետից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը և ավելացրել, որ գործադիրն էապես կարևորում է արտաքին ներդրումների ներգրավումը, բիզնես կապերի ընդլայնումը: Վարչապետը շեշտել է, որ ՀՀ նոր իշխանություններն իրենց առջև դրել են հավակնոտ ծրագրեր և հավելել, որ դրանց իրականացումը համարում է հաճելի պարտավորություն: 

Դեսպանը վստահեցրել է, որ կգործադրի բոլոր ջանքերը երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու նպատակով: Մարտինա Քուիկը նշել է, որ Շվեդիան պատրաստ է սերտ փոխգործակցության ՀՀ կառավարության հետ՝ ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման և այլ ուղղություններով: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Արևելյան գործընկերության ծրագիրը և ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերի իրականացումը:

Տպել
577 դիտում

Մխիթարյանը չի ապաքինվել. կարող է բաց թողնել «Արսենալի» խաղը

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ից հեռացած «Օրանժ» ընկերության գլխավոր տնօրենի հետ

Նոր ներկայացում Սունդուկյան թատրոնում, Խորեն Լեւոնյանը կմարմնավորի Սասունցի Դավթի կերպարը

Լոռու մարզում կտրուկ աճել է կոռուպցիայի գործով քրեական հետապնդումների ենթարկված անձանց թիվը. դատախազություն

Օսիպյանը սպայական կոչում է շնորհել ՊՊԾ գնդի իրադարձությունների ընթացքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կնոջը

Պուտինն այցելում է Ադրբեջան. խորտակվող «Տիտանիկ»-ի մեծ մտրակն ու փոքր քաղցրաբլիթը

Արա Սաղաթելյանը մասնակցել է ԱԳ երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը

Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրեւ ազգ. Գարեգին Բ-ն՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտան»-ում

Մխիթարյանը քվեարկել էր Մոդրիչի, Վարդան Մինասյանը՝ Գրիզմանի օգտին

Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են. Կարեն Անդրեասյան

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ

Մանվել Բադեյանը հետ է կանչվել. Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանի պաշտոնից

Իրանը մերժում է հանդիպում անցկացնելու Թրամփի առաջարկը

Ընտրությունը ցույց տվեց, որ հակահեղափոխություն չի լինելու, մնացել է մեկ ճանապարհ՝ հեղաշրջումը. քաղաքագետ

Համաշխարհային ֆուտբոլում էլ է իրավիճակ փոխվել. Մոդրիչը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Կանայք հանուն խաղաղության» գաղափարը տարածվում է. Աննա Հակոբյանը Պետերբուրգում էր

Որդիս չի ենթարկվել բռնության, նա շատ գոհ էր. թուրք սահմանահատի հայրը Հայաստանում է

Սպան ասաց՝ մի հատ թուրք բեր, օտպուսկ կտամ. հետաքննության պահանջով գյումրեցի Ժ. Գալստյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Դե Բիազին ՀՀ-ում է. կարող է գլխավորել ՀՀ ֆուտբոլի հավաքականը