Կայուն եւ հուսալի գործընկերներ. Երեւանն ու Պետերբուրգը խորացնում են համագործակցությունը

Հունիսի 26-28-ը մայրաքաղաքում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և հեռանկարային ուղղությունների վերաբերյալ:

Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, Սանկտ Պետերբուրգի գործարարության զարգացման և աջակցման կենտրոնի փոխտնօրեն Մաքսիմ Պոդլեսնին, Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին և ներկայացնելով մայրաքաղաքի ներդրումային հնարավորությունները՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ամենամյա այս հանդիպումները միտված են հայ-ռուսական համատեղ նախագծերի ստեղծմանն ու աջակցմանը: Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետն ընդգծել է նաև, որ Սանկտ Պետերբուրգը Երևանի համար կայուն և հուսալի գործընկեր է, որի հետ հարաբերությունների ընդլայնմանը Երևանի քաղաքապետարանը առանձնահատուկ կարևորություն է տալիս:

Սանկտ Պետերբուրգի գործարարության զարգացման և աջակցման կենտրոնի փոխտնօրեն Մաքսիմ Պոդլեսնին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ընդգծել է համատեղ նախագծերի իրականացման ու համագործակցության զարգացման կարևորությունը՝ նկատի ունենալով երկու քաղաքների միջև ապրանքաշրջանառության, ինչպես նաև ներկրվող ու արտահանվող ապրանքների տեսականու աճը:

Կլոր սեղանի ընթացքում ներկայացվել են Սանկտ Պետերբուրգի գործարարության զարգացման և աջակցման կենտրոնի և ընդհանրապես գործարար միջավայրի մասին պատմող հոլովակներ, ծավալվել է ոլորտային մասնագիտական քննարկում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

Տպել
618 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ