Ուր է անհետացել կինոռեժիսորին տրամադրած 93 մլն դրամը. սկանդալ Կինոկենտրոնի տնօրենի շուրջ

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ մեր հարցազրույցում տարիներով անավարտ մնացած ֆիլմերի ճակատագրի վերաբերյալ վերջինիս պարզաբանումը կինոռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանի խորը զայրույթն է առաջացրել:

Ազգային կինոկենտրոնի տնօրենը հայտնել էր, որ Հովհաննես Գալստյանն իր «Մետամորֆոզները» ֆիլմի սցենարի զարգացման գումար ստացել էր դեռեւս 2010 թվականին, իսկ արդեն 2011 թվականին մտել արտադրություն: Սակայն, ինչպես Շուշանիկ Միրզախանյանն էր վստահեցնում, ամբողջական ֆիլմի փոխարեն գեղխորհրդին է ներկայացվել ընդամենը 9 րոպե տեւողությամբ նկարահանված հում նյութ, այն դեպքում, երբ դրա համար հատկացվել էր 93 միլիոն դրամ պետական աջակցություն:

«Այս ֆիլմի հետ կապված ես բավական ժամանակ է՝ ինչ աշխատում եմ «Պարալլելզ Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության ղեկավարի հետ։ Նրանից պահանջել եմ ֆիլմին վերաբերվող նյութեր, նամակներ, ֆինանսական ու բովանդակային փաստաթղթեր՝ պարզելու, թե ինչպես է ստացվել, որ 2010 թվականից 3 տարի շարունակ ֆինանսավորված ֆիլմը մինչեւ օրս անավարտ է։ Այս ընթացքում հավաքել եմ մի շարք կարեւոր փաստաթղթեր, որոնք էլ կներկայացնեմ առաջիկայում հրավիրվելիք Գեղարվեստական խորհրդի քննարկմանը»,- մեզ հետ զրույցում ասել էր Շուշանիկ Միրզախանյանը:

Հովհաննես Գալստյանը, որը հանդիսանում է «Մետամորֆոզները» ֆիլմի հեղինակն ու արտադրողներից մեկը՝ պարզաբանում է, որ «Մետամորֆոզ» («Թողություն») ֆիլմի նկարահանված նյութի եւ ծախսերի վերաբերյալ Շուշանիկ Միրզախանյանը, մեղմ ասած, հակասում է ինքն իրեն:

«Օրերս ինձ գրված նամակում նա նշում է, որ կինոկենտրոն է ներկայացվել 52 րոպե նկարահանված նյութ: Մինչդեռ կայքին տրված հարցազրույցում խոսում է 9 րոպե նյութի մասին: Հարց է ծագում, ինչու՞ է Շուշանիկը ինձ գրում մի բան, իսկ կայքին ասում մեկ այլ բան»,- պարզաբանեց Հովհաննես Գալստյանը: Նշեց, որ իրականում իրենք կինոկենտրոն են ներկայացրել երկու նյութ՝ 52 րոպե կարծր կրիչով եւ 23 րոպե՝ DVD կրիչով:

Ներկայացրել ենք նաեւ մեր ընկերության կողմից նշված ժամանակահատվածում ավարտված «Փասիանի Որսորդը» (2012թ.) կարճամետրաժ եւ «Կիսալուսնի Ծովածոցը» (2014թ.) լիամետրաժ ֆիլմերը՝ մանրամասնորեն բացատրելով այդ ֆիլմերի առնչությունը Շուշանիկի նշած խնդրի հետ: Հովհաննես Գալստյանը վստահեցնում է, որ Ազգային կինոկենտրոնում կան ոչ թե երեք, այլ բազմաթիվ անավարտ ֆիլմեր:

Իսկ «Մետամորֆոզ»-ն այն անավարտներից է, որն իրավական առումով ոչ մի խնդիր չունի: «Ֆիլմի ֆրանսիացի, բուլղարացի եւ մալթացի արտադրողները հաստատել են իրենց հաստատակամությունը՝ նախագիծը ավարտին հասցնելու վերաբերյալ: Մենք առաջարկել ենք կինոկենտրոնին ողջամիտ ժամկետ, երբ ֆիլմը էկրան կբարձրանա եւ հատուկ ընդգծել ենք, որ «Մետամորֆոզը» հաջորդելու է «Տատիկիս Վարսերը» ֆիլմի արտադրությանը, ինչի հանդեպ կինոկենտրոնը բազմաթիվ իրավական խախտումներ է թույլ տվել: Ահա այս իրավական խախտումներից մեր ուշադրությունը շեղելու համար է, որ Շուշանիկը կեղծ, իրար հակասող թվերով եւ բազմաթիվ անավարտ կիսատներից անջատելով, բարձրաձայնում է հենց «Մետամորֆոզի» խնդիրը»,- եզրափակեց Կինոռեժիսորը:

Տպել
6427 դիտում

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին

Ստորագրվեց Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը. ծրագրի արժեքը 250 մլն դոլար է

Եղել եմ ՀՀԿ անդամ, բայց 2011 թ-ից զբաղվում եմ միայն թատրոնի աշխատանքով. Կիրակոսյանն իր զգուշացման մասին

Անվանի մարզիկները հիշում են Յուրի Վարդանյանի հետ շփումը, խորհուրդները դրական էներգիան