Միսակ Դավթյանը գիտության եւ կրթության մեծ կազմակերպիչ էր. Բաբլոյանի ցավակցական ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Միսակ Դավթյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, ուղեձում, մասնավորապես, ասված է.

«Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանում կենսաքիմիայի զարգացման երախտավորներից ակադեմիկոս Միսակ Դավթյանի մահվան մասին:

Տասնամյակներ շարունակ մոտիկից ճանաչել եմ բազմավաստակ գիտնականին, տեսել, թե իր տքնաջան աշխատանքին եւ խորը ու բազմակողմանի ուսումնասիրություններին զուգընթաց, ինչպիսի նվիրումով ձեռնամուխ էր եղել կենսաքիմիայի նոր գիտական դպրոցի հիմնադրման եւ կայացման գործին:

Միսակ Դավթյանը գիտության եւ կրթության մեծ կազմակերպիչ էր, ինչը լավագույնս դրսեւորվեց Խորհրդային Հայաստանի լուսավորության նախարարությունը եւ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը ղեկավարելու ու նաեւ Երեւանի պետական համալսարանում ծավալած բազմարդյունք գործունեության տարիներին:

Խորին ցավակցություն եմ հայտնում ակադեմիկոս Միսակ Դավթյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում: 

Տպել
1784 դիտում

Իրենց դուռն է, ուզում են խփում են. վարչապետը՝ ցուցարարների պահվածքի մասին

6 տարի է՝ քննարկում են, բայց գազն այդպես էլ գյուղ չի հասնում

Ինչու՞ է ՀԱՊԿ-ն լռում, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարված է. մեկնաբանում է նախարարը

Հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7 տոկոսով

Նյու Յորքում Փաշինյան-Թրամփ հանդիպում չի նախատեսվում. ԱԳ նախարար

Լարված իրավիճակ. ցուցարարները փորձում էին մտնել կառավարություն, նրանց հետ հանդիպեց վարչապետը

Նորից կարդացեք իմ գրառումը. նախարարը՝ իր հրաժարականի եւ ոլորտը ձախողելու մասին

Ռոնալդուի 1-ին կարմիրը ՉԼ-ում, «Սիթիի» անակնկալ պարտությունը, «Ռեալի» գեղեցիկ հաղթանակը

Ամերիկյան լոբբինգի առանձնահատկությունները․ խաղի կանոնները խստացվում են

Գազալցակայաններում գործող խաղային սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում եւ պետք է հանվեն. վարչապետ

Չինաստանն ավելի մեծ սպառնալիք է ԱՄՆ տնտեսության համար, քան Ռուսաստանը. Պոմպեո

ՀՀ կենտրոնական բանկը եւ առեւտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին եւ 22-ին

Կառավարությունն ԱԳՆ-ին 110 մլն դրամ տվեց. ինչ նպատակով է ծախսվելու

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Երբ նշել «Երեւանի օրը». թեժ քննարկումից հետո կառավարությունը դիրքորոշում չհայտնեց

Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

«Երեւան ՋԷԿ»-ի պատճառով «Սպայկան» 133 մլն դոլարի ներդրում չի անի. գումարի չափը նվազեց

Բողոք կառավարության դիմաց. սահմանամերձ գյուղի բնակիչները պահանջում են վարչապետին

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը

Անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ ՕԵԿ