Նպատակներ. կանխել հեղափոխությունը, աջակցել ՊՆ-ին

28/06/2018 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 24-ի համարում

Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությանը մասնակցելու համար ստեղծվող հասարակական միավորումների փոխարեն անընդհատ ստեղծվում են հակահեղափոխական կուսակցություններ, կազմակերպություններ, միավորումներ: «Ո՛չ հեղափոխությանը» կարգախոսով հանդես եկող Հայաստանի առաջադիմական կուսակցությանը եւ նրա նախաձեռնությամբ ստեղծված «Կայունություն» հասարակական կազմակերպությունների միավորման համար հակահեղափոխական գործունեություն ծավալելու բնագավառում հայտնվում է շատ լուրջ մրցակից: Ընդամենը 20 օր առաջ վերակազմավորված «Հայոց ազգային բանակում» հասարակական կազմակերպության ղեկավարները նախաձեռնել են նոր միավորման ստեղծում շատ խոսուն անվամբ՝ «Հայ ազգի եւ նրա պետականության պաշտպանության  համակարգող խորհուրդ»:

Չնայած խորհրդի կանոնադրության մեջ կան խորհրդի ստեղծման նպատակները բացատրող բազմաթիվ հոդվածներ, սակայն ամենակարեւորները մի քանիսն են: Մասնավորապես շատ հետաքրքիր է կանոնակարգի 6-րդ կետի ձեւակերպումը. «Մեր երկրի ներքին քաղաքական կյանքում օտարերկրյա կոպիտ միջամտությունների եւ պատվերով հեղափոխությունների նախաձեռնման կանխում»: Քանի որ այս կանոնակարգը բաժանվել է բազմաթիվ հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների, որպեսզի նրանց ներկայացուցիչները քննարկեն եւ որոշեն՝ դառնալ համակարգող խորհրդի անդամ, թե` ոչ, կանոնակարգի մի օրինակ էլ ուղարկվել է «Հայոց տուն» հասարակական կազմակերպությանը, որի նախագահ Վարդան Պետրոսյանը գրավոր է պատասխանել այդ առաջարկին:

«Հայ ազգի եւ նրա պետականության պաշտպանության համակարգող խորհրդի» նախաձեռնող խմբին ուղարկված պատասխանում «Հայոց տուն» միության խորհուրդը այդ խորհրդին մասնակցելուց իր հրաժարվելը բացատրում է հետեւյալ կերպ. «ՀԱՊՊՀԽ կանոնակարգում անորոշություն է նկատում սկզբունքների ձեւակերպման մեջ, եւ այդ հենքի վրա կառուցված կազմակերպության գործունեության արդյունքում իրական վտանգ ենք տեսնում երկրում ժողովրդավարության եւ օրինականության հաստատման, հայոց պետականության ամրապնդման, հայ ժողովրդի անվտանգության եւ բարօրության ապահովման համար: Նման մտավախությունը առաջ է գալիս նախաձեռնող խորհրդի կողմից քաղաքական ուղենիշների եւ հստակ դիրքորոշման բացակայությունից եւ երկիմաստությունից:

Հենց այդ քաղաքական նպատակների վերացական ձեւակերպումն ու երկիմաստ բնույթը մտավախության առիթ են տալիս, որ ամբողջ ժողովրդի համար սուրբ գաղափարների մերկապարանոց հռչակումից հմտորեն կարող են օգտվել երկրում բռնատիրության ձգտող ուժերը, լինի դա ներկայումս, թե գալիքում»:  Իսկ ինչպե՞ս են պատկերացնում օտարերկրյա կոպիտ միջամտությամբ եւ պատվերով հեղափոխությունների նախաձեռնման կանխումը ՀԱՊՊՀԽ նախաձեռնող խմբի անդամները, կամ ինչպե՞ս են որոշելու, թե այդ հեղափոխությունը պատվերո՞վ է, թե՞ ինքնաբուխ: Պատասխանելով այս հարցին՝ ՀԱՊՊՀԽ նախաձեռնող խմբի ղեկավար «Վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ Սերժ Ղազարյանն ասում է.

«Մենք ունենք Ուկրաինայում, Վրաստանում, Ղրղզստանում իրականացված հեղափոխությունների օրինակները, որոնց հիմքում կան սկզբնաղբյուրներ: Իսկ Հայաստանում կան մեխանիզմներ, որոնցով հնարավոր է բացահայտել, թե այդ հեղափոխությունները պատվիրվա՞ծ են, թե՞ ոչ: Հեղափոխության պատվիրվածությունը կարելի է որոշել ծախսվող գումարների չափերից, արտահայտված դիրքորոշումներից, անպայման երեւան կգան օտարերկրյա հրահանգիչներ: Այդ հեղափոխությունները կարող են հասցնել բռնի ուժի գործադրման կամ քաղաքացիական պատերազմների, որի դեպքում էլ մենք կկանգնենք մեր երկրի սահմանադրական կարգի պահպանության դիրքերում: Մենք մեր հակառակ հանրահավաքներով, ցույցերով, քարոզչական աշխատանքով մեր ժողովրդին կբացատրենք, որ մենք այն ազգն ենք, որ ինքներս պետք է որոշենք, թե երբ փոխենք մեր նախագահին կամ երբ հեղափոխություն անենք»:

Պրն Ղազարյանն ասում է, որ պատվիրված հեղափոխությունը կարելի է որոշել նրա մասնակիցների թվաքանակից, քանի որ 10, 20 կամ 50 հազար մարդը չեն կարող որոշել, թե ինչ է պետք մեր պետությանը եւ առնվազն 500-ից 700 հազար մարդու միասնական կամքի արտահայտումն է, որ ցույց կտա, որ կա փոփոխությունների անհրաժեշտություն: ՀԱՊՊՀԽ կանոնակարգի մեկ այլ կետ էլ ներկայացնում է խորհրդի ստեղծման մյուս նպատակը. «Ներքին` ոչ սահմանադրական ճանապարհով քաղաքական լարվածության կանխարգելման աջակցում»: Արդյո՞ք Ռ.Քոչարյանի Սահմանադրության մի շարք կետերի խախտմամբ նախագահի թեկնածու առաջադրվելը եւ այդ պատճառով ստեղծված քաղաքական լարվածության կանխարգելումը կարող է տեղավորվել կազմակերպության գործունեության շրջանակներում:

Պատասխանելով այս հարցին՝ համակարգող խորհրդի նախաձեռնող խմբի անդամ Իշխան Թովմասյանը, որը 2003-ին  չմիացավ Յուրի Մանուկյանի կողմից նախաձեռնած կոմունիստական ուժերի միավորման գործընթացին, հայտարարելով, որ ինքը չի կարող համագործակցել մի մարդու հետ, որը զբաղվել է Քոչարյանի քարոզչությամբ, այսօր ասում է. «Ընդդիմությունը այդ հարցով բազմիցս դիմել է Սահմանադրական դատարան, եւ եթե Ռ.Քոչարյանի առաջադրումը հակասահմանադրական էր, թող բարի լինեին ապացուցել»: Ի.Թովմասյանը ասում է, որ իրենց կոորդինացիոն խորհուրդը չի կարելի պրոիշխանական համարել, քանի որ կանոնակարգում չկա իշխանություններին սատարելու մասին որեւէ կետ: Սակայն կազմակերպության նպատակները թվարկող կանոնակարգի առաջին կետում գրված է. «ՀՀ-ում ՊՆ հզորացման աջակցում»: Խորհրդին արդեն միացել են 20 հասարակական կազմակերպություններ եւ 60 անհատներ:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1829 դիտում

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան