Հելսինկին հարմար վայր է. Պուտինն ու Թրամփը կհանդիպեն հուլիսի 16-ին

ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին՝ Հելսինկիում: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակը եւ հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ միջազգային օրակարգի ակտուալ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Հելսինկին հարմար վայր է երկու կողմերի համար: Նա հավելել էր, որ ակնկալվում է, որ հանդիպումը կտեւի 6 ժամ՝ կլինի արարողակարգային մաս, նախագահների առանձնազրույց եւ համատեղ մամուլի ասուլիս:

Ուշակովը նշել է, որ հանդիպման ավարտին կարող է համատեղ հայտարարություն արվել՝ ուրվագծելով կողմերի հետագա քայլերը երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, համատեղ գործողությունները միջազգային ասպարեզում եւ միջազգային կայունության ու անվտանգության առումով:

Մինչ այդ Թրամփը հայտարարել էր, թե հնարավոր բանակցությունները Պուտինի հետ կարեւոր են, ըստ նրա, Մոսկվան կարող է նպաստել Փհենյանի հանդեպ ճնշման սաստկացմանը: Վերջին անգամ նախագահները հանդիպել են հուլիսին Գերմանիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:

Տպել
450 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել