Ռուսաստանում 4 մարզադաշտ այլեւս ԱԱ 2018-ի խաղեր չի ընդունի

Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության խմբային փուլի ավարտից հետո Ռուսաստանում 4 մարզադաշտ այլեւս ընթացիկ մրցաշարի խաղեր չի ընդունի: Խմբային փուլն ավարտվում է այսօր՝ հունիսի 28-ին, G եւ H խմբերի վերջին՝ 3-րդ, տուրի խաղերով: Իսկ մարզադաշտերը, որոնց համար ԱԱ ավարտվում է, հետեւյալն են՝ Եկատերինբուրգի «Եկատերինբուրգ արենան», Կալինինգրադի «Կալինինգրադը», Սարանսկի «Մորդովիա արենան» եւ Վոլգոգրադի «Վոլգոգրադ արենան» (գլխավոր լուսանկարում):

«Եկատերինբուրգ արենան»

Եկատերինբուրգում վերջին հանդիպումն արդեն տեղի է ունեցել: Երեկ այդտեղ F խմբի վերջին տուրում Շվեդիան 3:0 հաղթեց Մեքսիկային:

«Կալինինգրադը»

Կալինինգրադում այսօր կկայանա G խմբի վերջին տուրի Անգլիա-Բելգիա հանդիպումը: Սարանսկը կհյուրընկալի նույն խմբի Պանամա-Թունիս, իսկ Վոլգոգրադը՝ H խմբի Ճապոնիա-Լեհաստան զույգին:

«Մորդովիա արենան»

Այսքանով նշված քաղաքների ու մարզադաշտերի մասնակցությունն աշխարհի առաջնությանն ավարտվում է: Եկատերինբուրգում մինչեւ այս տեղի է ունեցել 4 խաղ, Կալինինգրադը, Սարանսկը, Վոլգոգրադն այսօր կընդունեն իրենց 4-րդ հանդիպումները:

Ընդհանուր առմամբ՝ աշխարհի 2018 թ. առաջնության խաղերը նախատեսված են 11 քաղաքներիի 12 մարզադաշտերում: Մրցաշարը մեկնարկել է հունիսի 14-ին: Կավարտվի հուլիսի 15-ին: Վաղը ընթացիկ առաջնությունում առաջին անգամ դադար կլինի. հանդիպումներ չեն անցկացվի:

Տպել
3587 դիտում

Հայ մարմնամարզիկները սկսում են պայքարը օլիմպիական վարկանիշային միավորների համար

«Յանդեքս տաքսին» լրտեսությո՞ւն է իրականացնում. Լիտվայում մտահոգված են

Լիխտենշտեյնի հետ ոչ ոքիից հետո Գյուլբուդաղյանցի ասուլիսին 1 լրագրող է եղել

Մահացել է վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստը

Երբ Հայաստանից մեկնեցի, այն շատ մռայլ էր, հիմա ինքնաբավ երկիր է. Ռուսական թատրոնի գեղղեկավարն աշխատանքի է անցել

Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցով Կենտրոնական զինվորական հոսպիտալում են եղել

Ադրբեջանում պայթյուն է որոտացել շենքերից մեկում, փլատակների տակ մարդիկ են մնացել (լուսանկարներ)

Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ ԱԽ համաժողովին

Վրաերթ Գյումրիում. կա տուժած

Ցավում ենք, որ պարոն Իոաննիսյանը ներկայացնում է սուբյեկտիվ դատողություններ․ նախարարության արձագանքը

Ուկրաինայի Սումի քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

«Թուրքական հոսք» գազամուղով ռուսական գազը կհասնի նաև Եվրոպա, Պուտինը Թուրքիայում է

Լարսի ճանապարհն ամբողջությամբ բաց է. ծանրաքարշ բեռնատարները հատում են սահմանը

Վալերի Օսիպյանը ճանապարհել ու դիմավորել է սահմանապահ ոստիկաններին (լուսանկարներ)

Թուրքիայում կաղամբով բեռնված մեքենայում ապօրինի ներգաղթյայլների խումբ է բացահայտվել

Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա. քաղաքագետ Ստեփան Դանիելյան

ՀՀ ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ. դուրս է մնում Ազգերի լիգայից

ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունն արդեն ԿԳՆ-ում է, սպասում են հաստատմանը

ԱԺ աշխատակազմում թափ են առել հակաօրինական գործողությունները, որոնք քողարկվում են. ԱԺ աշխատակից

Տորոնտոյի հայկական եկեղեցին կարող է օտարվել, շինությունը վտանգի տակ է. դրամահավաք է մեկնարկել