Մանվելի թալանից ոչ պակաս թալան է. նորաշենցիները բողոքում են. խառնված է նաեւ Հ. Նաղդալյանը

«Նորաշեն 2007» սպառողական կոպերատիվից տուժած բնակիչները կառավարության շենքի դիմաց այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել՝ պահանջելով իրենց բնակարանները: Բնակիչները արդեն 8 տարի է՝ դատարանում պայքարում են սեփական գումարներով գնված բնակարանները հետ բերելու համար:

Նրանք նշեցին, որ այս երկրի խնդիրները, որոնք կուտակվել են դեռ նախորդ իշխանության օրոք, այնքան շատ են, որ մոտ 1 ամիս առաջ ուղարկած իրենց նամակին պատասխանել են, թե պարզ չէ՝ երբ կանդրադառնան այդ գործին:

«Բայց մենք 10 տարի թալանված՝ փողոցում ենք մնացել: Մերն էլ է ոչ պակաս Մանվելի թալանից՝ կռուպնի, միլիարդների թալան է: Ի՞նչ տարբերություն՝ էնտեղ զինվորի հացն են գողացել, էստեղ էլ էդ նույն զինվորների մայրերի տներն են թալանել, բոմժ սարքել ու գցել փողոցը: Մեկը ես՝ 10 տարի վարձով եմ ապրում», -ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Բանն այն է, որ Երեւանի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում «Նորաշեն-2007» կոոպերատիվի կառուցած շենքի բնակարանները` շինարարարությունն ավարտելու համար գրավադրվել են տարբեր անձանց մոտ. 24-ը գրավ էր դրվել «Էսկո Կոնցեռնի» նախագահ Սարգիս Աղաբեկյանի մոտ, 14-ը՝ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ու նրա ամուսնու՝ ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Դավիթ Բեգլարյանի մոտ, մնացածը՝ տարբեր անձանց՝ ԱԱԾ Վայոց Ձորի մարզի պետ Գագիկ Առաքելյանի, Ռոբերտ Ավագյանի եւ ուրիշների մոտ: Տոկոսով գումար տալն օրենքով արգելված է եւ համարվում է վաշխառություն, ինչի համար պատասխանատվություն է սահմանված:

Խնդիրը մեզ հետ զրույցում մանրամասնորեն ներկայացրեց տուժած բնակիչներից` Արուսյակ Վանյանը:

«2007 թ-ից սկսած մինչեւ 2010թ. շուրջ 120 քաղաքացի տարբեր ժամանակահատվածներում նախնական եւ նախավճարի պայմանագրեր կնքեցին «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի հետ՝ Գ. Չաուշի 14/3 հասցեի բազմաբնակարան շենքում բնակարաններ ձեռք բերելու համար՝ վճարելով բնակարանի արժեքի մի մասը՝ ըստ պայմանագրի եւ շատ դեպքերում էլ ամբողջությամբ», - ասաց Վանյանը:

Վանյանի խոսքով՝ շենքը 2010թ. պետք է հանձնեին շահագործման եւ իրենք համբերատար, բայց սրտատրոփ սպասում էին իրենց բնակարանների նորամուտին, սակայն 2010թ. վերջերին ահազանգեր են ստացել, որ շենքում ոչ միայն շինարարական աշխատաքներ չեն կատարվում, այլ նաեւ թղթաբանության հետ կապված տարօրինակ երեւույթներ են տեղի ունեցել: Այնուհետեւ մեծ աղմուկ է բարձրացել, բնակիչներով հավաքվել են եւ «Նորաշեն 2007»-ի տնօրենից բացատրություն են պահանջել:

«Տնօրենը եւ իր գործընկերը, որոնք կազմակերպել էին շենքի շինարարությունը, պատճառաբանեցին, որ ունեցել են լուրջ ֆինանսական խնդիրներ, եւ խնդիրները լուծելու կապակցությամբ տարբեր մարդկանցից եւ կազմակերպություններից տարբեր ժամակահատվածներում վերցրել են բարձր տոկոսով գումարներ (ամսական 5%-10%) եւ բնակարանների մոտ 70%-ը ձեւական առք ու վաճառքի պայմանագրով ձեւակերպել են այդ մարդկանց անունով՝ որպես գումարի վերադարձման երաշխիք, այսինքն տեղի է ունեցել քողարկված գործարք», - ասաց Վանյանը:

«Այնուհետեւ մեզ հորդորեցին, որ մոտակա 2-3 ամսվա ընթացքում այդ բոլոր խնդիրները կլուծվեն և մեր բնակարանների փաստաթղթերը հետ կվերադարձվեն մեզ: Սակայն պարզվեց, որ այդ մարդիկ ի զորու չեն այդ հարցերը լուծել, քանի որ բարձր տոկոսով գումար տրամադրողները, որոնք համարվում են վաշխառուներ եւ պատասխանատու են քրեական օրենսգրքով, ոչ թե սովորական քաղաքացիներ են, այլ պաշտոնյաներ, օլիգարխներ եւ ազդեցիկ մարդիկ, որոնք էլ, հանցավոր համաձայնության գալով կոոպերատիվի տնօրենի հետ, կնքել են շինծու գործարքներ եւ փաստացի իրական բնակիչներին զրկել իրենց բնակարաններից»,- նշեց Վանյանը:

Վանյանի խոսքով՝ տոկոսով գումարներ տվողներից (վաշխառուներից) են ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, որը շինծու գործարքի արդյունքում մեկ տասնյակից ավել բնակարաններ ձեւակերպել էր իր եւ իր ընտանիքի անդամների անունով:

«Այս կեղտոտ գործարքների մեջ ներգրավված է եղել նաեւ Վայքի շրջանի ազգային անվտանգության աշխատակից Գագիկ Առաքելյանը: Իսկ «Պրոմեթեյ» բանկի տրամադրության տակ է գտնվում (գրավադրված է) շենքի ամբողջ 1-ին հարկը, որը հասարակական նշանակության տարածք է, շենքի տակի ավտոկայանատեղին եւ 2 բնակարան, որոնց դիմաց բանկը «Նորաշեն 2007» ՍԿ-ին հատկացրել է 500.000 ԱՄՆ դոլար վարկ եւ ոչ մի վերահսկողություն չի իրականացրել, եւ մեր խորին համոզմամբ այստեղ գործել է հանրաճանաչ «ատկատի»-ի մեխանիզմը, որի հետ կապված, եթե չենք սխալվում քրեական գործում նյութեր կան», - ասաց տուժած բնակիչը:

Դրանից հետո բնակիչներով համախմբվել են, բռնել են պայքարի դժվար ճանապարհը: Մոտ 7-8 ամիս բողոքելով եւ բարձրաձայնելով իրենց խնդիրները, որոնք նաեւ լուսաբանվում էին հեռուստատեսությամբ, մամուլում, մի շարք սոցցանցերում, մասնակի լուծում են ստացել, ինչի արդյունքում կարողացել են հետ բերել մոտ 35 բնակարան:

«Պայքարի ժամանակահատվածում մենք բնակիչներով ամիսներով բանակցում էինք մի շարք վաշխառուների հետ, այդ թվում անձամբ Հերմինե Նաղդալյանի հետ, որը բնակիչներից մեծ գումարներ էր պահանջում՝ բնակարանները հետ վերադարձնելու համար, որոշ դեպքերում էլ վիրավորելով եւ սպառնալով բնակիչներին:

Իհարկե, բնակիչներից մի քանի հոգի տեղի տալով վախին եւ չհավատալով, որ նման լծակներ ունեցող պաշտոնյայից հնարավոր է որեւէ բան հետ վերցնել, որպեսզի չկորցնեն իրենց կողմից բնակարանների համար արդեն իսկ վճարված ամբողջ գումարը, ստիպված էին եւս 1-2 տասնյակ հազար ԱՄՆ դոլար վճարել՝ դրանք հետ բերելու համար, իսկ մյուսները չհանձնվեցին եւ սկսեցին պայքարել դատարանում, քանի որ 2011թ. վերջերին քրեական գործ էր հարուցվել եւ գործը մտել էր քրեական դատավարության փուլ (նախաքննությունը տեւել է մոտ 10 ամիս)», - ասաց Վանյանը:

Ըստ Վանյանի՝ այդտեղ նույնպես Հերմինե Նաղդալյանը իր բացասական ներգործությունն է ունեցել՝ ազդելով քննիչների վրա եւ որոշումներ փոխելով:

«Նախաքննության ավարտից հետո մոտ 40 բնակիչներ, որոնք վկայականներ չունեին, մեղադրական եզրակացության մեջ առկա փաստերով կարող էին դարձյալ հետ ստանալ իրենց բնակարանները, եթե ՀՔԾ-ի կողմից գրված փաստերը հաստատվեին դատարանի կողմից: Սակայն մեղադրող դատախազ Ա. Երիցյանի վճիռը փոխելու անմիտ եւ անարդարացի որոշմամբ վերացան բնակարանները հետ ստանալու հույսերը», - նշեց Վանյանը:

Վանյանի խոսքով՝ Ա. Երիցյանի՝ 15.05.2015թ. դատարան ներկայացրած «Առաջադրված մեղադրանքը փոխելու մասին» որոշման համաձայն չեն փոփոխվել մեղադրանքի ծավալները, միայն փոխվել են մեղադրանքի փաստական հանգամանքները: Այդ փաստական հանգամանքները փոխելու արդյունքում Ա. Երիցյանը վաշխառուներին շնորհել է բարեխիղճ ձեռքբերողի երանելի կարգավիճակ:

«Դեռ ավելին՝ դատավարության ընթացքում դատարանին աջակցելու փոխարեն, որպեսզի բացահայտեին նախաքննության ժամանակ մութ մնացած հարցերը, ստանձնել է վաշխառուների հովանավորի դերը: Իսկ դատավարոր Մարինե Մելքոնյանը, ինքնուրույնություն չունենալով եւ դատարանում բազմաթիվ մարդկանց ցուցմունքները հաշվի չառնելով, արտատպել է դատախազ Ա. Երիցյանի մեղադրանքի փոփոխությունը՝ անունը դնելով «վճիռ», - ասաց Վանյանը:

Այնուհետեւ բնակիչները դիմել են ե՛ւ վերաքննիչ, ե՛ւ վճռաբեկ դատարաններ, սակայն ոչ մի արդյունք, վճիռը մնացել է նույնը: Այժմ մոտ 40 բնակիչ իր պայքարը շարունակում է քաղաքացիական դատարանում, որն էլ ամիսներ շարունակ անվավեր չի ճանաչում այդ գործարքները եւ անընդհատ ձգձգում է դատավարությունը՝ նյարդային եւ լարված վիճակի մեջ պահելով բնակիչներին:

«Ինչ վերաբերվում է շենքի վիճակին, տանիքի շինարարական աշխատանքներից սկսած եւ մի շարք այլ շինարարական աշխատանքներ, տարիների ընթացքում կատարվել են բացառապես բնակիչների ֆինանսական միջոցներով եւ ջանքերով: Սակայն շենքում ծախսատար, կարեւոր խնդիրներ դեռեւս մնացել են չլուծված՝ շենքի վերելակների տեղադրումը, շենքի երեսպատման աշխատանքների կատարումը (մոտ 50% նախկինում արված է եղել)», - նշեց տուժածը:

Բնակիչները մեծ հույսով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով նրա անմիջական վերահսկողությունը, դատարանում տարիներ շարունակ ձգձգվող մոտ 40 ընտանիքի համար շատ կարևոր եւ ճակատագրական նշանակություն ունեցող խնդրի արագ եւ արդարացի հանգուցալուծմանը:

«Արդյունքում, եթե ինչ-որ մարդիկ պետք է տուժվեն, դա պետք է լինեն առաջին հերթին վաշխառուները եւ ոչ թե իրական բնակիչները: Նաեւ խնդրում եւ ակնկալում ենք վարչապետի հանձնարարականը շենքի կիսատ մնացած շինաշխատանքների իրականացմանը՝ գոնե մեկ վերելակի տեղադրման եւ շենքի կիսատ մնացած երեսպատումը ավարտին հասցնելու հարցում», - ասաց Վանյանը:

Տպել
12727 դիտում

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ